Թմրաքուն

Jump to navigation Jump to search

Թմրաքուն (յունարէն՝νάρκωσις՝ թմրութիւն, ընդարմացում, հոմանիշներ՝ ընդհանուր ցաւազրկում, ընդհանուր անզգայացում)՝ արհեստականօրէն առաջացուցած կեդրոնական ջղային համակարգի հետադարձելի արգելակման վիճակ, որուն ժամանակ քուն կ'առաջանայ, յիշողութեան եւ գիտակցութեան կորուստ (ամնեզիա), կմախքային մկաններու թուլացում, որոշ ռեֆլեքսներու նուազում կամ բացակայութիւն, ինչպէս նաեւ ցաւի զգացման կորուստ (տեղի կ'ունենայ ընդհանուր ցաւազրկում)։ Այս ամէնը կ'առաջանայ մէկ կամ մի քանի ընդհանուր անզգայացուիչներու ներարկումով, որոնց օփթիմալ դեղաբաժինն ու համադրութիւնը կ'ընտրուի բժիշկ-անեսթեզիոլոգներու կողմէ՝ հաշուի առնելով տուեալ հիւանդի անհատական յատկութիւնները եւ բժշկական գործողութեան տեսակները։

Թմրաքունի վիճակը կը բնութագուի կեդրոնական ջղային համակարգի (ԿՆՀ) հետադարձելի արգելակումով, գիտակցութեան անջատմամբ, զգայականութեան (առաջին հերթին ցաւային) եւ ռեֆլեքսային հակադարձութիւններու ճնշումով, կմախքային մկաններու գործունէութեան անկումով։ Թմրաքունի միջոցները կը ճնշեն միջնեյրոնային (սինապտիկ) արթննալու փոխանցումը ԿՆՀ-ի մէջ։ Այդ դեպքի ժամանակ կը խանգարուին աֆֆերենտալ իմպուլսներու փոխանցումը, կը փոփոխուին գլխուղեղի կեղեւը, միջանկեալ ուղեղին գործառոյթը, միջնուղեղի, ողնուղեղի եւ սինապտիկ փոխանցման խախտումով, եւ կը խթանեն թմրաքունի զարգացմանը։

Կլինիկական ընդունումները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թմրաքունի առաջնային նպատակը օրկանիզմի պատասխան ռեակցիայի դանդաղեցումն է վիրաբուժական միջամտութիւններուն, ամենէն առաջ ցաւի զգացողութեանը։ Այս պարագային բժշկական քունը, որու հետ ալ շատ յաճախ կը կապուի «թմրաքուն» (наркоз) հասկացութիւնը, կը համարուի թմրաքունի լոկ մէկ բաղադրիչը։ Թմրաքունի անցկացման ժամանակ կարեւոր է նաեւ օրկանիզմի ճնշման կամ վեգետատիվ (ինքնաշարժ) ռեակցիաներու զգալի նոազման արտահայտումը վիրաբուժական վնասուածքներուն, որոնք կ'առաջանան սրտի աշխատանքի հաճախականութեան մեծացման հետ (տախիկարդիա), զարկերակային ճնշման բարձրացումով (զարկերակային հիպերտենզիա) եւ այլ երեւոյթներու, որոնք կրնան տեղի ունենալ նոյնիսկ գիտակցութեան բացակայութեան ժամանակ։ Վեգետատիվ ռեակցիաներու այս ճնշումը կը կոչուի ցաւազրկում կամ անելգեզիա։ Թմրաքունի երրորդ բաղադրիչը միորելաքսացիան է կամ մկանային թուլացումը, որ անհրաժեշտ է վիրաբուժական աշխատանքի անհրաժեշտ պայմաններու ապահովումին համար։

Ցաւը եւ անոր հետ պայքարը առաջնային է։ Եթե ցաւ չըլլայ, չեն գործարկուիր ֆիզիոլոգիական պաշտպանական մեխանիզմները։ Այդ անեսթեզիոլոգի հիմնական խնդիրն է. կանխել ատոր նման զարգացումները։

