Ժինէթ Նըւէօ
Ժինէթ Նըւէօ |
---|
Ժինէթ Նըւէօ (11 Օգոստոս 1919[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսա - 28 Հոկտեմբեր 1949[1][2][3], Ազորյան կղզիներ), յայտնի ֆրանսացի ջութակահար։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նըւէօ ծնած է երաժշտական ընտանիքի մէջ եւ ջութակի առաջին դասերը ստացած է մօրմէն։ Ան առաջին համերգը տուած է Փարիզի Գաբրիէլ Փիեռնէի նուագախումբին հետ, երբ եօթը տարեկան էր։ 11 տարեկան հասակին աւարտելով Փարիզի երաժշտանոցը Ժինէթ Նըւէօ կը շարունակէ կատարելագործել իր վարպետութիւնը, սկիզբը՝ Ճորճէ Էնեսքուի, ապա՝ Քարլ Ֆլէշի մօտ։ 1935 թուականին Վենիավսքիի անուան ջութակահարներու մրցանակակիր հանդիսանալլով (Տաւիտ Օյսթրախին երկրորդ տեղը ձգելով) Նըւէօ միջազգային համբաւ ձեռք կը բերէ[4]։ Այդ օրուընէ կը սկսի անոր մենահամերգներու շրջանը։ Մեծ յաջողութեամբ կ'անցնին Լեհաստանի, Գերմանիոյ (1935), Խորհրդային Միութեան (1936), ԱՄՆ-ի եւ Քանատայի (1937) մենահամերգները։ Երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարեց այս համերգաշարը, սակայն արդէն 1945 թուականին ան ելոյթ ունեցաւ Լոնտոնի մէջ։ Երկու տարի անց Նըւէօ ելոյթներ ունեցաւ ԱՄՆ-ի եւ Հարաւային Ամերիկայի մէջ։ 1949 թուականի Հոկտեմբեր 28-ին Փարիզէն ԱՄՆ թռիչքի ժամանակ օդանաւը, որով կը թռէին Ժինէթ Նըւէօ եւ իր եղբայրը, Ազորեան կղզիներու մօտ ենթարկուեցաւ վթարի[5]։ 48 ուղեւորներէն ոչ ոք փրկուեցաւ։
Ժինէթ Նըւէօյի կատարողական արուեստը առանձնացած է ոճի սուր զգացումով եւ արուեստագիտութեամբ։ Չնայած կարճ ստեղծագործական կեանքին, երաժշտական քննադատները զայն ընդունած են որպէս իր ժամանակի լաւագոյն կատարողներէն մէկը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 FemBio տվյալների շտեմարան
- ↑ 3,0 3,1 3,2 Discogs — 2000.
- ↑ Wright David։ «Ginette Neveu»։ Wrightmusic։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-02-03-ին
- ↑ «Ginette Neveu | Biography & History | AllMusic»։ AllMusic։ արտագրուած է՝ 2016-01-30
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- M.-J. Ronze-Neveu։ Ginette Neveu. - Paris, 1952
|