Լետ Զեփլին

Jump to navigation Jump to search
Լետ Զեփլին
Jimmy Page with Robert Plant 2 - Led Zeppelin - 1977.jpg
Հիմնական տվեալներ
Ազգութիւն Անգլիա
Ժանրեր
Լեյբլ Atlantic, Decca և Swan Song
Պարգեւներ Ռոք՛ն՛ռոլլի փառքի սրահ և Գրեմի կյանքի նվաճումների համար
Ցանցային կայք ledzeppelin.com
Նախկին անդամներ
Ճիմմի Փեյճ
Ռոպերթ Բլանտ
Ճոն Փոլ Ճոնս
Ճոն Պոնեմ

Լետ Զեփլին- Պրիթանական ռոք խումբ։ Կազմաւորուած է 1968 թուականի Սեպտեմբերին, Լոնտոնի մէջ։ Ճանչցուած է որպէս ժամանակի լաւագոյն խումբերէն մեկը։ Ստեղծելով սեփական ոճը (որուն համար բնութագրական ծանրեցուած են կիթառային ծաղկումը, ռիթմ-հատուածի խլացնող ձայնը, ընդգծուած վոքալը), Լետ Զեփլինը դարձաւ հարտ ռոքի առաջատար խումբերէն մեկը, Հեվի մետալի կազմաւորման հենակետային խումբերէն[1]։ Անոնք հանգիստ կը մեկնաբանէին ազգա-դասական եւ պլուզ-դասական ոճը հարստացնելով այլ երաժշտական ժանրերու տարրերով։ Նոյնինքն Լետ Զեփլինն է (ըստ Allmusic), որ հրաժարելով սինկլներու թողարկումէն, ստեղծած է «ալպոմային ռոք» հասկացողութիւնը։

Խումբի պատմութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1967 թուականի Յունիս 7 ին՝ Ճեֆֆա Բեկայի երթալէն ութ ամիս յետոյ, հիմնովին խախտուեցաւ The Yardbirds–ը… Ճիմմի Փեյճը, որուն մնացած էր խմբաւորողի անուանումը, ինչպես նաեւ համերգներու պատասխանատուութիւնը, սկսած մենեճր Փիթեր Կրանտը ի աջակցությունէն, մինչ այդ աշխատելով Yardbirds–ին հետ, կը հավաքէր նոր խումբ մը։ Առաջին հրավիրուողը Ճոն Փոլ Ճոնսն էր՝ Պաս կիթառիստ, ստեղնաշարային նուագող, գործիքաւորող, ինչպես նաեւ ունէր փորձ շատ յայտնի կատարողներու հետ։ Ան կարդաց հոդուած «Տիսկո» ամսագրին մէջ եւ կնոջ խորհրուդով զանգահարեց Փեյճին։

Վոքալի առաջին թեկնածուն Թերրի Ռիտն էր, ան խորհուրդ տուաւ Փեյճին ուշադրութիւն դարձնել Ռոպերթ Բլանտին՝ բիրմինգեան վոքալիտին, որ յայտնի էր Band of Joy/ Obs-Tweedle–ին մէջ իր մասնակցութեամբ։ Կրանտը ը եւ Փեյճը ըլլալով Ուոլսենի համերգին, գացին երգիչին մոտ, որպէսզի անոր առաջարկեն միանալ նոր կազմաւորուող խումբին եւ ստանան իր համաձայնութիւնը։ Կիթառիստին յատկապես շատ զարմացուցած էր «Somebody to Love» երգի կատարումը Ռոպերթ Բլանտի կողմէն։ «Այդ այն ձայնն էր, զոր ես կը փնտտրէի։ Ան արթեն մի քանի տարի երգած էր եւ փորձարութեան կողմէ դեռ անյայտ էր։ «Ինչպես կրնար այդպիսի բան ըլլալլ, մինչեւ հիմա չեմ կրնար հասկնալ»։ Կը յիշէ ան։ Փեյճի եւ Բլանտի հանդիպումը տեղի կ'ունենար Թեմզայի ափին։ Պարզուեցաւ, որ Բլանտը շատ խորապէս գիտէր ամերիկեան պլուզը։ Փեյճին վրայ այդ տպաւորութիւն ձգեց։ Ան կը նվագէր կիթառի վրայ «Babe I’m Gonna Leave You»–ն, եւ պատմեց, որ կը ցանկանար անոր մէջ մտցնել լուսաւոր եւ մութ կողմեր՝ ստեղծելով լիովին նոր բնագիր մը։

