Ժորժ Փոմփիտու
| Ժորժ Փոմփիտու ֆրանսերէն՝ Georges Pompidou | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Georges Jean Raymond Pompidou[1] |
| Ծնած է | 5 Յուլիս 1911[2][3][4][…] |
| Ծննդավայր | Մոնբուդիֆ[5][1] |
| Մահացած է | 2 Ապրիլ 1974[5][2][3][…] (62 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[5][1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
| Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Ուսումնավայր | Կայսերական վարժարան․ այժմ՝ Լուի լէ Կրան Երկրորդական վարժարան, Բարձրագույն նորմալ դպրոց?, Փարիզի քաղաքական հետազօտութիւններու հիմնարկ և lycée Pierre-de-Fermat? |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և բանկիր |
| Աշխատավայր | N M Rothschild & Sons? |
| Վարած պաշտօններ | Ֆրանսայի Ազգային Ժողովի երեսփոխան, Ֆրանսիայի վարչապետ?, Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ, Ֆրանսայի Ազգային Ժողովի երեսփոխան և Անտորայի Ֆրանսացի Փոխ Իշխան |
| Կուսակցութիւն | Դեմոկրատներու Միութիւն յանուն Հանրապետութեան, Նոր հանրապետության միություն? և Ֆրանսիայի ժողովրդի հանրահավաք? |
| Ամուսին | Կլոդ Պոմպիդու? |
| Ծնողներ | հայր՝ Léon Pompidou? |
| Երեխաներ | Ալան Պոմպիդու? |
|
Ստորագրութիւն | |
Ժորժ Փոմփիտու (5 Յուլիս 1911[2][3][4][…], Մոնբուդիֆ[5][1] - 2 Ապրիլ 1974[5][2][3][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[5][1]), ֆրանսացի պետական եւ քաղաքական գործիչ, Ֆրանսայի վարչապետը 1962-1968 եւ Ֆրանսայի նախագահը 1969-1974 թուական։
Կենսագրութիւն[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1934 թուականին ստացել է Քաղաքագիտական գիտելիքներու ազատ դպրոցի տիբլոմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) ժամանակ յարած է Դիմադրութեան շարժման, Շառլ տը Կոլի մերձաւոր գործակիցներէն էր։
Գործուն մասնակցութիւն ունեցած է «Ֆրանսական ժողովուրդի միաւորում» կուսակցութեան կազմակերպման։ 1958 թուականին նշանակուած է տը Կոլի գրասենեակի գործերու կառավարիչ (տնօրէն), մասնակցած՝ 1958 թուականի սահմանադրութեան մշակման։
1962–1968 թուականներուն երկրի վարչապետն էր, իսկ 1969 թուականէն՝ նախագահ։
Շարունակած է տը Կոլի արտաքին քաղաքական գուրսը՝ Ֆրանսայի համար ապահովել անկախ գործողութիւններ միջազգային ասպարէզին մէջ՝ պահպանելով դաշնակցային յարաբերութիւնները արեւմտեան պետութիւններու հետ, ինչպես նաեւ զարգացուցած յարաբերութիւնները ԽՍՀՄ–ի եւ սոցիալիստական ճամբարի միւս երկիրներուն հետ։
Եղած է ԽՍՀՄ–ի մէջ։ Ստորագրած է խորհրդա–ֆրանսական արձանագրութիւն միջազգային կարեւոր հարցերու շուրջ խորհրդակցելու վերաբերեալ (1970, Մոսկուա), «ԽՍՀՄ–ի ու Ֆրանսայի միջեւ համագործակցութեան սկզբունքներ»-ը (1971, Փարիզ) եւ քաղաքական այլ փաստաթուղթեր։
Հեղինակ է ֆրանսական գրականութեան պատմութեան վերաբերեալ աշխատութիւններու։
Գործեր[8]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Anthologie de la Poésie Française, Livre de Poche/Hachette, 1961
- Le Nœud gordien, éd. Plon, 1974
- Entretiens et discours, երկու հատոր, éd. Plon, 1975
- Pour rétablir une vérité, éd. Flammarion, 1982
