Իրաւաբանի Օր
Իրաւաբանի Օր | |
---|---|
| |
Տեսակ | տօն |
Իրաւաբանի օր, իրաւաբաններու մասնագիտական տօն, անկախ անոր մասնագիտական գործունէութեան ոլորտէն:
Ռուսաստան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռուսաստանում իրաւաբանի օրը կը նշուի 3 Դեկտեմբերին: Տօնը հաստատուած է 2008-ի Ռուսաստանի Դաշնութեան նախագահի թիւ 130 «Իրաւաբանի օրուայ հաստատում» հրամանագրով, 4 Փետրուար 2008-ին[1]: Մինչ այդ Ռուսաստանի մէջ իրաւաբաններու համար ընդհանուր տօն չկար: Գոյութիւն ունէր միայն առանձին իրաւաբանական ստորոգութիւններու տօներ: Վարկածներէն մէկու համաձայն, 3 Դեկտեմբերի ամսաթիւը ընտրուած էր, որովհետեւ 20 Նոյեմբերին հին ոճով Ուրբաթ (այսինքն 2 Դեկտեմբերին նոր ոճով) 1864-ին Ռուսաստանի մէջ ընդունուած էր դատական կանոնադրութիւններու կարգ եւ ուրիշ օրէնսդրական գործողութիւններ, որոնք դարձած են դատական բարեփոխումներու հիմքը, եւ այդ օրը ընդհուպ մինչեւ 1917-ը ռուս իրաւաբանները կը համարեն իրենց մասնագիտական տօնը: 3 Դեկտեմբերին ամսաթիւը, ՌԴ նախագահի 2008 թուականի փետրուարի 4-ի թիւ 130 «Իրաւաբանի օրուայ հաստատում» հրամանագրի անուան մէջ եւ օրէնքը կրկնուած է Սենթ Փեերպուրկի մէջ 12 Հոկտեմբեր 2005-ին թիւ 555-78 «Սենթ Փեթրպուրկի մէջ տօներու եւ յիշատակուող ամսաթիւերու վերաբերեալ», կէտ 43.1 օրէնքի յաւելուածով, Սենթ Փեթրպուրկի օրէնքի խմբագիրները 5 Հոկտեմբեր 2009-ին թիւ 427-83, չի համընկնիր կայսր Ալեքսանդր 2-րդի կառավարող սենատ 20 Նոյեմբեր 1864-ի (2 Դեկտեմբերէն նոր ոճով) հրամանագրի ամսաթիւին[2]: Ինչու չի համընկնիր կարելի է միայն կռահել: 2009-ին Իրաւաբանի օրը կ՚իրագործուի Ռուսաստանի լաւագոյն իրաւաբանական պարգեւի՝ «Տարուայ իրաւաբան» պարգեւի շնորհումը:
Տօներ եւ յիշուող օրեր առանձին իրաւականական ստորոգութիւններու մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 12 Յունուար - ՌԴ դատախազութեան աշխատակիցներու տօն:
- 29 Մարտ - ՌԴ իրաւաբանական ծառայութեան մասնագէտներու օր Զինուած Ուժերու մէջ:
- 6 Մարտ - ՌԴ հետախուզական մարմիններու, ներքին գործերու մարմիններու աշխատանքային օր:
- 27 Ապրիլ - Նոտարներու օր (ոչ պաշտօնական)
- 19 Մայիս - Իրաւաբաններու, փաստաբաններու, նոտարներու պահապան՝ Սուրբ Իվան Քերմանտենսքիի օր:
- 31 Մայիս - Ռուս փաստաբաններու օր
- 19 Յուլիս - ՌԴ ներքին գործերու նախարարութեան իրաւաբանական ծառայութեան օր
- 25 Յուլիս - ՌԴ հետաքննչական մարմիններու աշխատակիցի օր:
- 1 Նոյեմբեր -Դատական երէցի օր:
Պելառուսի Հանրապետութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելառուսի Հանրապետութեան մէջ փաստաբանի օրը կը նշուի ամէն տարի Դեկտեմբերի առաջին Կիրակի օրը Պելառուսի Հանրապետութեան նախագահի 26 Մարտ 1998-ի թիւ 157 «Պելառուսի Հանրապետութեան մէջ պետական տօներու, տօն օրերու եւ յիշարժան ամսաթիւերը» հրամանագրի համաձայն։
Ղրղզստան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ղրղզստանի մէջ փաստաբանի օրը կը նշուի Յունիսի վերջին Կիրակի օրը: Տօնը հաստատուած է 1993-ին[3]:
Մոլտովա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իրաւաբանի օրը կը նշուի 19 Հոկտեմբերին:
Ուքրանաա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փաստաբաններու օրը կը նշուի 8 Հոկտեմբերին: Տօնը որոշուած է 1997-ին Ուքրանիոյ նախագահի հրամանագրով: Բացի այդ Ուքրանիան կը նշէ նաեւ դատապաշտպանութեան օրն ու նոտարներու օրը[4]:
Նմանօրինակ տօներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամերիկայի Միացեալ Նահանգներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միացեալ Նահանգներուն մէջ փաստաբանի օր չկայ: Փոխարէնը կայ օրէնքի օր (անգլ.՝ Law Day): Տօնը հաստատուած է 1958-ին ԱՄՆ նախագահ Տէյվիտ Էյզէնհաուերի կողմէ: Այն կը նշուի 1 Մայիսին: Այս օրը շատ երկիրներու մէջ կը նշուի իբրեւ գարնան եւ աշխատանքի օր (ԱՄՆ-ի մէջ կը գործէ նաեւ առանձին աշխատանքային օրուայ տօն), բայց քանի որ աշխատանքի օրուայ տօնակատարութիւնները կ՚ընկալուէին իբրեւ կոմունիստական, ԱՄՆ-ի մէջ 1 Մայիսը կը նշուի իրաւունքի եւ օրինապահութեան օր:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Указ Президента РФ от 4 февраля 2008 года № 130 «Об установлении Дня юриста» // Российская газета. — № 24. — 6 февраля 2008 года.
- ↑ Указ Президента Республики Беларусь от 4 декабря 1997 года № 623 «Об установлении праздничного дня — Дня юриста Archived 2012-05-26 at the Wayback Machine.».
- ↑ Постановление Правительства Кыргызской Республики от 24 июня 1993 года № 272
- ↑ U.S. Code, Title 36, Subtitle I, Part A, Chapter 1, § 113