Լեւոն Սիւնի

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Լեւոն Սիւնի
Ծնած է 1880 (մօտաւորապէս)
Ծննդավայր Սեբաստիա, Սեբաստիոյ նահանգ
Վախճանած է 22 Դեկտեմբեր 1915 (կամ 1916)
Վախճանի վայր Կարին, Թուրքիա
Ազգութիուն Հայ
Կրթութիուն Պէյրութի Ամերիկեան համալսարան
Մասնագիտութիուն Բժիշկ
Աշխատավայր

Սեբաստիոյ հայ­կա­կան ազ­գա­յին հի­ւան­դա­նո­ց,

Սեբաստիոյ կա­ռա­վա­րա­կան հի­ւան­դա­նո­ց
Ծնողներ Գարեգին Սիւնի

Լեւոն Գարեգին Սիւնի (մօտաւորապէս 1880, Սեբաստիա, Սեբաստիոյ նահանգ- 22 Դեկտեմբեր 1915 (կամ 1916, Կարին), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է մօտաւորապէս 1880 թուականին, Սեբաստիոյ նահանգի Սեբաստիա քաղաքին մէջ՝ անուանի բժիշկ Գարեգին Սիւնիի (Հեքիմեան, 1851 - 1939 թթ.) ընտանիքէն ներս, ըստ այլ աղբիւրներու՝ առեւտրականի ընտանիքի մէջ։ 1900/1905 թուականին աւարտած է Պէյրութի Ամերիկեան համալսարանի բժշկական բաժինը։ 1914 թուականէն Սեբաստիա քաղաքին հայկական ազգային հիւանդանոցին (հիմնադրուած է 1889 թուականին) եւ կառավարական հիւանդանոցին մէջ աշխատած է՝ որպէս բժիշկ (վիրաբոյժ)։

1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ որպէս զինուորական բժիշկ ծառայած՝ 10-րդ զօրաբաժինի Կարնոյ շրջուն հիւանդանոցին մէջ։ 1915 թուականի Դեկտեմբեր 22-ին մահացած է ժանտախտէ կամ թոքախտէ, ըստ այլ աղբիւրներու՝ 1916 թուականին սպանուած է Կարնոյ ռազմաճակատին վրայ։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Գուժկան Սեբաստիոյ (Կ. Գաբիկեան), Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Պոսթըն, 1924։
  • Յարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
  • Խաչատրեան Լ. եւ ուրիշներ, Ցուցակ Հայոց ցեղասպանութեան զոհերի (1915-1923), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երեւան, 2004։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 01-11-2012։

Աղբիւր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։