Jump to content

Խունկ (անձնանուն)

Խունկ, հայկական արական անուն։ Յառաջացած է հայերէն խունկ՝ «կնդրուկ» բառէն։ Յիշատակուած է 15-16-րդ դարերուն։[1]

Գործածութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Խունկ, հայրը Թադէոս քահանային, որ Արճէշի Մեծոփայ վանքին մէջ 1412 թուականին գրել տուաւ Աւետարան մը։[2]
  • Խունկ քահանայ, գրիչ, զոր ընդօրինակած է Աւետարանը 1483 թուականին։[3]
  • Խնկայ ձեւով յիշատակուած է 1505 թուականին։[4]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Հրաչեայ Աճառեան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ., Երեւան, էջ 562։
  2. Ձեռագիր Դադեան, Բ․ 30բ
  3. Բարխուտ․ Աղուանից երկ․ 208
  4. Ձեռագիր Ներս․ 16ա