Լաթվիական ճարտարապետութեան թանգարան

Jump to navigation Jump to search
Լաթվիական ճարտարապետության թանգարան
Edificios en Torna iela, Riga, Letonia, 2012-08-07, DD 01.JPG
Տեսակ Թանգարան
Երկիր Լաթվիա
Տեղագրութիւն Ռիկա
Վայր Mazā Pils street
Տեսակ Թանգարան
Հասցէ Mazā Pils iela 19 եւ Mazā Pils iela 19, Rīga, LV-1050[1]
Հիմնադրուած է 1995
Մակերես 170 քառակուսի մետր
Հաւաքածոյի չափ 14 617[1]
56°57′1.260″ հս․ լ. 24°6′16.236″ ավ. ե. / 56.95035000° հս․. լ. 24.10451000° ավ. ե. / 56.95035000; 24.10451000
Կայք archmuseum.lv

Լաթվիական ճարտարապետութեան թանգարան (լատիշ․՝ Latvijas Arhitektūras muzejs), թանգարան Ռիկայի մէջ, որ սկիզբէն նախատեսուած է իբրեւ Մշակոյթի յուշարձաններու պահպանութեան պետական տեսչութեան կառուցուածքային ստորաբաժանին մէջ:

Տեղակայուած է Երեք եղբայրներ միջնադարեան շէնքերու համալիրին մէջ, որ կը համարուի Լաթվիական մայրաքաղաքի տեսարժան վայրերէն մէկը:

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լաթվիական ճարտարապետութեան թանգարանը հիմնուած է 28 Յուլիս 1994-ին, Լաթվիայի մշակոյթի նախարարութեան կողմէ: Պաշտօնական բացումը կայացած է 19 Ապրիլ 1995-ին: Թանգարանի առաջին տնօրէնը եղած է յայտնի լաթվիացի ճարտարապետ Եանիս Լէյնիէկսը: Չունենալով մշտական ցուցադրութիւն՝ թանգարանը կը գործէ իբրեւ ցուցասրահ, ուր տեղի կ՛ունենան կանոնաւոր թեմատիկ ցուցահանդէսներ, որոնք կոչուած են բարձրացնելու հասարակութեան տեղեկացուածութիւնը ժամանակակից ճարտարապետութեան մասին՝ իրականացնելով Լաթվիական ճարտարապետական ժառանգութեան յետահայեաց ցուցադրութիւններ[2][3]:

Լաթվիական ճարտարապետութեան թանգարանի հիմնադրամները կը պարունակեն աւելի քան 9000 միաւոր պահպանուող ցուցանմուշ: Անոնցմէ են ամենայայտնի եւ հեղինակաւոր վարպետներու անուամբ փաստաթուղթեր եւ նիւթեր, ինչպիսին են` Քրիստոֆ Հապերլանտը, Եոհան Դանիէլ Ֆելսքոն, Եանիս-Ֆրիտրիք Պաումանիսը, Վիլհելմ Պոքսլաֆը, Էյժէն Լաուպէն:

Թանգարանի աշխատակիցներու կողմէ աշխատանքներ կ՛իրականացուին դիպլոմաւոր լաթվիացի ճարտարապետներու գրանցամատեանի եւ կենսագրական տեղեկատուի կազման ուղղութեամբ: Բոլոր փաստաթուղթերը թուայնացուած եւ հասանելի են ծանօթանալու եւ աշխատանքներու իրականացման համար: Թանգարանը կը համագործակցի «Latvijas Architektūra» ամսագրի խմբագրութեան հետ, ցուցահանդէսները ապահովելով անհրաժեշտ տպագրական նիւթերով, պաստառներով, գրքոյկներով եւ բացիկներով:

Երեք եղբայրներ միջնադարեան շէնքերու համալիր

Թանգարանի բակին մէջ կը գտնուին միջնադարեան ճարտարապետութեան հազուագիւտ հաւաքածոներ, Չերնոկոլովներու տան մուտքը, Հին քաղաքի բնակելի տուներէն մէկուն մուտքի հատուած լատինական արձանագրութեամբ «Փառք միայն Աստծուն» եւ Ռիկա քաղաքի 1554 երկաթակուռ զինանշանը, որ կը համարուի նմանատիպ բնօրինակ հնագոյն պատկերներէն մէկը:

Թանգարանային ցուցահանդեսներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ընտրուած ցանկ՝

  • 1995 - Պավիլս Տրէյմանիս: Կառավարիչ եւ ճարտարապետ:
  • 1996 - Լաթվիական functionalism-ի 1872-1992-ականներու ութ ճարտարապետներ:
  • 1997 - Ռիկայի ծովային ուղեւորատար նաւահանգիստ եւ այլ նախագիծեր:
  • 1998 - Նորվեկեան ծառ:
  • 1999 - Լայմոնիս Էրիքս Թիքմանիս: Ճարտարապետութիւն:
  • 2000 - Էյժէնս Լաուբէ: Ազգային վիպականութիւն1901-1912:
  • 2001 - Ճարտարապետութիւն: Երեխաներ: Նոյնականացում:
  • 2002 - Զգացապաշտ յիշողութիւն:
  • 2003 - Աղբիւրներ:
  • 2004 - Լիէփայայի համերգային դահլիճ: Միջազգային նախագիծերու մրցոյթ:
  • 2005 - ԵՈՒՆԵՍՔՕ: Հունգարիոյ համաշխարհային մշակութային ժառանգութիւն:
  • 2006 - Ուսանողական աշխատանքներու ցուցահանդէս:
  • 2007 - Ռայմոնտս Սլայտինիշ: Ճարտարապետական պատկերազարդ:
  • 2008 - Էսթոնական դեսպանատուն: 1938 եւ 2008-ականներու մրցոյթային նախագիծեր:
  • 2009 - Յոբելեանական Ցուցահանդէս Ռիկա-700: Մաքս Շերուինսքի:
  • 2010 - Գեղեցկութիւն եւ զգացապաշտութիւն: Ճարտարապետ Ֆէոտոր Շեխդէլ:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Muzeju statistika 2018 // Latvijas Atvērto datu portālsLatvijas Republikas Kultūras ministrija.
  2. Latvijas Arhitektūras muzejs
  3. Latvijas Arhitektūras muzejs

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պաշտօնական կայք