Jump to content

Էվըն Ռէյչըլ Ուուտ

Էվըն Ռէյչըլ Ուուտ
անգլերէն՝ Evan Rachel Wood
Էվընը 2009-ին
Ծնած է 7 Սեպտեմբեր, 1987
Ծննդավայր Ռալէյ, Հիւսիսային Քարոլայնա, ԱՄՆ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մայրենի լեզու անգլերէն
Կրօնք Յուդայականութիւն, քրիստոնէութիւն և spiritual but not religious?
Ուսումնավայր Laurel Springs School?
Մասնագիտութիւն Դերասանուհի
Ամուսին Ճէյմի Պէլլ
(2012-2014)
Ծնողներ հայր՝ Ira David Wood III?
Երեխաներ 1

Էվըն Ռէյչըլ Ուուտ (անգլերէն՝ Evan Rachel Wood, ծնած 7 Սեպտեմբեր, 1987, Ռալէյ, Հիւսիսային Քարոլայնա, Միացեալ նահանգներ)[1] Ամերիկացի դերասանուհի մըն է: Ան սկսաւ իր դերասանական ասպարէզը 1990ական թուականներուն, ունենալով տարբեր դերեր քանի մը հեռուստաշարերու մէջ, ինչպէս American Gothic (1995–1996) եւ Once and Again (1999–2002): Էվընի առաջին գլխաւոր դերը ֆիլմի մը մէջ եղաւ երբ ան 9 տարեկան էր Digging to China (1998) ֆիլմին մէջ, որմէ ետք ան նաեւ ստանձնեց գլխաւոր դեր մը, երբ ան տարիքով քիչ մը մեծցաւ Thirteen (2003) ֆիլմին մէջ, ինչ որ իրեն Ոսկէ Երկրագունդի պաշտօնակարգում տուաւ եւ հռչակ[2]:

Ուուտ շարունակեց իր դերասանական ասպարէզը բազմաթիւ ֆիլմերու մէջ դերեր ստանձնելով, ինչպէս Pretty Persuasion (2005), Down in the Valley (2006), Running with Scissors (2006), ինչպէս նաեւ մեծ արտադրուած Across the Universe (2007) ֆիլմին մէջ։ 2008էն ի վեր, Ուուտ ստանձնած է տարբեր դերեր բազմաթիւ հռչակաւոր ֆիլմերու մէջ, ինչպէս The Wrestler (2008), Whatever Works (2009) եւ The Ides of March (2011): Ան նաեւ դերեր ունեցած է հեռուստաշարերու մէջ, ինչպէս իր թագուհի Սոֆի Անն դերը True Blood հեռուստաշարին մէջ 2009-2011, ինչպէս նաեւ Քէյթ Ոնիզլըթի դուստրին դերը HBO ընկերութեան Mildred Pierce (2011) հեռուստաշարին մէջ, որուն համար Ոսկէ Երկրագունդի մը համար պաշտօնակարգուած էր Golden Globe Award for Best Supporting Actress – Series, Miniseries or Television Film բաժամունքին մէջ, ինչպէս նաեւ Primetime Emmy Award for Outstanding Supporting Actress in a Miniseries or a Movie բաժամունքին մէջ Էմմի մրցանակ մը:

Մամուլը իր անձնական կեանքը միշտ խոշորացոյցի տակ դրած է, յատկապէս իր յարաբերութիւնը Մարիլին Մանսընի հետ, որու հետ նախապէս նշանուած էր[3]: 2012-ին ան ամուսնացաւ անգլիացի Ճէյմի Պէլլ դերասանին հետ, որմէ տղայ զաւակ մը ունեցաւ: 2014-ին ամուսնալուծուեցան 2 տարուայ ամուսնութենէ ետք:

