Jump to content

Լիզա Ուենկէր

Լիզա Ուենկէր
Ծննդեան անուն գերմաներէն՝ Elise Ottilie Clara Ruutz
Ծնած է 23 Յունուար 1858(1858-01-23)[1]
Ծննդավայր Պեռն, Զուիցերիա[1]
Մահացած է 17 Հոկտեմբեր 1941(1941-10-17)[1] (83 տարեկանին)
Մահուան վայր Carona, Լուգանո, Տիչինո, Զուիցերիա
Քաղաքացիութիւն  Զուիցերիա
Մասնագիտութիւն նկարչուհի, գրագէտ և արուեստագէտ
Ամուսին Théo Wenger?
Երեխաներ Ruth Wenger?

Լիզա Ուենկէր (23 Յունուար 1858(1858-01-23)[1], Պեռն, Զուիցերիա[1] - 17 Հոկտեմբեր 1941(1941-10-17)[1], Carona, Լուգանո, Տիչինո, Զուիցերիա), զուիցերիացի նկարիչ, մանկական գիրքերու հեղինակ։ 1930-ականներուն ամէնէն յայտնի եւ ամէնէն շատ կարդացուող հեղինակներէն մէկն էր։[2][3]

Լիզա Ուենկէր ծնած է Պեռնի մէջ։ Անոր հայրը՝ Հենրիք Ռվուց, Պազելի մէջ կտորեղէնի եւ հիւսուածեղէնի խանութի սեփականատէր էր։ Ան յաջողութեամբ արուեստի դասեր ստացած է Պազելի, Փարիզի եւ Ֆլորանսի մէջ՝ աւարտելով Տիւսսելտորֆի (Dusseldorf) Կերպարուեստի ակադեմիան։ 1881-ին Լիզա Ռվուց բացած է ճենապակիի (փորսըլենային) նկարչութեան աշխատանոց մը, որու թիրախը կիներ եւ երիտասարդ աղջիկներն էին:

1890-ին ան ամուսնացած է Թէօ Ուենկէրի հետ, որ «պողպատեայ ապրանքներու» գործարանի սեփականատէր էր։

1919-էն ետք, Լիզա եւ Թէօ Ուենկէրները դարձան Թիչինոյի Քարոնա գիւղի մշտական այցելուները՝ մաս կազմելով գրողներու եւ արուեստագէտներու փոքր, ոչ պաշտօնական ամառնային գաղութին: Այս խմբակը ձեւաւորուած էր պատերազմէն ետք Լուկանօ փոխադրուած հեղինակ Հերման Հեսսէի շուրջ: Անոնց դուստրը՝ Ռութ Ուենկէրը (Ruth Wenger, 1897-1994), յատկապէս ցանկալի հիւր էր «Քազա Քոսթանցա»յի մէջ (որ նուազ յարգալից աղբիւրներու մէջ կը յիշատակուի իբրեւ «թութակներու տուն»): Ի վերջոյ, 1924-ին, Ռութ Ուենկէր ամուսնացաւ Հերման Հեսսէի հետ: Ռութ քսան տարիով փոքր էր իր ամուսինէն, եւ անոր առաջին ամուսնութիւնը կարճ տեւողութիւն ունեցաւ. սակայն ընտանիքին կապուածութիւնը Թիչինոյի հետ աւելի տեւական եղաւ, քանի որ Լիզա Ուենկէր մահացաւ Քարոնայի մէջ՝ 1941-ի աշնան:[4][5]

Անոր մանկական գիրքերէն ամէնայայտնիներէն է «Joggeli söll ga Birli shake»-ը։ Անոր աղջիկը՝ Ռութ Ուենկէր (Ruth Wenger) ամուսնացած է Հերման Հեսսէի (Hermann Hesse) հետ, իսկ իր թոռնուհին՝ Մարէտ Օպպենհէյը եւս յայտնի նկարչուհի է։ Անոր որդին՝ Լիանտէր Հաուսսմանն, յայտնի բեմադրիչ է։

Աշխատութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Das blaue Märchenbuch 1905
  • Wie der Wald still ward, animal story 1906
  • Joggeli söll ga Birli schüttle, 1908
  • Prüfungen, novel 1908
  • Die Wunderdoktorin, novel 1909
  • Der Kampf um die Kanzel, short story 1911
  • Amoralische Fabeln, 1920
  • Baum ohne Blätter, 1938
  • Das Zeichen. Ein Schauspiel in drei Akten, 1914
  • Der Garten. Erzählungen aus dem Tessin, 1924
  • Der Vogel im Käfig, novel 1922
  • Der Waldfrevler, 1919
  • Die Altweibermühle. Zehn Frauenmärchen, 1921
  • Die drei gescheiten Männer von Au. Vetter Jeremias and die Schwestern Tanzeysen., novels 1919
  • Die Longway und ihre Ehen., novel 1930
  • Die Wunderdoktorin,novel 1910
  • Eine Heimkehr
  • Elisabeth sucht Gott, 1941
  • Er und Sie und das Paradies, 1918
  • Es schwärs Warte. Einakter, 1930
  • Hans-Peter Ochsner., novel 1955
  • Licht und Schatten in San Marto, novel 1940
  • Oh wie bös, oh nit so bös: die Geschichte vom Mannli und vom Fraueli, 1946
  • s Zeiche: ein Schauspiel in drei Akten, 1916
  • Verenas Hochzeit, 1939
  • Vier junge Musikanten erleben Abenteuer. Zeichnungen von Fritz Deringer. Schweizerisches Jugendschriftenwerk 1940, SJW-Issue Nr. 88
  • Was mich das Leben lehrte: Gedanken und Erfahrungen, 1927
  • Wie der Wald still ward, 1907
  • Aber, aber Kristinli. Schweizerisches Jugendschriftenwerk 1935, SJW-Issue Nr. 48, Jubiläumsausgabe-Reprint 2006 with illustrations by Meret Oppenheim, 3-7269-0520-0

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera — Bern: 1998.
  2. ↑ FP Regula Wyss /։ «Wenger, Lisa»։ HLS-DHS-DSS.CH
  3. ↑ Schnierle-Lutz Herbert։ Auf den Spuren von Hermann Hesse: Calw, Maulbronn, Tübingen, Basel, Gaienhofen, Bern und Montagnola։ Suhrkamp Verlag։ ISBN 9783458745082
  4. ↑ Regula Wyss (7 October 2013). "Wenger, Lisa". Dictionnaire historique de la Suisse, Bern. Retrieved 1 August 2017.
  5. ↑ (անգլերեն) Lisa Wenger, 2025-10-16, https://en.wikipedia.org/w/index.php?title=Lisa_Wenger&oldid=1317150230, վերցված է 2026-09-13