Թէօ վան Լինթ
Արտաքին տեսք
Թէօ Մաարթըն վան Լինթ (15 Յունիս 1957, Տելգդ, Հարաւային Հոլանտա, Հոլանտա, Հոլանտայի թագաւորութիւն) Հոլլանտացի հայագիտութեան մասնագէտ է։ Ան եղած է Գալուստ Կիւլպէնկեան Հայագիտութեան Փրոֆեսոր Օքսֆորտի Համալսարանէն ներս[1] ինչպէս նաեւ Փեմպրոք Քոլեճի փրոֆեսորական անդամ 2002 թուականէն ի վեր։[2] Ան նաեւ ծառայած է իբր քարտուղարը Միջազգային Հայագիտութեան Միութեան։[3]
Ակադեմական Ազպարեզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վան Լինթ ստացած է իր մագիստրոսը Սլաւոնական լեզուներու եւ գրականութեան, ինչպէս նաեւ հնդեւրոպական բաղդատական լեզուաբանութեան ոլորտներու մէջ Լայտընի Համալսարանէն 1988 թուականին։[4] Ճոս Ուայթընպըրկի վերատեսութեամբ, ան ստացաւ իր Դոկտորականը 1996 թուականին, նոյն համալսարանէն, թեզը կեդրոնացնելով Կոստանդին Երզնկացու շուրջ, հայ կրոնական բանաստեղծ մը 13-14րդ դարերուն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Theo Maarten van Lint – Faculty of Oriental Studies, University of Oxford»։ արտագրուած է՝ 2021-02-25
- ↑ «Professor Theo Maarten van Lint – Pembroke College»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-10-18-ին։ արտագրուած է՝ 2021-02-25
- ↑ «AIEA XIVth General Conference, Third Circular»։ արտագրուած է՝ 2021-02-25[permanent dead link]
- ↑ «Van Lint, Prof. Theo Maarten – UK Who's Who»։ ISBN 978-0-19-954088-4։ doi:10.1093/ww/9780199540884.013.U4000624։ արտագրուած է՝ 2021-02-25