2016 թուականին Ուուտը Rolling Stone ամսագրին պատմած է, որ զինք երկու անգամ բռնաբարած են։ 2019 թուականի Յունուար 31-ին Ուուտ խոստովանած է, որ 22 տարեկանին, տառապելով հետտրավմատիկ սթրեսային խանգարումով, որ առաջացած է քանի մը բռնաբարութիւններու եւ խնդրայարոյց յարաբերութիւններու հետեւանքով, ան ինքնասպանութեան փորձ կատարած է եւ ինքնակամ պառկած բուժման հոգեբուժարանին մէջ։

Տարի Հայերէն վերնագիր Բնօրինակ վերնագիր Դերակատարութիւն
1994 հֆ Դառը արիւն In the Best of Families: Marriage, Pride & Madness Սիւզի
1994 հֆ Գրեյսի փնտռտուքներով Search for Grace Սառա/Ռոբին
1995 հֆ Չարլիի համար հայր A Father for Charlie Թեսսա
1995 հֆ Մահ փոքր չափաբաժիններով Death in Small Doses Աննա
1995-1996 ս Շերիֆ անդրաշխարհէն American Gothic Ռոուզ Ռասել
1997 ֆ Թաքուն ճանապարհ Չինաստան Digging to China Հարիետ Ֆրանկովից
1997 հֆ Ճանապարհ դէպի սիրտ։ Բարբարա Մանտրելի կեանքի պատմութիւնը Get to the Heart: The Barbara Mandrell Story Ջեյմի Դադնի
1998 վ Շրջանցում Detour Դանիելա Ռոջերս
1998 ֆ Գործնական մոգութիւն Practical Magic Քայլի Օուենս
1998-1999 ս Բրոֆայլեր Profiler Քլոյա Ուոթերս
1999 հֆ Մայրական վրէժ Down Will Come Baby Ռոբին Գարր
1999-2002 ս Անգամ մը եւս Once and Again Ջեսսի Սամմլեր
2000 ս Հրեշտակի հպում Touched by an Angel Սառա Ռեդկլիֆ
2001 ֆ Գաղտնիքներու պահապան Little Secrets Էմիլի Լինդսթորմ
2002 ս Արեւմտեան թեւ The West Wing Հոգան Կրեգ
2002 ֆ Սիմոնա S1m0ne Լեյնի Քրիստիան
2003 ս C.S.I.: Յանցագործութեան վայր CSI: Crime Scene Investigation Նորա Իսթոն
2003 ֆ Տասներեք Thirteen Թրեյսի Լուիզ Ֆրիլենդ
2003 ֆ Վերջին արշաւանքը The Missing Լիլի Գիլկեսոն
2005 ֆ Սատանան մարմնին մէջ Pretty Persuasion Քիմբերլի Ջոյս
2005 ֆ Զայրոյթի տեսանելիութիւն The Upside of Anger Լավենդեր Վոլֆմայեր
2005 ֆ Այդ տեղի ունեցած է հովիտին մէջ Down in the Valley Հոկտեմբեր
2006 մֆ Աստերիքսն ու վիկինգները Astérix et les Vikings Աբբա (ձայն)
