Jump to content

Լուպնա Ազապալ

Լուպնա Ազապալ
ֆրանսերէն՝ Lubna Azabal
Ծնած է 15 Օգոստոս 1973(1973-08-15)[1] (52 տարեկան)
Ծննդավայր Պրիւքսէլ, Բրյուսել, Պելճիքա
Քաղաքացիութիւն  Պելճիքա[1] և  Մարոք
Մայրենի լեզու լիբիա-բերբերական լեզուներ?
Ուսումնավայր Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա?
Երկեր/Գլխաւոր գործ Հրդեհներ?, The Marchers? և Above the Law?
Մասնագիտութիւն դերասանուհի, հեղինակ և կինոդերասանուհի

Լուպնա Ազապալ (15 Օգոստոս 1973(1973-08-15)[1], Պրիւքսէլ, Բրյուսել, Պելճիքա), պելճիքացի դերասանուհի։

Ծնած է Պրիւքսէլ՝ մարոքցի հօրմէ եւ սպանացի մօրէ: [2]

Լուպնա Ազապալ հանդէս եկած է ամերիկացի բեմադրիչ, միջազգային մրցանակներու արժանացած  Պրէյտըն Քինկի «Սիրոյ ակնթարթներ» (2011) շարժապատկերին մէջ, որ գործերով Հայաստան մեկնող ամերիկացի քարտէսագրի եւ անոր ազգութեամբ հայուհի ընկերուհիին սիրոյ մասին է: Շարժապատկերը արժանացաւ Պերլինի շարժապատկերի փառատօնի դատական կազմի յատուկ մրցանակին: Լուպնա Ազապալ նախապէս դեր ստանձնած է նաեւ ֆրանսացի բեմադրիչ Ռոպերթ Քէշիշեանի «Արամ» շարժապատկերին մէջ, ուր Արամի դերով հանդէս եկած է Սիմոն Աբգարեան[3]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. "Klik hier om een link te hebben waarmee u dit artikel later terug kunt lezen. Belgische actrice Lubna Azabal schittert in ‘Incendies’." Cinefilm, Bloggen.be
  3. «Համաշխարհային Շարժապատկերի Աստղեր Հայերու Դերով – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-03-21