Զաւէն Տէր Եղիայեան
| Զաւէն Տէր Եղիայեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 8 Սեպտեմբեր 1868 |
| Ծննդավայր | Մոսուլ, Նինուէ[1] |
| Մահացած է | 4 Յունիս 1947 (78 տարեկանին) |
| Մահուան վայր | Պաղտատ, Իրաքի Թագաւորութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Մասնագիտութիւն | Քրիստոնեայ հոգեւորական |
| Աշխատավայր | Մելգոնեան Կրթական Հաստատութիւն |
| Վարած պաշտօններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք? և տնօրէն |
Զաւէն Տէր-Եղիայեան (Մուսուլ, Օսմանեան Իրաք 1868 - Պաղտատ, Իրաք 1947), Կոստանդունպոլսոյ Հայոց Պատրիարք 1913-1922[2]։ Աքսորուած է Մուսուլ Հայոց ցեղասպանութեան ժամանակ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զաւէն Տէր-Եղիայեանը նախնական կրթութիւնը ստացած է Պաղտատի մէջ եւ ուսումը շարունակած՝ Արմաշի հոգեւոր ճեմարանին մէջ։ Եպիսկոպոսի աստիճանին բարձրանալէ ետք, դարձած է Տիարպէքիրի առաջնորդ եւ 1913-ին ընտրուած՝ Կոստանդնուպոլսոյ պատրիարք։ 1916-1918-ին աքսորուած է Պաղտատ օսմանեան կառավարութեան կողմէ։ 1922-ին պարտադրուած է հրաժարիլ աթոռէն, իսկ 1926-ին դարձած է տնօրէն լիազօր Մելգոնեան Կրթական Հաստատութեան մէջ (Կիպրոս)։ 1927-ին տեղափոխուած է Պաղտատ։ Հեղինակն է «Պատրիարքական յուշերս» (Գահիրէ, 1947) հատորին։ Այս յուշերը ընթերցողներուն կը հրամցնեն ականատեսի կողմէ մանրամասն տուեալներ Հայոց ցեղասպանութեան շրջանին մասին[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #131653997 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Balakian Grigoris Balakian ;; translated by Peter Balakian with Aris Sevag (2010)։ Armenian Golgotha : a memoir of the Armenian genocide, 1915-1918 (1st Vintage Books հրտրկթն․)։ New York: Vintage Books։ էջ 443։ ISBN 9781400096770
- ↑ Der Yeghiayan Zaven, annotated by Vatche Ghazarian (2002)։ My patriarchal memoirs (transl. from the Armenian by Ared Misirliyan հրտրկթն․)։ Barrington (R.I.): Mayreni publ.։ ISBN 9781931834056
|