Խորէն Աշըգեան
Արտաքին տեսք
| Խորէն Աշըգեան | |
|---|---|
| Ծնած է | 4 (16) Նոյեմբեր 1842 |
| Մահացած է | 10 Նոյեմբեր 1899 (57 տարեկանին) |
| Մահուան վայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Մասնագիտութիւն | Կղերական |
| Վարած պաշտօններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք? |
Խորէն Աշըգեան (4 (16) Նոյեմբեր 1842 - 10 Նոյեմբեր 1899, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն), Կ. Պոլսոյ պատրիարք։
Ծնած է Քէրէմեթ, 4 Նոյեմբեր 1842ին։ Կրթութիւնը ստացած է Կ. Պոլսոյ մէջ, ուր եւ ձեռնադրուած է վարդապետ 1873ին, Իսկ Էջմիածինի մէջ՝ եպիսկոպոս 1888ին։ Նոյն թուականի Սեպտեմբեր 20-ին կ՛ընտրուի Կ. Պոլսոյ պատրիարք. այդ ժամանակ ան Արմաշի դպրեվանքի վանահայր էր։ 1894ին, Յունիս 4-ին, թեր եւ դէմ խօսակցութիւններուն առաջքը առնելու համար, կը հրաժարի պատրիարքութենէ եւ այնուհետեւ կ՛ապրի Մաքրիգիւղի մէջ իբրեւ քարոզիչ։ Վախճանած է Կ. Պոլսոյ մէջ 1899ի Հոկտեմբեր 26-ին։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բառարան Հայ Կենսագրութեանց, Հայկ ՏԷր-Աստուածատուրեանց, Ա. հատոր, Թիֆլիս 1904, էջ 108։