Ժոզէֆ Հայտըն
| Ժոզէֆ Հայտըն |
|---|
Ժոզէֆ Հայտըն, (Ֆրանց Ժոզէֆ Հայտըն, [31 Մարտ 1732[1][2][3][…], Rohrau, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմէական կայսրութիւն[4][5][1][…] - 31 Մայիս 1809[3][6][7][…], Վիեննա, Աւստրիական Կայսրութիւն[4][8][9]), աշխարհահռչակ երաժշտահան, դաշնակահար, նուագավար եւ երաժշտագէտ: Վիեննայի դասական դպրոցի ներկայացուցիչ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ֆրանց Հայտընը ծնած է 31 Մարտ 1732-ին, Աւստրիա: Երաժշտական ունակութիւնները ժառանգած է իր հօրմէ: 5 տարեկանին ի յայտ կու գան անոր հրաշալի լսողութիւնը, յիշողութիւնը, ռիթմի զգացողութիւնը եւ ձայնային տուեալները: 1740–1749 թուականներուն ան մաս կը կազմէ Վիեննայի Սրբ. Ստեփանոս տաճարի երգչախումբին, եւ կը զբաղի ինքնակրթութեամբ:
Երաժշտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շուրջ 30 տարի Հայտըն ծառայած է հունգար Էսթերհազի իշխաններուն՝ ղեկավարելով անոնց ընտանեկան նուագախումբը եւ թատրոնը: Շաբաթը երկու անգամ տեղի ունեցող համերգներուն Հայտըն պարտաւոր էր ներկայացնել ամէն անգամ նոր ստեղծագործութիւն մը, իսկ իր օփերաներու մեծ մասը ան գրած է Էսթերհազիներու ընտանեկան թատրոնին համար: 1792-ին Վիեննայի մէջ կարճատեւ ժամանակով ուսուցիչը կ'ըլլայ Պեթհովընին, սակայն փոխադարձ դժգոհութեան պատճառով Պեթհովըն երաժշտական ուսումը շարունակած է Անթոնիօ Սալիերիի մօտ: 1783-ին նոյնպէս Վիեննայի մէջ Հայտընի եւ Մոցարթի ծանօթութիւնը սերտ յարաբերութեան կը վերածուի: Հայտըն իր ետին կը ձգէ երաժշտական հարուստ ժառանգութիւն (104 սիմֆոնիաներ, 24 օփերաներ, 14 Messe, 14 Oratorio, 83 լարային քառեակ, բազմաթիւ Trio-ներ տարբեր կազմերու համար, Sonate-ներ, նախերգանքներ եւ այլն)։
Հայտըն կը համարուի իմֆոնիայի եւ լարային քառեակի հիմնադիր: Իր երաժշտութիւնը կը յատկանշուի լաւատեսութեամբ, լուսաւորութեամբ եւ ոճի պարզութեամբ:
«Սիմֆոնիայի հայր»
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայտընի ստորագրութիւնը` di me giuseppe Haydn ("Ինձմէ Ժոզէֆ Հայտըն")։ Ան ստորագրած է իտալերէն, քանի որ այդ լեզուն յաճախ կ'օգտագործէ աշխատանքի ընթացքին։ Հայտընը ճանչցուեցաւ իբրեւ Սիմֆոնիայի Հայր։ Իրմէ առաջ գրուած են սիմֆոնիաներ, բայց Հայտընը հանդիսացաւ սոնաթա-սիմֆոնիկ տեսակի ստեղծողը՝
- I մաս - սոնաթ, ալեկրօ:
- II մաս - Andante՝ դանդաղ մաս, կ'արտայայտէ քնարական տրամադրութիւն։
- III մաս - մենուեթ (18-րդ դարու սիրուած ստեղծագործութիւն)։
- IV մաս - ֆինալ՝ արագ թեմբով, որ ստեղծագործութեան լաւատես աւարտն է։
Այսպէս կառուցած են սիմֆոնիան նաեւ Հայտընի ժամանակակիցներ՝ Մոցարթը եւ Պեթհովենը։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Երաժշտութիւն, Պատմութիւն Եւ Տեսութիւն», Նարդուհի Էքիզեան-Մարկոսեան, Պէյրութ 2017, էջ 35:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 f. h. Joseph Haydn // Encyclopædia Britannica: dictionary of arts, sciences, and general literature — 9 — 1875. — հատոր XI. — է. 538–541.
- ↑ W. H. Ha. Haydn, Franz Joseph // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 13. — P. 109–111.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Dr. Constant v. Wurzbach Haydn, Franz Joseph // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — հատոր 8. — S. 108.
- ↑ Гайднъ // Энциклопедический лексикон — СПб.: 1838. — Т. 13. — С. 102–103.
- ↑ Knapp R. L., H.C. Robbins Landon, Geiringer K. Encyclopædia Britannica
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ verschiedene Autoren Biographisches Lexikon zur Geschichte der böhmischen Länder — R. Oldenbourg Verlag, Collegium Carolinum, 2000.
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկական Հանրագիտարան Archived 2019-11-09 at the Wayback Machine.
- Ժոզէֆ Հայտըն Archived 2019-09-22 at the Wayback Machine.
| ||||||||||