Jump to content

Թոպլերոն

Թոպլերոն, (Անգլ.Toblerone), զուիցերիական տուրմի վաճառանիշ[1], որ կը պատկանի ամերիկեան «Mondelez International» (ի սկզբանէ «Kraft Foods» ) ընկերութեան։ Անիկա կ'արտադրուի Պեռնի մէջ (Զուիցերիա)[2], անցեալին արտադրուած է նաեւ այլուր, իսկ ներկայիս կ'արտադրուի Սլովաքիոյ մէջ եւս։

Թոպլերոն տուրմէ սալիկը ծանօթ է իրեն բնորոշ իւրայատուկ ձեւով` իրարու միացած տուրմէ եռանկիւնաձեւ զուգահեռագիծերով, որոնց վրայ փորագրուած է «TOBLERONE»։

Ընկերութիւնը 1899-էն մինչեւ 1970 անկախ եղած է, այնուհետեւ միաձուլուած է «Suchard» տուրմի ընկերութեան հետ, ապա գերմանական «Ճէյքըպս» (Jacobs) ընկերութեան հետ, որմէ ետք «Քրաֆթ Ֆուտս» (Kraft Foods) ընկերութեան կողմէ, իսկ 2012-ին «Մոնտելեզ» միջազգային ընկերութեան (Mondelez International) կողմէ[3]։

Թէոտոր Թոպլեր ստեղծած է տուրմի սալիկը ու անոր փաթեթաւորումը։

Թոպլերի տուրմի գործարանը հիմնուած է 1899-ին Էմիլ Պաումանի (1880-1960) եւ Թէոտոր Թոպլերի (1876-1941) կողմէ՝ Պեռնի մէջ[4]։ Այդ օրերուն նոր յայտնագործուած կաթնային տուրմի լայնօրէն տարածման իբրեւ արդիւնք զուիցերիական տուրմի արտադրութիւնը կտրուկ ընդլայնուած էր։ 1908-ին Էմիլ Պաումեն, Թէոտոր Թոպլերին զարմիկը, ստեղծած է սպիտակ հրուշակով, նուշով եւ մեղրով կաթնային տուրմի եզակի բաղադրատոմս մը։

Անուանում, տարբերակիչ տեսք եւ փաթեթաւորում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ալպերուն մէջ գտնուող Մաթերհորն լեռը` տուրմէ սալիկի ձեւի ներշնչման աղբիւրը

Թէոտոր Թոպլեր մտածած է սալիկի տարբերակիչ բնորոշ եռանկիւնաձեւը եւ փաթեթաւորումը։ Անուանումը Թոպլերի անուան եւ իտալական Թորոնէ - torrone (հրուշակի տեսակ) բառին համադրութիւնն է[5][6][7]։

Կ'ենթադրուի, որ զուիցերիական Ալպերուն մէջ / Իտալական Ալպերուն Մաթերհորն լերան եռանկիւնաձեւը Թէոտոր Թոպլերը ոգեշնչած է Թոպլերոն սալիկի ձեւի ընտրութեան մէջ։ Այնուամենայնիւ, ըստ Թէոտորի որդիներուն, եռանկիւնաձեւ տեսքը յառաջացած է «Ֆոլի Պերժեր» (Folies Bergère) Թէոտորի տեսած մէկ հանդիսութեան աւարտին պարողներուն կազմած բուրգի ձեւէն[8]։

Ոգեշնչման մէկ այլ աղբիւր կրնայ ըլլալ «Տելթա Փիթըր» (Delta Peter) վաճառանիշի նմանատիպ եռանկիւնաձեւ փաթեթաւորումը[9]։ Այնուամենայնիւ, ժամանակակից Թոպլերոն սալիկին փաթեթաւորման վրայ առկայ է Մաթերհորնի պատկերը, իսկ լերան վրայ ուրուագծուած է նաեւ Պեռնի խորհրդանիշ արջը։

Լերան պատկերը առաջին անգամ յայտնուած է «Թոպլերոն» (Toblerone) տուրմէ սալիկներու վրայ, 1960-ին[10]։

1920-ականներու գովազդ, նկարիչ Էմիլ Քարտինօ, «Թոպլերոն» (TOBLERONE) տուրմին հետ լերան ամէնէն նշանաւոր նշանը 1920-ականներուն. մեծ չափերու (2,5 մ x 1,8 մ) էմալապատ ցուցանակի վրայ: 1960-ականներու գովազդ Թոպլերոն պաղպաղակ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Brand Family»։ Mondelezinternational.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013 թ․ դեկտեմբերի 19-ին։ արտագրուած է՝ 2016 թ․ փետրվարի 11 
  2. «Toblerone FAQs»։ toblerone.co.uk։ արտագրուած է՝ 2016 թ․ հունիսի 27 
  3. Cadbury Moves to Fend Off a Hostile Bid by Kraft Foods at The New York Times, 14 December 2009
  4. «Tobler»։ Historical Dictionary of Switzerland (ֆրանսերեն)։ 2013 թ․ դեկտեմբերի 18 
  5. «Toblerone - How it all began - 1900 The First Toblerone»։ արտագրուած է՝ 2018 թ․ օգոստոսի 1 
  6. «TOBLERONE - Questions et Réponses»։ Toblerone.ch (ֆրանսերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014 թ․ դեկտեմբերի 14-ին։ արտագրուած է՝ 2016 թ․ փետրվարի 11 
  7. «La marque suisse: Toblerone - Toutes Taxes Comprises - TV - Play RTS - Radio Télévision Suisse»։ Rts.ch (ֆրանսերեն)։ 2010 թ․ ապրիլի 30։ արտագրուած է՝ 2016 թ․ փետրվարի 11 [permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
  8. «Toblerone - Chocolate - Our Secret»։ արտագրուած է՝ 2018 թ․ օգոստոսի 1 
  9. Gilomen, Hans-Jörg (2001)։ Innovationen: Voraussetzungen und Folgen, Antriebskräfte und Widerstände [Innovations: prerequisites and consequences, driving forces and resistance] (գերմաներեն)։ Chronos։ էջ 146։ ISBN 9783034005180 
  10. «Matterhorn: the Swiss Toblerone Chocolate Mountain – Zermatterhorn» (en-US)։ 2019 թ․ մարտի 22։ արտագրուած է՝ 2024 թ․ մարտի 3