Լու Հուվըր

Jump to navigation Jump to search
Լու Հուվըր
անգլերէն՝ Lou Hoover
Louhenryhoover.jpg
Ծնած է 29 Մարտ 1874
Ծննդավայր Ուոթերլու, Այովա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մահացած է 7 Յունուար 1944(1944-01-07)[1][2][3][4][5][6] (69 տարեկանին)
Մահուան վայր Նիւ Եորք
Քաղաքացիութիւն Flag of the United States (1912-1959).svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մայրենի լեզու անգլերէն
Կրօնք quakers
Ուսումնավայր Սան Խոսեի պետական համալսարան
Սթենֆորտի Համալսարան
Քալիֆորնիա Համալսարան (Լոս Անճելըս)
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, երկրաբան
Վարած պաշտօններ Միացյալ Նահանգների առաջին տիկին
Պարգեւներ եւ
մրցանակներ
Այովայի կանանց փառքի սրահ
Կուսակցութիւն Ամերիկայի Հանրապետական Կուսակցութիւն
Ամուսին Հերպըրտ Հուվըր ԱՄՆ-ի 31-րդ նախագահ
Ծնողներ Չարլզ Տելանո Հենրի
Երեխաներ Allan Henry Hoover և Herbert Charles Hoover
Ստորագրութիւն
Lou Henry Hoover Signature.svg


Լու Հուվըր (անգլերէն՝ Lou Henry Hoover, 29 Մարտ 1874(1874-03-29)[1][2][3][4][5][6], Ուոթերլու, Այովա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 7 Յունուար 1944(1944-01-07)[1][2][3][4][5][6], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ԱՄՆ նախագահ Հերպըրտ Հուվըրի կինը և ԱՄՆ առաջին տիկինն ամուսնու նախագահութեան տարիներուն։


Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լուիզա Հենրին ծնած է Ուոթերլուի մէջ։ Ան Չարլզ Տելանո Հենրիի դուստրն էր[7][8]։

Մանկութիւնը Լուն անցուցած է՝ ապրելով Գալիֆորնիայի փոքր քաղաքներուն մէջ՝ Ուիթիերայի և Մոնտերեյի[7]։ Չարլզ Հենրին իր դուստրին սարեր կը տանէր, ինչ որ անոր մանկութեան անմոռանալի իրադարձութիւնն էր[7]։

Տարրական և միջնակարգ դպրոցէն յետոյ Լուն ուսանած է Սան Խոսէի մանկավարժական քոլեճին մէջ (այժմ քոլէճի մասնաճիւղերուն մէջ կը գտնուին Սան Խոսեի պետական Քալիֆոռնիայի համալսարանի ստորաբաժանումները)։ 1894 թուականին Լուիզան ընդունուեր է Սթենֆորտի համալսարան Քալիֆոռնիայի առաջատար մասնաւոր համալսարան)՝ «երկրաբաններու դպրոց», ուր դասընթացի միակ կինն էր։

Դառնալով ուսանողուհի՝ Լուն նոյն 1894 թուականին ծանօթացեր է 1891 թուականէն երկրաբանութեան նոյն կաճառի մէջ ուսանող Հերպերտ Հուվըրի հետ, որ ԱՄՆ-ի ապագայ 31-րդ նախագահն է (1929-1933 թուականներ) Հանրապետական կուսակցութիւնէն։

Լուիզան և Հերպըրտը որոշեր են ամուսնութիւնը յետաձգել մինչև համալսարանը աւարտելը, որպէսզի ան կարողանայ շարունակել կրթութիւնը։ Հերպըրտը բողոքական քուաքեր էր։ Միսս Հենրին, որը դաստիարակուեր է Եպիսկոպոսաց եկեղեցու աւանդոյթներով, նոյնպէս որոշեր է քուաքեր դառնալ[9]։

1898 թուականին համալսարանը աւարտելէն յետոյ, Հերբըրտը հեռագրով անոր Աւստրալիայէն ամուսնութեան առաջարկ ըրած է։

Լուիզա Հենրին և Հերպըրտ Հուվըրը ամուսնացեր են 1899 թուականի Փետրուարի 10-ին Քալիֆորնիայի Մոնթերեյ քաղաքի հարսնացուի ծնողներու տանը։

Ամուսինները երկու որդի ունէին.

  • Հերպըրտ Քլարք Հուվըր կրտսեր (1903-1969), ինժեներ, դիւանագէտ։ 1925 թուականին աւարտեր է Սթենֆորտի համալսարանը և օդանաւային շինութեան ճարտարագէտ աշխատեր է։ Կարճ ժամանակ՝ 1928-1929 թուականներին ուսանած է Հարվարտի պիզնեսի դպրոցին մէջ[10]։ Ի վերջոյ, սկսայ զբաղուիլ երկրաֆիզիքական ճարտարագիտութիւնով՝ աշխատանքի ընդունուելով Միաւորուաած երկրաֆիզիքական ընկերութեան մէջ։ 1954-1957 թուականներուն զբաղեցուցած է միջին արեւելեան հարցերով պետական քարտուղարի պաշտօնը[11]։ Մահացեր է Քալիֆոռնիոյ մէջ։
  • Ալան Հենրի Հուվըր (1907-1993), լեռնային ճարտարագէտ։ Ծնած է Լոնտոն, աւարտեր է Սթենֆորտի համալսարանի տնտեսագիտութեան կաճառը 1929 թուականին, իսկ 1931 թուականին ստացեր է Հարվարտի պիզնեսի դպրոցի մագիստրոսի աստիճան։ Աշխատեր է որպէս լեռնային ճարտարագէտ Քալիֆորնիոյ մէջ։ Մահացեր է Կրինիչի մէջ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լուն օգներ է ամուսնոյն՝ պելճիքացի փախստականներուն օգնութիւն ցուցաբերելու գործին մէջ։ 1919 թուականին ան պարգևատրուեր է Պելճիքայի Թագաւոր Ալպերթ Ա-ի կողմէն։ նպաստեր է Ուիթեր քաղաքի մէջ տարրական դպրոցի բացմանը, որը 2005 թուականին կրած է Լու Հուվըր անունը։ Լուն ֆինանսաւորած է նաև Փալո Ալթոյի մէջ սկաուտներու տան շինարարութիւնը[12]։

Որպէս առաջին տիկին՝ ան դադրեցուցած է ամենամեայ Ամանորեայ ընդունելութիւնները, որոնք Ճոն Ատամսի ցուցմունքով անցկացուցած են 1801 թուականէն[7]։

Մահացեր է 1944 թուականի Յունուարի 7-ին Նիւ Եորքի մէջ՝ սրտամկանի կաթուածէն[7]։ Սկիզբը ան թաղուեր է Փալո Ալթոյի մէջ, Կալիֆորնիա, այնուհետև անոր աճիւնները վերահուղարկաւորուեր են Ուեսթ Պրանչի մէջ, Այովա՝ 1964 թուականին մահացած նախագահի կողքին։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գրականություն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Allen, Anne Beiser and Jon L. Wakelyn (2000). An independent woman: the life of Lou Henry Hoover. Greenwood Press
  • Gummere, Amelia Mott (1922). The journal and essays of John Woolman. New York։ The Macmillan Company
  • Hart, Craig (2004). A genealogy of the wives of the American presidents and their first two generations of descent. North Carolina, Jefferson։ McFarland & Co., Inc. pp. 129–133.
  • Hynes, Judy (1997). The Descendants of John and Elizabeth (Borton) Woolman. Mount Holly, New Jersey։ John Woolman Memorial Association
  • Agricola’s De Re Metallica translated by H. Hoover and L.H. Hoover, full text (650 pages) and illustrations

Արտաքին հղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]