1940—1950-ական թուականներ։ Բժիշկ Վասիլի Վեսելավոն (Ֆրանսա) կը կատարէ թմրաքուն։

Հասկացութեան մասին[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Թմրաքուն» հասկացութեան տակ մենք հասկանում ենք հենց օրգանիզմի ընդհանուր անզգայացումը։ Երբ խոսքը գնում է տեղային (լոկալ) անզգայացման մասին օգտագործվում է «տեղային անեսթեզիա» կամ տեղային ցաւազրկում տերմինը։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Առաջին ցաւազրկող միջոցները կը պատրաստուէին (ափիոնի, կանեփի, բանդի, մոլեխինդի եւ այլն) զանազան բոյսերէ՝ թուրմերի կամ արգանակների տեսքով։

XIII դարին Սպանացի Ռ. Լուլլին յայտնաբերեց եթերը, եւ 1540 թուականին Պարացելսը անոր բնութագրեց որպէս ցաւազրկող միջոց։ 1846 թուականի Հոկտեմբեր 16-ին Պոստոնի կլինիկայի մէջ (ԱՄՆ) Վիլյամ Թոմաս Գրին Մորթոնն անցկացուգ տիեթիլային եթերով թմրաքունի առաջին հանրային ցուցադրումը ենթածնոտային ուռուցքի հեռացման ժամանակ։ Ռուսաստանի մէջ եթերային թմրաքունը առաջին անգամ կատարուեցաւ 1847 թուականի Փետրուար 7-ին՝ Ֆ. Ի. Ինոզեմցեվի կողմէ, իսկ Փետրուար 14-ին ռուս գիտնական եւ բժիշկ Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովը առաջին անգամ այն օգտագործեց վիրահատութեան ժամանակ, ցաւազրկելու համար։

XX դարի վերջաւորութեան թմրաքունի համար սկսեցին օգտագործել նաեւ քսենոն։

Թմրաքունի դասակարգումը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ըստ ջղային համակարգի վրայ ազդելու գործոններու ընդհանուր ցաւազրկման ժամանակ՝ թմրաքունի հիմնական տեսակը կը համաուի ֆարմակոդինամիկական թմրաքունը (մէկ կամ մի քանի ֆարմակոլոգիական դեղամիջոցների օգտագործում)։ կ'առանձնացնեն նաեւ էլեկտրոնարկոզ եւ հիպնոնարկոզ։ Բայց անոնք հազուադեպ կ'օգտագործուին։
  • Ըստ օգտագործուող դեղանիւթերու քանակի.
    • Մոնոնարկոզ՝ մէկ միջոցի օգտագործումով։
    • Խառը թմրաքուն՝ երկու կամ աւելի նիւթերու միաժամանակ օգտագործում։
    • Համակցուած թմրաքուն՝ տարբեր անզգայացնող դեղերու կամ նիւթերու համակցուած օգտագործում վիրահատութեան ժամանակ, որոնք ընտրողաբար կ'ազդեն օրկանիզմի որոշակի գործառոյթներու վրայ։ (միորելաքսանտներ, անալգետիկներ, հանգլիոբլոկատորներ
  • Վերջին դեպքին մէջ թմրաքունը կ'անուանուի բազմաբաղադրամաս անզգայացում։

Նարքոզի տեսակները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կը տարբերուին

  • Ինհալացիոն
  • համակցուած նարկոզներ։

Ինհալացիոն նարկոզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ինհալացիոն նարկոզը կը կիրառկուի կրծքավանդակի օրկաններու, ինչպէս նաեւ այլ բարդ վիրահատութիւններու դեպքի ժամանակ, եւ կ'օգտագործկուին հեղուկ կամ կազային նարկոտիկ դեղանիւթեր, որոնք կը ներմուծուին շնչառական ուղիներով։ Լայն տարածում ունին եթեր-թթուածային եւ ազոթի ենթօքսիտ-թթուածնային ինհալացիոն Նարկոզները։ Այդ նիւթերու ճիշդ տոզավորման համար կը գործածուին նարկոզի գործիքներ։ Ինհալացիոն նարկոզի ժամանակ կը տարբերուին չորս շրջաններ՝

