Լուիզ Ֆով-Յովհաննիսեան
Լուիզ Ֆով-Յովհաննիսեան | |
---|---|
Ծնած է | 18 Սեպտեմբեր 1930 (94 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ |
Ուսումնավայր | Փարիզի Համալսարան |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Լուիզ Ֆով-Յովհաննիսեան (18 Սեպտեմբեր 1930, Փարիզ), հայ հոգեբուժ, բժշկական գիտութիւններու դոկտոր (1991):
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1954 թուականին աւարտած է Փարիզի համալսարանի բժշկական ճիւղը: 1958-1978 թուականներուն եղած է նոյն բաժանմունքի անեսթեզիոլոգիայի եւ ռէանիմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, 1982 թուականէն` Փարիզի Սուրբ Աննա հոգեբուժական հիւանդանոցի հոգեբուժ[1]:
1985-1991 թուականներուն Վազգէն Ա. կաթողիկոսի միջնորդագրով զբաղուել է Փարիզի Վիլժեուֆի հոգեբուժական հիւանդանոցի տնօրինութեան տակ գտնուող` Կոմիտասի հոգեկան հիւանդութեանը վերաբերող արխիւային նիւթերու ուսումնասիրութեամբ եւ անոր հոգեկան հիւանդութեան ախտորոշման ճշդման խնդիրներով[2], որոնց մասին գիտական զեկուցումներով հանդէս եկած է Սորպոնի, Փարիզի, Թորոնթոյի (2001) եւ Երեւանի (2001) մէջ:
1989-1990 թուականներուն Սպիտակի, Գիւմրիի, Երեւանի եւ Ստեփանակերտի մէջ մասնագիտական օգնութիւն ցուցաբերած է երկրաշարժէն ու պատերազմէն տուժած բնակչութեան, նուիրաբերած մեծ քանակութեամբ դեղորայք:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Կոմիտասի հիւանդութիւնը»։ www.komitas.am։ արտագրուած է՝ 2020-06-22