Թամար Շահնազարեան
| Թամար Շահնազարեան | |
|---|---|
| Ծնած է | 4 (17) Յունուար 1901[1] |
| Ծննդավայր | Պաքու, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 6 Հոկտեմբեր 1978[1] (77 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
| Մասնագիտութիւն | երգչուհի և երաժշտութեան դասախօս |
| Աշխատավայր | Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն[1] և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[1] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
| Ծնողներ | հայր՝ Կոստանդին Մելիք-Շահնազարյան?[1] |
Թամար Շահնազարեան (4 (17) Յունուար 1901[1], Պաքու, Ռուսական Կայսրութիւն[1] - 6 Հոկտեմբեր 1978[1], Երեւան, Խորհրդային Միութիւն[1]), հայ արուեստագէտ եւ երգչուհի։
Դուստրն է հայ երգիծաբան եւ արձակագիր Կոստանդին Մելիք Շահնազարեանին:
Կեսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պաքու: Ուսումը ստացած է Երեւանի երաժշտական հիմնարկէն՝ աշակերտելով Բաբալեանին՝ 1922 թուականին: Ապա ուսումը շարունակած է Երեւանի երաժշտանոցէն ներս եւ շրջանաւարտ եղած է 1931 թուականին:
Ուսումը աւարտելէ ետք եղած է «Սպենդիարեան» օփերայի եւ պալէի թատրոնի մեներգչուհի: Եղած է Սպենդիարեանի «Ալմաս»ին առաջին կատարողը:
Թամար երգելու կողքին վարած է նաեւ ուսուցչական պաշտօն, 1945-1978 թուականներուն դասաւանդելով «Կոմիտաս» երաժշտանոցին մէջ, ուր վարած է մեներգութեան ամպիոնը, ստեղծելով երաժշտա-մանկավարժական դպրոց մը: Անոր աշակերտներէն եղած են Գոհար Գալաչեան, Արշաւիր Կարապետեան, Ե. Վարդանեան, Ֆ. Կոլոսարեան եւ բազմաթիւ ուրիշ հայազգի երաժիշտներ:
Շահնազարեան աւելի յայտնի եղած է իր օփերային երգերու կատարումով. ինչպէս՝
- «Անոյշ»ը՝ Անուշի մօր դերով,
- «Նամուս»ը՝ Մարիամի դերով, նաեւ այլ օփերաներ:
Թամար հեղինակ է նաեւ ձայնամշակման եւ մանկական ձայնի պահպանման տարբեր հարցերու մասին խօսող գիտական աշխատութեան մը, որոնք կը կոչուին «Կոմիտասի տասն պատուիրանները երգիչին»[2]: