Զարեհ Թահմազ

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Զարեհ Թահմազ
Ծնած է 1881
Ծննդավայր Նիկոմիդիա
Մահացած է 1952
Մահուան վայր Իսթանպուլ, Թուրքիա
Ազգութիւն Հայ
Կրթութիւն Պէյրութի Ամերիկեան Համալսարան
Մասնագիտութիւն բժիշկ
Կոչում Բժիշկ-հա­րիւ­րա­պե­տ


Զարեհ Թահմազ (1881, Նիկոմիդիա - 1952, Կ. Պոլիս), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1881 թուականին Նիկոմիդիոյ մէջ (Իզմիթ)։ Նախակրթութիւնն ստացած է Պարտիզակի Ներսէսեան-Շուշանեան տիպար կրթարանին մէջ։ Աւարտած է Կ. Պոլսոյ Պեպեքի Ռոպերթ գոլէճը։ 1905 թ. աւարտած է Պէյրութի Ամերիկեան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Յետագային Անգլիոյ եւ Ֆրանսայի մէջ կատարելագործած է իր մասնագիտութիւը։

1914-18 թուականներուն՝ Առաջին համաշխարհային պատերազմի 5 տարիներու ընթացքին, բժիշկ-հարիւրապետի տիտղոսով, ծառայած է Օսմանեան բանակին մէջ։ 1915 թուականի Ապրիլին, արգելափակուած է Կ. Պոլսոյ կեդրոնական՝ Այաշի բանտին մէջ, ուրկէ աքսորուած է Չանղըրը։ Անունը փորագրուած է Չանղըրըի բանտին մէջ հավաքուած համրիչի՝ 99 հատիկներէն մէկուն վրայ, բուժաշխատողներու շարքին մէջ։ Վերապրած է եւ շարունակած՝ Կ. Պոլսոյ մէջ աշխատիլ՝ ընդհանուր, ներքին հիւանդութիւններու, կանանց հիւանդութիւններու բժիշկ, մանկաբարձ եւ այլն։ Ունեցած է իր դարմանատունները Ատաբազարի մէջ (8 տարի), ապա Գատըգիւղի մէջ։

Մահացած է 1952 թուականին Կ. Պոլսոյ մէջ։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Շիկահեր Վարդ, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 19231975, Սթանպուլ, 1975։
  • Աւագեան Կարինէ, Եղեռնայուշ մասունք կամ խոստովանողք եւ վկայք խաչի, Երեւան, 2002։
  • Աւագեան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թ. Ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։