Այս ամենէն յետոյ անոնք արթեն տան մէջ կ'ուսումնասիրէին իրար երաժշտական հակումները՝ լսելով սիրուած ձայնագրութիւններու։ Հարուածային գործիքներու համար թեկնածուներէն էին՝ Քլեմ Քաթթինի(Clem Cattini), Էյնսլի Տոնպար(Aynsley Dunbar), Պի Ճեյ Ուիլսոնը Procol Harum–էն, Ճենիֆեր Պեյքերը C ream–էն, ինչպես նաեւ Բաուլ Ֆրանսիսը(Paul Francis)։ Ռոպերթ Պլանի խորհուրդով ցուցակին մէջ ընդգրկուեցաւ նաեւ Ռետիչա Ճոն Պոնեմը։ 1968 թուականի Յուլիսին Փեյճը եւ Կրանտը տպավորուած էին Պոնեմի կատարմամբ՝ Խեմսթոտի մէջ տեղի ունեցած Տիմա Ռոուզի համերգին ժամանակ։ Պոնեմը կը համարէր որ The Yardbirds–ը «անցած ժամանակներու խումբ է, որ չունի ապագայ»։ Ասկէ զատ, ան արթեն ունէր առաջարկ Ճոն Կոկերի եւ Կրիս Ֆարլոյի կողմէն։ Բլանտը ստիպուած եղաւ ութ հեռագիր ուղարկել ուոլսոնեան «Three Men in a Boat» գինետուն, ուր Բոնեմը մշտական հաճախորդ էր։ Քառասուն հեռագիր այնտեղ ուղարկեց նաեւ Կրանտը։ Վերջնական արդյունքին մէջ, Բոնեմը ընդունեց առաջարկը, որոշելով, որ նոր երաժշտութիւն աւելի հետաքրքիր կ'ըլլայ, քան այն ժամանակուան Կոկերի եւ Ֆարլուի կատարումները։

Անոնց առաջին փորձը եղաւ բնակարանի մը փոքր սենեակի մը մէջ։ Փեյճը առաջարկեց սկիզբի համար նուագել «Train Kept A-Rollin'»–ը՝ Yardbirds–ի Ճոնի Բյորտետայի յայտնի տարբերակէն։ Ճոն Փոլ Ճոնսը հիշում է, որ միասին անոնք արագ ժամանակի մը մէջ դարձան մէկ ամբողջութիւն։ Kerrang ամսագիրը անոնց առաջին փորձին մասին այսպես կը գրէ-

Aquote1.png ․․․Եւ ահա չորսով կանգնած են երես առ երես։ Օդը լեցուած է նախազգացումով եւ հուզմունքով։ 24-ամեայ կիթառիստ Ճիմմի Փեյճը եւ 22-ամեայ պասս–կիթառիստ Ճոն Պոլ Ջինսը արթեն փորձառու երաժիշտներ են, որոնք առաջին անգամն է որ կը յայտնուին փորձի սենեակի մէջ 19-ամեայ Ռոպերթ Բլանտի եւ Ճոնոմ Պոնեմի հետ։ Սենեակը շատ փոքր է, համապատասխան ճիշդ չորս հոգիի պահանջուած տեղի։ Aquote2.png


The New Yardbirds[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Առաջին փորձէն երեք շաբաթ յետոյ, 1968 թուականի Սեպտեմբերի 7-ին, The New Yardbirds անուամբ տուաւ իր առաջին համերգը Gladsaxe Teen ակումբին մէջ։

Led Zeppelin[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

The Who խումբի հարուածային գործիքներ նուագող Կիտ Մունը կը համարոի խումբի անուան ստեղծման ակամայ հեղինակ, որ «կապար» էր՝ ան հետագային վերանուանուեցաւ Փեյճի կողմէն Led Zeppelin։ Lead բառին «a» տառը ջնջուած է Փիթր Կրանտը ի առաջարկով, որպէսզի «հիմար ամերիկացիները» խումբի անուանումը չկարդան Լիդ Զեփելին։

A colour photograph of Jimmy Page performing on stage with a double-necked guitar
Ջիմի Փելջ, Քալիֆորնիա, 1983.

