Զարեհ Խրախունի
Զարեհ Խրախունի | |
---|---|
Ծննդեան անուն | Արթօ Ճիւմպիւշեան |
Ծնած է | 16 Հոկտեմբեր 1926 |
Ծննդավայր | Պոլիս, Թուրքիա |
Մահացած է | 27 Նոյեմբեր 2015 (89 տարեկանին) |
Քաղաքացիութիւն | Թուրքիա |
Ուսումնավայր | Պոլսոյ Համալսարան |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, ուսուցիչ, թերթի խմբագրիչ |
Աշխատավայր |
Էսայեան Վարժարան Ազգային Կեդրոնական Վարժարան |
Զարեհ Խրախունի (Արթօ Ճիւմպիւշեան ) (16 Հոկտեմբեր 1926 - 27 Նոյեմբեր 2015[1]), հայ բանաստեղծ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պոլիս։ Կը յաճախէ Գափամաճեան վարժարանը, ապա Բ. դասարանէն սկսեալ Վիեննական Մխիթարեան վարժարանը, զոր կ'աւարտէ 1945-ին, պատուոյ յիշատակութեամբ։ Բարձրագոյն ուսումը ստացած է Պոլսոյ համալսարանէն, նախ հետեւելով իրաւագիտութեան, եւ ապա՝ գրականութեան ֆաքիւլթէի Փիլիսոփայական գիտութիւններու բաժինին, զոր կ'աւարտէ 1951-ին։ Ապա հետեւած է գրականութեան եւ արուեստի պատմութեան դասընթացքներու, Փարիզ։
Գրական վաստակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սկսած է հրատարակել պատերազմէն անմիջապէս ետք։ Նոյն օրերերուն, մասնակցած է Պոլսոյ գրական շարժման՝ նոր ոճ բերելով անոր։ Հանդիսացած է իր սերունդի բանաստեղծներու ձգտումներուն գլխաւոր արտայայտիչը՝ բանաստեղծութեան նոր ըմբռնումի մը կիրարկումով։ Ունեցած է նաեւ գործնական դեր եւ խմբագրական պատասխանատու մասնակցութիւն, Մխիթարեան Սանուց Միութեան «Սան» պարբերաթերթի հրատարակութեան եւ «Մարմարա» օրաթերթի գրական բաժինին ստորագրած է յօդուածներ, գրական թէ՛ մտածողական բնոյթի։ Կատարած է թարգմանութիւններ։ Ունեցած է ուսուցչական երկարամեայ գործունէութիւն։ Բանաստեղծութեան իր պատկերացման փայլուն դրսեւորումներն ու իր բանաստեղծական ժողովածուները հրատարակուած են 1960–ականներու սկիզբներէն։
Զարեհ Խրախունի հասած է որոշ բարձունքի մը, իր ինքնատիպ թէքնիքով, բիւրեղացած լեզուով եւ իմացական արժանիքներով:
Իր կատարած լուրջ եւ բեղուն գրական գործունէութեամբ եւ բանաստեղծելու արտակարգ կարողութեամբ արժանի է ինքնուրոյն տեղ մը գրաւելու արդի գրականութեան պատմութեան մէջ:
Երկերու մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Տօնակարգ, Իսթանպուլ, 1973, 104 էջ:
- Զբօսապտոյտ, Իսթանպուլ, 1978:
- Ես եւ ուրիշներ, Երեւան, 1982, 209 էջ:
- Դիւցազնահանդէս, Իսթանպուլ, 1984, 208 էջ:
- Ուղիներ, Իսթանպուլ, 1987, 136 էջ:
- Ստուեր եւ արձագանգ, Մոնրէալ, 1988, 104 էջ:
- Նշմարներ միւս երեսէն (յօդուած, խմբ. ուսումնասիրութիւններ, ծանօթութիւններ, գրախօսութիւններ, թարգմանութիւններ, ակնարկ), Իսթանպուլ, 1991, 392 էջ:
- Ազատերգութիւն, Երեւան, 1993, 212 էջ:
- Ազատերգութիւն, Լոս Անճելըս, 1993, 174 էջ:
- Քար Հայաստանի, Էջմիածին, 1997, 116 էջ:
- Շերտի վրայ ճարտարախաղ, Իսթանպուլ, 1998, 112 էջ:
- Դարապատում (դիւցազներգութիւն), Երեւան, 2001, 90 էջ:
- Մեսրոպատօն, Իսթանպուլ, 2005, 148 էջ:
- Հարցարան, Իսթանպուլ, 2007, 160 էջ:
- Տօնազանգ, Երեւան, 2007, 300 էջ:
- Տօնականչ, Երեւան, 2010, 312 էջ:
- Կաթիլներ, կաթիլներ, Իսթանպուլ, 2013, 156 էջ:
Ստացած մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1989 թուականին արժանացած է Վազգեն Ա. Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակին եւ Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանին
- Համազգայինի «Անահիտ» գրական մրցանակ։
- ՀԲԸՄ-ի Ալեք Մանուկեան Մշակութային Հիմնադրամի մրցանակ։
- Ֆրանսահայ գրողներու «էլիզ Գաւուքճեան-Այվազեան» գրական մրցանակ։
- «Հայկաշէն Ուզունեան» գրական մրցանակ։
- ՀՀ-ի Մովսէս Խորենացի պետական պատուոյ նշան։
- Թուրքիոյ Հայոց Պատրիարքութեան Ա. կարգի շքանշան։
Գրականութիւն[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վազգեն Գաբրիէլեան, Հայ նորագոյն գրականութիւն (Սփիւռքահայ գրականութիւն), Երեւան, 2008, էջ 409-423։
- Հայկական համառօտ հանրագիտարան, հատ. 2, Երեւան, 1995, էջ 537։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երեւան, 2005։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 246:
- Ժամանակակից Իսթանպուլահայ Գրողներ, Կարօ Աբրահամեան, Ա. հատոր, Անթիլիաս 2004, էջ 166-167:
- Սփիւռքահայ Արդի Գրականութիւն, էջ 500:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ոչ Եւս Է Պոլսահայ Բանաստեղծ Զարեհ Խրախունի
- ↑ (հայերեն) Զարեհ Խրախունի, 2024-10-08, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B6%D5%A1%D6%80%D5%A5%D5%B0_%D4%BD%D6%80%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB, վերցված է 2024-10-16
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Զարեհ Խրախունի-85 Archived 2017-05-31 at the Wayback Machine.
- Պոլսահայ Բանաստեղծ Զ. Խրախունիի «Տօնազանգ» Ժողովածուն[permanent dead link]