Սպահան
| Բնակավայր | |
|---|---|
| Սպահան | |
| պարս․՝ اصفهان | |
|
| |
| Երկիր |
|
| Ali Qasemzadeh? | |
| Օրէնսդրական մարմին | Islamic City Council of Isfahan? |
| Տարածութիւն | 493,82 քմ² |
| ԲԾՄ | 1574 մեթր |
| Պաշտօնական լեզու | Պարսկերէն |
| Բնակչութիւն | 1 961 260 մարդ (2016)[2][3] |
| Կը գտնուի ափին | Զայանդե? |
| Ժամային գօտի | UTC+3:30? |
| Հեռախօսային ցուցանիշ | 031 և 0913 |
| Փոստային ցուցանիշ | 811 |
| Մականուն | Manchester of Persia և نصف جهان |
| Պաշտօնական կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-fa" does not exist։ |
Սպահան[4] (պարսկերէն՝ اصفهان - esfahān), մեծութեամբ Իրանի երրորդ քաղաքն է, մայրաքաղաք Թեհրանէն 340 քմ. դէպի հարաւ։ Բնակչութիւնը կը կազմէ 1 961 260 մարդ (2016)[2][3]։ Սպահանը պարսկահայութեան համար եղած է կարեւոր կեդրոն մը, մանաւանդ Նոր Ջուղայի մէջ։
Այսօր Սպահանը Իրանի մեծութեամբ երրորդ քաղաքն է։ Այստեղ կ'արտադրուին գորգեր, տեքսթիլ, մետաղէ եւ ձեռագործ աշխատանքներ։ Սպահանի պողպատի գործարանը տարածաշրջանի ամէնէն խոշորներէն մէկն է։ Այն կառուցուած է 1960-70 թուականներուն։
Սպահան քաղաքամասը կը ներառէ Նաճաֆապատ, Խանէ-Իսֆահան, Խոմէյնի-Շահր, Շահին-Շահր, Զերին-Շահր եւ Ֆուլատէ-Մոպարաքէ քաղաքները։ Քաղաքին մէջ կը գործէ միջազգային օդակայան, իսկ 2015 թուականի Հոկտեմբեր 15-ին բացուեցաւ մեթրոյի անդրանիկ գիծը։
Սպահանի մէջ կը գործեն մեծ նաւթամշակման գործարան, մետալուրժիական կոմբինաթ, ռազմաօդային ուժերու կայան, եւ ՀԵՍԱ ինքնաթիռ արտադրող ընկերութիւնը։ Այստեղ կը հաւաքուի ուքրանիա-իրանական Իր-ԱՆ-140 ինքնաթիռը։
2007 թուականին Սպահանի մէջ տեղի ունեցաւ դպրոցականներու ֆիզիքայի միջազգային 38-րդ Օղիմպիականը[5]։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Moin M. فرهنگ فارسی معین — Amir Kabir Publishers, 1972.
- 1 2 3 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
- 1 2 3 جمعیت به تفکیک تقسیمات کشوری
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ (հայերեն) Սպահան, 2025-03-11, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8D%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6&oldid=10249892, վերցված է 2025-11-21
| ||||||||||