Համաձայնագիր Atlantic-ի հետ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1968 թուականի Հոկտեմբերի 15 ին կու տայ իր առաջին համերգը Գիլֆորտի Սարյեր կոմսութեան համալսարանին մէջ՝ այս մէկին միջ ստանաով 150 ֆունտ ստեռլինգ։ 1968 թուականի Նոյեմբերին Նիւ Եորքի մէջ Փիթեր Կրանտը ը ստացավ $200,000 աւանդ։ Ճիմի Փեյճը կը յայտնէ, որ Atlantic-ը կը ցանկանար հրապուրել իրենց։ Ան կ'ըսէր, որ Atlantic-ը շատոնց կը հետեւէր իրեն, դեռ Yardbirds-ի ժամանակէն, այդ պատճառով ալ իրենցմով մէկ անգամէն հետաքրքրուեցան։ Սակայն Փեյճը չէր ցանկանար Atlantic-ի առաջարկած խումբերուն միանալ, քանի որ ան կը ձգտէր ստեղծել աւելի դասական գործեր։

Առաջին ամերիկեան շրջագայութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փիթըր Կրանտը ը որոշեց, որ խումբը անպայման պետք էր ելոյթ ունենար Ամերիկաի մէջ։ Դեկտեմբերի 23-ին Կոուլը Լոս-Անջելոսի մէջ հանդիպում ունեցաւ խումբի հետ եւ որոշուեցաւ կազմակերպել համերգներ հանրահայտ ակումբներու մէջ։ Դեկտեմբեր 26-ին անոնք օրինական սկիզբ ունեցան ամերիկեան Տենվերեյո հարթակին մէջ՝ Գոլորատոյի մարզին մէջ։

1969-1980[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աշխատանքները սկզբնային ալպոմներու վրայ սկսուեցան 1968 թուականին Olympic Studios սթուտիային մէջ, երբ խումբը դեռ The New Yardbirds կը կոչուէր։ Բլանտի համար այդ առաջին լուրջ ձայնագրումն էր։ The New Yardbirds-ի ալպոմին մէջ առկա էին երկու ստեղծագործութիւններ ՝ «Dazed and Confused», «How Many More Times», «Babe I’m Gonna Leave You» առաջարկուած Բլանտի կողմէն։ Ալպոմը, որն ուղղակի կոչուեցաւ Led Zeppelin, լոյս տեսած է 1969 թուականի Յունուարի 17-ին ԱՄՆ-ի մէջ եւ Մարտի 28-ին Միացեալ Թագաւորութիւններուն մէջ։ {{քաղվածք|

Aquote1.png Ոչ նախկինում և ոչ էլ հետագայում, ոչ-ոք չէր կարող համեմատվել Ջիմի Փեյջի հետ։ Դա նա էր, որ ստիպեց Ջոնա Բոնեմին այդպես հրաբխային նվագել,օգնեց Պլանտի վոկալի,որն ասես դուրս էր գալիս Օլիմպից։ Կարևորն այն է,որ Փեյջը վիրտուոզ մանուպուիացիա էր անում կիթառների հնչոությունն այնպես, որ նրանք փոխում էին իրենց գույները քամելիոնի նման։ — Guitar World, 1993 Aquote2.png


Խումբի երաժշտական ուղեղը դարձավ Ճիմի Փեյճը, որ արթեն Yardbirds-ի ժամանակէն ունէր հետաքրքիր միտքեր։ Փեյճը կը հիշէ, որ Yardbirds-ի ժամանակ բեմին վրայ նուագելու շատ միտքեր կ'առաջանային, եւ ինքը անընդհատ կը ստեղծէր նոր միտքերու օրագիր, որոնք յետագային օգտագործուեցան Zeppelin-ի մէջ։ Սակայն հին միտքերուն հետ կ'առաջանային էին նորերը։ Ստեղծում էր երաժշտություն, որը միավորում էր բլյուզը, ռոքը, ծանր ռոքը եւ աքուստիկեան երաժշտութիւն, որուն մէջ պիտի ըլլային բազմաթիւ գոյներ։ Փեյճը անընդհատ փորձարկումներ կ'ընէր երաժշտութեան հետ, իրեն դրսեւորելով ինչպես խումբին արտադրիչը՝ ինքնուրոյն ստեղծելով Led Zeppelin-ի իւրահատուկ հնչողութիւնը, ստեղծելով եւ համալրելով կեանքը նորանոր սթուտիօյի էֆֆէքթներ։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]