  1. անալկեզիա
  2. գրգռուման
  3. քուն (իր հերթին կը բաժնուի չորս փուլի)
  4. արթնացում։

Վիրահատութիւնները հիմնականի մէջ կը կատարուին երրորդ փուլի ժամանակ։

Ոչ ինհալացիոն նարկոզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ոչ ինհալացիոն նարկոզը գլխաւորապէս կ'ըլլայ ներերակային եւ ուղիղաղիքային ճանապարհներով։ Ներերակայինի համար կ'օգտագործուին նատրիումի էվիպանի կամ հեքսենավի, նատրիումի պենտոթալի կամ նատրիումի թիոպենտալի լուծոյթներ։ Քունը կ'առաջանայ շատ արագ (1—2 վայրկեան ետք), առանց գրգռումի շրջանի, կարճատեւ է, բայց խոր, ուստի կը կիրառկուի կարճատեւ վիրահատութիւններու ժամանակ կամ նարկոզի այլ եղանակներու հետ համակցուած։ Ուղիղ-աղիքային նարկոզի դեպքի ժամանակ կը ներարկուի ավերտին, նարկոլան, նատրիումի թիոպենտալ, ռեկտիգոն եւ այլն։ Քունը կ'առաջանայ 10—15 վայրկեան յետոյ, կ'ըլլայ մակերեսային, բայց երկարատեւ (4—5 ժամ)։ Անհրաժեշտութեան դեպքի ժամանակ այն կը խորագէ ուրիշ դեղամիջոցներով։ Համակցուած նարկոզը կը կատարուի տարբեր նարկոտիկ դեղամիջոցներու եւ անոնց ներմուծման առանձին ձեւերու յաջորդական կիրառումով։ Նարկոզ կարելի է առաջացնել նաեւ հիպնոսի (հիպնոնարկոզ) եւ էլեկտրական հոսանքի (էլեկտրանարկոզ) միջոցով։

Թմրաքունի ընթացք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թմրաքունի փուլեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կ'առանձնացնենք թմրաքունի հետեւեալ փուլերը.

  • I փուլ՝ անալգեզիայի։
  • II փուլ՝ գրգռման
  • III փուլ՝ վիրաբուժական թմրաքունի փուլ։
    • 1-ին մակարդակ (III)՝ մակերեսային անզգայացում,
    • 2-րդ մակարդակ (III)՝ թեթեւ անզգայացում
    • 3-րդ մակարդակ (III)՝ խոր անզգայացում
    • 4-րդ մակարդակ (III)՝ ուլտրա-խոր անզգայացում
  • IV փուլ՝ հոգեւարքային։

Բարդութիւնները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նարկոզի ժամանակ երբեմն կ'ըլլան բարդութիւններ, ամենէն ծանրը սրտի եւ շնչառութեան կանգն է։ Բարդութիւններու դեպքի ժամանակ գործածուող միջոցառումները լաւ մշակուած են եւ մեծ մասամբ արդիւնաւետ են։ Քնաբեր նիւթը քիչ ծախսելու, ոչ խոր քուն առաջացնելու եւ թունաւորումէ խուսափելու, միաժամանակ վիրահատութեան համար նպաստաւոր պայմաններ ստեղծելու նպատակով (հիւանդի հանգիստ վիճակ, մկաններու թուլացում) կը կիրառկուին կուրարենման դեղամիջոցներ (դիթիլին, դիպլացին եւ այլն)։

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ս. Ա. Սումին, Մ. Վ. Ռուդենկո, Ի. Մ. Բորոդինով «Анестезиология и реаниматология»։ 2 հատորով։ Բժշկական տեղեկատվական գործակալութիւն 2010 թ.
  • «Анестезиология и реаниматология» Օ. Ա. Դոլինա։ ГЭОТАР-Медиа, 2009 թ.
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական սովետական հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  CC-BY-SA-icon-80x15.png