Jump to content

Էռնեստ Դուլգարեան


Ծնած է 11 Ապրիլ 1988
Ծննդավայր Պաքու
Մասնագիտութիւն Երաժիշտ, երգահան

Էռնեստ Դուլգարեան (ծնած՝ 11 Ապրիլ 1988, Պաքու), հայ երգահան:

Ծնած է 1988-ին, Պաքու: 1989-ին ընտանիքին հետ տեղափոխուած է Հայաստան: 2004-ին աւարտած է Ալավերդիի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը: 2008-ին, Վանաձորի Միքայէլ Թաւրիզեանի անուան երաժշտական ուսումնարանի երաժշտութեան տեսութիւն բաժինը[1]:

2012-ին, Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի երգահաններու բաժինի Էդուարդ Միրզոյեանի ստեղծագործական դասարանը` ըլլալով անոր վերջին ուսանողը:

Ուսումը շարունակած է նաեւ երաժշտանոցի մագիստրոսի աստիճանի` Վարդան Աճեմեանի ստեղծագործական դասարանէն ներս:

2012-ին Ս. Փեթերսպուրկի մէջ կայացած Եուրի Ֆալիքի անուան երգահաններու միջազգային մրցումին արժանացած է առաջին մրցանակին: Նոյն թուականին ան դարձած է Փարիզի մէջ կայացած Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան եւ ԵՈՒՆԵՍՔՕի կազմակերպած «Սայեաթ-Նովա» երգահաններու միջազգային երկրորդ մրցումի մրցանակակիր[2]: Յաղթած է նաեւ միջազգային շարք մը մրցումներ։

2014-ի 27 Յուլիսէն 5 Օգոստոսին Չեխիոյ մայրաքաղաք Փրակի մէջ կայացող «Անթոնին Տվորժաք» երգահաններու միջազգային 5-րդ մրցումին գրաւած է երկրորդ հորիզոնականը[3]։ Համաձայն մրցումի կանոններուն՝ Դուլգարեան հինգ օրուան ընթացքին գրած է երկու նոր ստեղծագործութիւն՝ մասնակիցներուն առաջարկուած երաժշտական նիւթերու հիման վրայ։ Երգահանը գրած է կրկնակի խուսափերգ (ֆիուկ) լարային քառեակի համար եւ «Էքսփրոմ»չ լարային նուագախումբի եւ հարուածայիններու համար՝ արժանանալով դատական կազմի բարձր գնահատականին[4]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «ԷՌՆԵՍՏ ԴՈՒԼԳԱՐԵԱՆ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-06-25-ին։ արտագրուած է՝ 2016-12-05 
  2. «2012 AGBU Sayat Nova International Composition Competition»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2016-12-05  (անգլերէն)
  3. «ԼՐԱՀՈՍ Էռնեստ Դուլգարյանը Պրահայում անցկացված ” Անտոնին Դվորժակ” կոմպոզիտորների 5-րդ միջազգային մրցույթում ճանաչվել է հաղթող» 
  4. «Авиабилеты в Ереван Авиабилеты в Ереван на Яндекс.Авиа. Летайте по низким ценам.»