Լեւոն Կոջոյեան
Լեւոն Կոջոյեան | |
---|---|
| |
Ծնած է | 24 Սեպտեմբեր 1924 |
Ծննդավայր | Քիսլովոտսք, Տերսկի օկրուգ, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 10 Մարտ 2015 (90 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Ռուսիա |
Կրթութիւն |
Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
Պարգեւներ | Մովսէս Խորենացիի շքանշան և Հայկական ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ |
Լեւոն Կոջոյեան (24 Սեպտեմբեր 1924, Քիսլովոտսք, Տերսկի օկրուգ, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 10 Մարտ 2015, Երեւան, Հայաստան), Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ, գեղանկարիչ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեւոն Կոջոյեան ծնած է 1924 թուականին, Ռուսիա: 1947 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստի ուսումնարանը։ Աշակերտած է Յակոբ Կոջոյեանին: 1952 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստի հիմնարկը, 1968 թուականին սկսկած է դասաւանդել Հայկական պետական մանկավարժական համալսարանին մէը։
Մահացած է 10 Մարտ 2015-ին, անոր հոգեհանգիստը տեղի ունեցած է 12 Մարտին, Կոնդի Սուրբ Յովհաննէս եկեղեցւոյ մէջ․ իսկ վերջին հրաժեշտը՝ 13 Մարտին, Նկարիչներու միութեան կեդրոնին մէջ[1]։
Ստեղծագործական գործութնէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստեղծագործած հիմնականին մէջ բնանկարի եւ թեմաթիք պատկերի բնագաւառին մէջ: Գործերը յագեցած են կենսական մեծ լաւատեսութեամբ:
- «Գարուն», 1958
- «Արայի լեռը», 1961
- «Աշտարակցի ծերունիները», 1980
- «Կէսօր, խոտհունձ», 1986
- «Հեծեալը», 2003
Գարնանային բնանկարներու շարք՝
- «Ծաղկած ծիրանենին», 2000
- «Փոթորկից յետոյ», 2001
Պարգեւներ եւ կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մովսէս Խորենացիի մետալ (2012)[2]։
- ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1980)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Մահացած է Նկարիչ Լեւոն Կոջոյեանը»։ Asbarez - Armenian (en-US)։ 2015-03-11։ արտագրուած է՝ 2020-09-03[permanent dead link]
- ↑ «Հանրապետութեան նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ www.president.am (Հայերէն)։ արտագրուած է՝ 2020-09-03