2006 մֆ Շնաձկան խայծ Shark Bait Կորդելիա (ձայն)
2006 ֆ Սուր եզրին Running with Scissors Նատալի
2007 ֆ Իմ հայրը խելագար է King of California Միրանդա
2007 կարճ Vanity Fair: Killers Kill, Dead Men Die աղջիկը ծխախոտով
2007 ֆ Ամբողջ կեանքը աչքերուն առջեւ The Life Before Her Eyes Դիանա
2007 մֆ Ճակատամարտ Տերա մոլորակի համար Battle for Terra Մալա (ձայն)
2007 ֆ Տիեզերքի միջոցով Across the Universe Լիւսի
2008 ֆ Ռեստլերը The Wrestler Ստեֆանի
2009 ֆ Թող ըլլայ ինչ որ պիտի ըլլայ Whatever Works Մելոդի
2009-2011 ս Իրական արիւն True Blood Սոֆի-Էն Լեկլերկ / Էջինգթոն
2010 ֆ Դաւադիր The Conspirator Սարեթ
2011 ս Միլդրեդ Փիրս Mildred Pierce Վեդա Փիրս
2011 ֆ Մարտի իտներ The Ides of March Մոլլի
2013 ֆ Վտանգաւոր պատրանք Charlie Countryman Գաբի Իբանեսկու
2013 մս Ռոբոցիպ Robot Chicken երիտասարդ կին
2013 ֆ Խնդիրը քու մէջդ է A Case of You Բյորդի Հեյզել
2014 ֆ Ոտաբոպիկ քաղաքին մէջ Barefoot Դեյզի
2014 կարճ Big with Evan Rachel Wood and Darren Criss Ջեննի
2015 մֆ Տարօրինակ հմայքներ Strange magic Մարիաննա (ձայն)
2015 ս Դոլ եւ Էմ Doll & Em Էվան
2015 ֆ Մեկուսացման մեջ Into the Forest Եվա
2016-2022 ս Վայրի արեւմուտքի աշխարհը Westworld Դոլորես Աբերնատի/Քրիստինա
2017 ֆ Հմայքը Allure Լորա Դրեյք
2018-2019 ս Հարբած պատմութիւն Drunk History Դեբորա Սեմփսոն/Մերի Շելլի
2018 մֆ Երիտասարդութեան համը 詩季織々/肆式青春 Ի Լին (ձայն)
2019 ս Ինչով զբաղուած ենք ստուերին մէջ What We Do in the Shadows Էվան
2019 մֆ Սառած սիրտը 2 Frozen 2 Իդունա թագուհի (ձայն)
2019 կարճ Myth: A Frozen Tale պատմող
2020 ֆ Քաջիլիոնատէր Kajillionaire Դոլիո
2020 ֆ Վիենը եւ «Ուրուականները» Viena and the Fantomes Սիւզի
2022 ս Փիւնիկի վերելքը Phoenix Rising ինքն իրեն կը խաղայ
2022 ֆ Տարօրինակ։ Էլ Յանկովիչի պատմութիւնը Weird: The Al Yankovic Story Մատոննա
2023 ֆ Backspot[англ.] Այլին Մաքնամարա
կարճ Queen Սոյեր

