Լիոնի Սէյնթ Էքզիւփերի Օդակայան
Aéroport Lyon-Saint Exupéry | |||
|---|---|---|---|
| ԻԱԹԱ՝ LYS ԻՍԱՕ՝ LFLL | |||
| Ամփոփում | |||
| Օդակայանի տեսակ | {{{տեսակ}}} | ||
| Կայք | |||
| Վազքուղի | |||
| Ուղղութիւն | Երկարութիւն, մ | Ծածկոյթ | |
| մ | |||
| 17R/35L | 4 000 | Ասփալթ | |
| 17L/35R | 2 670 | Ասփալթ | |
| Վիճակագրութիւն (2016) | |||
| Ուղեւորներ | 9 553 250 | ||
| [1] | |||
Լիոնի Անթուան տը Սէյնթ Էքզիւփերիի անուան օդակայան (ֆրանսերէն՝ Aéroport de Lyon-Saint Exupéry, ԻԱԹԱ՝ LYS, ԻՍԱՕ՝ LFLL), միջազգային օդակայան մըն է Ֆրանսայի երրորդ մեծութեան քաղաքի՝ Լիոնին մէջ: Օդակայանը կոչուած է ֆրանսացի նշանաւոր օդաչու եւ գրող Անթուան տը Սէյնթ Էքզիւփերիի (ֆրանսերէն՝ Antoine de Saint Exupéry) անունով:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Օդակայանին բացումը կայացած է 12 Ապրիլ 1975-ին նախագահ Վալերի Ժիսքար տ'Էսթէյնի (ֆրանսերէն՝ Valéry Giscard d'Estaing) կողմէ: Անիկա կառուցուած էր փոխարինելու համար Լիոնի հին Պրոն օդակայանը, որը ներկայիս կ'օգտագործուի միայն որպէս ռազմական: 1994-ին կառուցուած բարձր արագութեան երկաթուղիով օդակայանը ուղիղ կապով միացաւ Փարիզին եւ Մարսէյլին: Օդակայանի թաղարը կառուցուած է Սանթեակոյ Քալաթրաւայի նախագիծով, որով անիկա դարձած է ամենաճանչուողներէն մին: 1997-էն օդակայանը Air France-ին համար դարձած է հենակէտ:
Չուերթներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]19 Ապրիլ 2018-էն Armenia Aircompany ընկերութիւնն սկսաւ կանոնաւոր չուերթներ Երեւանի եւ Լիոնի միջեւ[2]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «EAD Basic - Error Page»։ www.ead.eurocontrol.int։ արտագրուած է՝ 6 January 2018
- ↑ routesonline.com - Aircompany Armenia files new European routes schedule in S18 (անգլերէն)
| ||||||