Լեռնանիստ
Գիւղ | |
---|---|
Լեռնանիստ | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Կոտայքի մարզ |
Այլ անուանումներ | Վերին Ախտա |
ԲԾՄ | 1980 մեթր |
Պաշտօնական լեզու | հայերէն |
Բնակչութիւն | 3072 մարդ |
Կրօնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Լեռնանիստ, գիւղ Հայաստանի Կոտայքի մարզին մէջ, մարզի կեդրոնէն 5 քմ. հարաւ-արեւելք, Երեւանէն 45 քմ., իսկ Հրազդանէն՝ 7 քմ. հեռաւորութեան վրայ, Մենակսար լերան հիւսիսային կանաչապատ ու ծաղկաշատ լանջին։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեռնանիստ գիւղը հիմնադրուած է 1828 թուականին։ Նախապէս կոչուած է Վերին Ախտա, 25 Յունուար 1978-ին վերակոչուած է Լեռնանիստ։ Լեռնանիստ համայնքը բարձր լեռնային բնակավայր է, ձմեռնային ամիսներուն ձիւնածածկ է: Ունի թեք լեռնալանջեր, որոնք կը նպաստեն դահուկավազքի եւ ձմեռնային այլ մարզաձեւերու զարգացման: Համայնքի տարածքին կան նաեւ քարանձաւներ, ինչպէս՝ Երթիկով քարանձաւը:
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան նախնիներուն մէկ մասը 1828-1829 թուականներուն գաղթած է Խոյի, Մակուի ու Սալմաստ գիւղերէն։
Լեռնանիստի ազգաբնակչութեան փոփոխութիւնը.[1]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1989 | 2000 | 2004 | 2018 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 349 | 1624 | 2442 | 3028 | 748 | 2300 | 2447 | 2920 | 3168 | 2877 |
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութիւնը կը զբաղի անասնապահութեամբ եւ բանջարաբուծութեամբ։
Զբօսաշրջիկութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վերջին տարիներուն գիւղին մէջ արագօրէն զարգացաւ զբօսաշրջիկութեան ոլորտը։ 2017 թուականին յատուկ ներդրումներով Լեռնանիստի մէջ կառուցուեցաւ դահուկավազքի սահուղի եւ 350 մեթր երկարութեամբ ճոպանուղի[2]։
Հայաստանի կառավարութեան պաշտօնական հրապարակումին համաձայն, Լեռնանիստը նախատեսուած է դառնալ ձմեռնային զբօսաշրջիկութեան կեդրոն։ Միայն 2019 թուականի Յունուար ամսուն գիւղը ընդունած է մօտ 1000 զբօսաշրջիկ[3]։
Մշակոյթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2015 թուականին, գիւղին մէջ կառուցուեցաւ ազգագրութեան թանգարան, որ կը գործէ համայնքի մշակոյթի տան մէջ։
Լեռնանիստի տարածքին կը գտնուին բազմաթիւ պատմամշակութային յուշարձաններ, մատուռներ: Գիւղին մէջ կը գտնուին 1892 թուականին կառուցուած «Սուրբ Աստուածածին» եկեղեցին եւ 1861 թուականին կառուցուած «Սուրբ Յակոբ» մատուռը[2], որ յայտնի է «Սուրբ Աւազան» աղբիւրի բուժիչ ջուրով, «Զօրաւոր» մատուռը (միջնադար), Սուրբ Մատուռը (2013), սրբատեղի «Աւետարան» (19-րդ դար), սրբատեղի «Սուրբ Կարապետ» (19-րդ դար), «Ամենափրկիչ» մատուռը, հին գերեզմանոց դամբարանադաշտը, դամբարաններ (Ք.Ա. 2-րդ հազարամեակ), տապանաքարեր (14-17 դարերուն) եւ բազմաթիւ յուշարձաններ:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Սահուղի Լեռնանիստ գիւղին մէջ, 2019
-
Ապրէյի լիճ, Լեռնանիստ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Հայաստանի Հանրապետութեան բնակավայրերու բառարան, էջ 87»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-12-ին։ արտագրուած է՝ 14 Ապրիլ 2014
- ↑ 2,0 2,1 «ԼԵՌՆԱՆԻՍՏ. ՁՄԵՌՆԱՅԻՆ ԶԲՕՍԱՇՐՋԻԿՈՒԹԵԱՆ ՆՈՐ ԿԵԴՐՈՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ»։ 16.01.2019
- ↑ «Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը նախատեսուած է դառնալ ձմեռնային զբօսաշրջիկութեան կեդրոն»