Լեւոն Վարդանեան
Արտաքին տեսք
Լեւոն Վարդանեան | |
---|---|
Ծնած է | 6 Մայիս 1948 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 21 Փետրուար 2013 (64 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Ուսումնավայր |
Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Մասնագիտութիւն | քանդակագործ, ուսուցիչ |
Աշխատավայր | Հայաստանի Գեղարուեստի Պետական Ակադեմիա |
Լեւոն Վարդանեան (6 Մայիս 1948, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 21 Փետրուար 2013, Երեւան, Հայաստան), հայ քանդակագործ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան։ 1966 թուականին աւարտած է Երեւանի Գեղարուեստի ուսումնարանը, 1972 թուականին՝ Երեւանի Գեղարուեստաթատերական կաճառը։ 1976 թուականէն դասաւանդած է Երեւանի Գեղարուեստի ակադեմիոյ մէջ։
Ան ստեղծագործած է շէնքերու քանդակագործութեան բնագաւառէն ներս։ Մասնակցած է համամիութենական միջազգային սեմփոզիումներու եւ պիենալներու (1992, 1994, 1998, Ռաւեննա)։
Իր փոքր ստեղծագործութիւնները կը գտնուին Հայաստանի Մշակոյթի նախարարութեան, Մոսկուայի Տրետեակովեան պատկերասրահին, Երեւանի Փայտարուեստի թանգարանին, Վանաձորի Գեղարուեստի թանգարանին մէջ[1]։
Գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր գլխաւոր ստեղծագործութիւններն են.
- «Երեւան» (1981, հարթաքանդակ, փայտեայ, Երեւանի քաղաքապետարան),
- «Աշխատանքի երգ» (1985, տուֆ, Երեւանի մեթրոփոլիթենի «Գործարանային» կայարան),
- «Մատողներ» (1986, տուֆ, Ռուսաստանի Վոլկոտոնսկ քաղաքը),
- «Սպիտակաքար, ոսկեգմբէթ Մոսկուան» (1997, հարթաքանդակ, Երեւանի մօտ Ռուսաստանի դեսպանատան մէջ),
- «Աստուծոյ աչք» (1998, պրոնզ, Իտալիոյ Ռաւեննա քաղաքին մէջ)[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՀԻՆ ԵՐԵՒԱՆԸ՝ ՆՈՐՈՎԻ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2023-03-12
- ↑ «Լեւոն Վարդանեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-03-12-ին։ արտագրուած է՝ 2023-03-12