Թուխիկ (անձնանուն)

Թուխիկ
Տեսակ անձնանուն
Սեռ Իգական/Արական
Ծագում
Ծագման լեզու Հայերէն
Գիր Հայերէնի Այբուբեն
Կապուած յօդուածներ «Թուխիկ» սկսող էջեր

Թուխիկ, հայկական արական ու իգական անձնանուն։ Յառաջացած է հայերէն թուխ բառէն, ինչպէս որ սեւ բառէն առաջացած է Սեւուկ անձնանունը։ Սկսած է գործածուիլ 15-18-րդ դարերէն եւ այժմ ալ գործածական է՝ իբրեւ իգական անուն[1]։

Գործածութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Թուխիկ, արական անուն, մերձաւոր Մկրտիչ քահանայ, որ 1469 թուականին Բիւրականի մէջ ընդօրինակեց Ժողովածու քերթուածոց[2]։
  • Թուխիկ, յիշատակուած է 1589 (իգական)[3], 1591 (իգական)[4], 1666 (իգական)[5], 1747 (արական)[6], 1770 թուականներուն[7]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Հրաչեայ Աճառեան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ., Երեւան, էջ 368։:
  2. Ձեռագիր Վենետիկ Բ․ 1114:
  3. Ձեռագիր Հալէպի, Ա․ 167:
  4. Սմբատեանց, Երնջակ 274:
  5. Անդ․ 240:
  6. Ձեռագիր Նոր Բայազետ, 47 ա։
  7. Ձեռագիր Դադեան, Բ․ 46 ա։