Լոս Անճելըս (անգլերէն՝ Los Angeles, [lɒs ˈændʒələs], սպ.՝ Los Ángeles, [los ˈaŋxeles], հին անուններով՝ Լոս Անժելոս, Լոս Անժելես, Լոս Անխելես, յայտնի է նաեւ որպէս L.A. կամ City of Angels՝ Հրեշտակներու քաղաք), քաղաք ԱՄՆ-ու, Խաղաղական Ովկիանոսի ափին գտնուող Քալիֆորնիա նահանգիը ամենահայաշատ քաղաքն է։ Նահանգը ամենաշատ բազմութիւն ունեցողն է, իսկ երկրի երկրորդ ամենամեծ բնակչութեան տէր քաղաքն է (2009 թուականի Յուլիսի 1-ին ունէր 3 831 868 բնակիչ)[6]։ Քաղաքը ընդունուած է համանուն շրջանի վարչական կեդրոնը:Լոս Անճելըսի բնակիչները կանուանուին «Angelenos» (էնճըլինոս)։[7]
Լոս Անճելեսը հիմնադրուած է 1781 թուականի Սեպտեմբերի 4-ին։ Հայերը կազմած են բնակչութեան 15 տոկոսը (600.000 մարդ)։
Լոս Անճելըս կը համարուի համաշխարhային ամենամեծ մշակութային, գիտական, տնտեսական, կրթական կենդրոններէն մէկը։[8][9] Քաղաքը նաեւ շարժանկարի, երաժշտութեան, հեռուստեսիլի և համակարգիչի խաղերու ոլորտի ճարտարարուեստի լաւագոյն կեդրոններէն մէկն է։
Հիմնադրուած է Սպանացիներու կողմէ 1781 թուականին Մեքսիքայի տարածքին մէջ անուանուած է Pueblo de Nuestra Señora la Regina de los Angeles «հրեշտակներու թագուհի մեր տիրուհիի քաղաքը» (այսինքն՝ հրեշտակներու քաղաք)։ 1846-1848 թուականներուն Ամերիկա-Մեքսիքական պատերազմի ժամանակ քաղաքը գրաւած է ԱՄՆ-ը։
Այժմ պահպանուած են սկզբնական երկար անունէն միայն երկու բառերը՝ Los Angeles «հրեշտակներ»[10]։
↑«Angeleno»։ The Free Dictionary։ արտագրուած է՝ 01.03.2011
↑«The World According to GaWC 2008»։ Globalization and World Cities Study Group and Network, Loughborough University։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-08-11-ին։ արտագրուած է՝ 01.03.2011
↑«Inventory of World Cities»։ Globalization and World Cities (GaWC) Study Group and Network։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-06-28-ին։ արտագրուած է՝ 01.03.2011
↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»