Շքանշաններ[9]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պատուոյ Լեգէոնի Շքանշան (Legion of Honour):
- Ասպետ (Chevalier): (Ֆրանսա) (1948)
- Պաշտօնեայ (Officier): (Ֆրանսա) (1957)
- Մեծ Խաչ (Grand-croix): 1969, շքանշանի մեծ վարպետ (Ֆրանսա) (1969–1974, որպէս հանրապետութեան նախագահ)
- Ազգային Վաստակի Մեծ Խաչի Շքանշան (Grand-croix de l'Ordre national du Mérite) (Ֆրանսա)
- Սուրբ Օլաֆի Մեծ Խաչի Շքանշան (Grand Cross of Order of St. Olav) (Նորվեկիա, 1962)
- Սուրբ Սիլվեսթրի Մեծ Խաչի Ասպետի Շքանշան (Knight Grand Cross Order of St. Sylvester) (Վատիկան Քաղաք, 1964)
- Մալթայի Իշխանական Զինուորական Շքանշանի Մեծ Խաչ (Grand Cross of the Sovereign Military Order of Malta) (1969)
- Նիտերլանտներու Առիւծի Մեծ Խաչի Ասպետի Շքանշան (Knight Grand Cross Order of the Netherlands Lion) (Նիտերլանտներ, 1969)
- Լեոփոլտի Շքանշանի Մեծ Ժապաւէն (Grand Cordon of Order of Leopold) (Պելճիքա, 1972)
- Ինտոնէսիոյ Հանրապետութեան Աստղի Առաջին Դաս (First Class of the Star of the Republic of Indonesia) (Ինտոնէսիա, 1972)
- Նասաուի Տան Ոսկի Առիւծի Շքանշանի Մեծ Խաչ (Grand Cross of the Order of the Gold Lion of the House of Nassau) (Լիւքսէմպուրկ, 1972)
- Վերականգնուած Լեհաստանի Շքանշանի Մեծ Ժապաւէն (Grand Cordon of the Order of Polonia Restituta) (Լեհաստան, 1972)
- Լոգարանի Շքանշանի Պատուոյ Մեծ Խաչի Ասպետ (Honorary Knight Grand Cross of the Order of the Bath) (Միացեալ Թագաւորութիւն, 1972)
- Անկախութեան Շքանշանի Մեծ Ժապաւէն (Grand Cordon of the Order of Independence) (Թունիս, 1972)
- Իտալական Հանրապետութեան Վաստակի Շքանշանի Մեծ Խաչ՝ Օձիքով Ասպետ (Knight Grand Cross with Collar of Order of Merit of the Italian Republic) (Իտալիա, 1973)
Պատիւներ[10]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ան Պատուոյ Դոկտորի կոչումի արժանացաւ Տելհիի Համալսարանէն (University of Delhi)՝ իր վարչապետութեան շրջանին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 (unspecified title)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Georges Pompidou / Assemblée nationale
- ↑ 4,0 4,1 Georges Jean Raymond Pompidou — ministère de la Culture.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Помпиду Жорж // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Biblioteca Virtual Miguel de Cervantes — 1999.
- ↑ (հայերեն) Ժորժ Պոմպիդու, 2025-04-22, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BA%D5%B8%D6%80%D5%AA_%D5%8A%D5%B8%D5%B4%D5%BA%D5%AB%D5%A4%D5%B8%D6%82&oldid=10290154, վերցված է 2025-06-30
- ↑ (անգլերեն) Georges Pompidou, 2025-11-06, https://en.wikipedia.org/w/index.php?title=Georges_Pompidou&oldid=1320816604, վերցված է 2025-11-26
- ↑ (անգլերեն) Georges Pompidou, 2025-11-06, https://en.wikipedia.org/w/index.php?title=Georges_Pompidou&oldid=1320816604, վերցված է 2025-11-26
- ↑ (անգլերեն) Georges Pompidou, 2025-11-06, https://en.wikipedia.org/w/index.php?title=Georges_Pompidou&oldid=1320816604, վերցված է 2025-11-26
| ||||||||||