Նկարահանում տեսահոլովակներու մէջ[5]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • 2005 - Green Day («Wake Me Up When September Ends»)
  • 2005 - Bright Eyes («At the Bottom of Everything»)
  • 2007 - Marilyn Manson («Heart-Shaped Glasses»)
  • 2010 - Carney («Love Me Chase Me»)
  • 2010 - Marilyn Manson («WOW[en]»)
  • 2012 - Էվան Ռեյչել Ուուտ («I’d Have You Anytime»)
  • 2015 - Brandon Flowers («Can’t Deny My Love»)
  • 2019 - Բեք («Uneventful Days[en]»)
  • 2020 - Chevy Mustang («Can I Be Your Friend ft. Evan Rachel Wood»)
  • 2021 - Բեն Բարնս («11:11»)

Մրցանակներ եւ անուանակարգեր[6]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թուարկուած են հիմնական մրցանակներն ու անուանակարգերը։ Մրցանակներու ամբողջական ցուցակը` IMDb.com Արխիւացուած է Մայիս 22, 2015 Wayback Machine-ի միջոցով:

Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանք Արդյունք
Ոսկե գնդակ 2004 Լաւագոյն դերասանուհի ֆիլմին մէջ (տրամա) Տասներեք Առաջադրուած
2012 Երկրորդ պլանի Լաւագոյն դերասանուհի մինի սերիալին մէջ կամ սերիալին մէջ հեռուստատեսութիւն Միլդրեդ Փիրս Առաջադրուած
2017 Դրամատիկական սերիալի Լաւագոյն դերասանուհի Վայրի արեւմուտքի աշխարհը Առաջադրուած
Էմմի 2011 Երկրորդ պլանի Լաւագոյն դերասանուհի մինի սերիալին մէջ կամ սերիալին մէջ հեռուստատեսութիւն Միլդրեդ Փիրս Առաջադրուած
2017 Դրամատիկական սերիալի Լաւագոյն դերասանուհի Վայրի արեւմուտքի աշխարհը Առաջադրուած
2018 Դրամատիկական սերիալի Լաւագոյն դերասանուհի Վայրի արեւմուտքի աշխարհը Առաջադրուած
ԱՄՆ-ի կինոդերասաններու գիլդիայի մրցանակ 2004 Լաւագոյն դերասանուհի ֆիլմին մէջ (դրամա) Տասներեք Առաջադրուած
2017 Սերիալի Լաւագոյն դերասանական կազմը Վայրի արեւմուտքի աշխարհը Առաջադրուած
Young Artist Awards 1999 Ֆիլմի Լաւագոյն դերասանական կազմը Գործնական մոգութիւն Առաջադրուած
2000 Սերիալի Լաւագոյն դերասանական կազմը Մարդասպանի բրոֆիլը Առաջադրուած
2001 Սերիալի Լաւագոյն դերասանական կազմը (համատեղ` Ջուլիա Ուիլան եւ Մերեդիտ Դին) Անգամ մը եւս Յաղթանակ
2003 Լաւագոյն երիտասարդ դերասանուհի ֆիլմին մէջ Գաղտնիքներու պահապան Առաջադրուած
2004 Լաւագոյն երիտասարդ դերասանուհի ֆիլմին մէջ Տասներեք Առաջադրուած
Young Hollywood Awards 2002 Դերասանուհիի ընտրութիւն Չկայ տուեալ Յաղթանակ
2009 Սուբըր աստղ Չկայ տուեալ Յաղթանակ
YoungStar Awards 1999 Մինի սերիալի Լաւագոյն երիտասարդ դերասանուհի Երթանք երեխայ Առաջադրուած
2000 Դրամատիկական սերիալի Լաւագոյն դերասանուհի Անգամ մը եւս Առաջադրուած
Սատուրն 2017 Հեռուստատեսութեան երկրորդ պլանի Լաւագոյն դերասանուհի Վայրի արեւմուտքի աշխարհը Առաջադրուած
MTV Movie Awards 2004 Դերասանուհիի ընտրութիւն Տասներեք Առաջադրուած

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Evan Rachel Wood Biography (1987-)»։ FilmReference.com։ արտագրուած է՝ May 29, 2014 
  2. «Wood re-lives high school bullying for inspiration»։ DailyIndia.com։ 2006-06-17։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2006-07-01-ին։ արտագրուած է՝ 2006-06-17 
  3. Boehm Kristin (2008-11-07)։ Evan Rachel Wood Defends Marilyn Manson Breakup։ People։ արտագրուած է՝ 2009-05-09 
  4. (հայերեն) Էվան Ռեյչել Վուդ, 2025-04-07, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%BE%D5%A1%D5%B6_%D5%8C%D5%A5%D5%B5%D5%B9%D5%A5%D5%AC_%D5%8E%D5%B8%D6%82%D5%A4, վերցված է 2025-04-08 
  5. (հայերեն) Էվան Ռեյչել Վուդ, 2025-04-07, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%BE%D5%A1%D5%B6_%D5%8C%D5%A5%D5%B5%D5%B9%D5%A5%D5%AC_%D5%8E%D5%B8%D6%82%D5%A4, վերցված է 2025-04-08 
  6. (հայերեն) Էվան Ռեյչել Վուդ, 2025-04-07, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%BE%D5%A1%D5%B6_%D5%8C%D5%A5%D5%B5%D5%B9%D5%A5%D5%AC_%D5%8E%D5%B8%D6%82%D5%A4, վերցված է 2025-04-08