Զանգուածային Սպանութիւն Օռլանտոյի Մէջ (2016)
Զանգուածային սպանութիւն Օռլանտոյի մէջ, կատարուած է 2016 թուականի 12 Յունիսին, ԱՄՆ ֆլորիտայի նահանգի Օռլանտօ քաղաքին մէջ: Անծանօթը Pulse միասեռականներու գիշերային ակումբին մէջ հրազէնով կրակ բացած եւ պատանդներ վերցուցած է: Արդիւնքով զոհուած են 50 եւ վիրաւորուած են աւելի քան 53 մարդ: Ոստիկանական գործողութեան ադիւնքով պատանդները ազատած են, իսկ ահաբեկիչը սպաննուած է[1]:
Օռլանտոյի սպանութիւնը ԱՄՆ-ի 25 տարուայ պատմութեան մէջ ամէնազանգուածայինն է, որ զոհերու քանակով անցած է Վիրճինիայի Փոլիթեքնիկական գործարանի 2007 թուականի սպանութեան, որ մինչեւ այս յանցագործութիւնը ԱՄՆ-ի ամէնազանգուածային սպանութիւնն էր:
Ահաբեկչութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]12 Յունիսի գիշերուան ժամը 2:02-ին Pulse գիշերային ակումբին մէջ անյայտ անձը սկսած է կրակել: Ակումբին մէջ տեղակայուած ոստիկանական սպան սկսած է կրակել յանցագործին վրայ, որ պատասխան կրակ բացած եւ սկսած է փոխհրաձգութիւն: Յանցագործը զինուած էր ինքնաձիգով, ատրճանակով եւ անյայտ «սարքաւորումով», որ պաշտօնական անձինք նմանցնելով ռումբի, վտանգի աղբիւր իբրեւ նայած են անոր: Երբ յաւելեալ ոստիկանական ուժեր եկած են օգնութեան, յանցագործը մտած է ակումբ եւ պատանդներ վերցուցած է[2][3]:
Բանակցողները մօտեցած են բեմին[4], քանի որ յանցագործը թաքնուած էր ներսը եւ կը պահէր պատանդները[2][5]: Ան յայտարարած է, թէ պայթուցիկ սարք ունի իր մօտ[6][7]:
Ժամը 5:00-ի մօտ, ոստիկանութեան ստորաբաժանումը մտած է ակումբ եւ սկսած է փոխհրաձգութիւն յանցագործին հետ: Երեսուն պատանդ ազատ արձակուած է, ոստիկանութեան մէկ սպայ գլուխէն ոչ մահացու վիրաւորուած է եւ տեղափոխուած է հիւանդանոց[8]: Ահաբեկիչը սպաննուած է[9][10][11]: Ըստ Reuters-ի անյայտ է, թէ ահաբեկիչը ե՞րբ սպաննած է պատանդները[2]:
Ահաբեկիչ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օռլանտոյի ոստիկանապետ Ճոն Մինը յայտնած է, որ յանցագործը ԱՄՆ-ի քաղաքացի աֆղանական ծագումով 29-ամեայ Օմար Մաթինն է (անգլ.՝ Omar Mir Seddique Mateen), որ սպաննուած է մօտ երեք ժամ իրաւապահներուն դիմակայելէ ետք: Օմար Մաթինը ծնած էր 1986 թուականի 16 Նոյեմբերին եւ կ'ապրէր Ֆլորիտայի մէջ[12]: Դաշնային հետախուզութեան բիւրոն չէ բացառած Մաթինի կապը արմատական իսլամիստներու հետ[13]:
Զոհեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առնուազն 50 մարդ զոհուած են եւ 53-ը վիրաւորուած, որոնց մէջ նաեւ ոստիկանութեան մէկ աշխատակից, փոխհրաձգութեան ժամանակ: Վիրաւորներէն շատերը շատղ ծանր վիճակի մէջ փոխադրուած են տեղական հիւանդանոցներ[5][14]:
Արձագանգ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ԱՄՆ-ի նախագահ Պարաք Օպաման ցաւակցած է տուժողներուն եւ հրահանգած է Օռլանտոյի իրաւապահներուն դաշնային օգնութիւն ցուցաբերել[15].
- Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Օլանտը կատարուած ողբերգութեան հետ կապուած՝ ԱՄՆ կառավարութեան եւ ժողովուրդին ցաւակցութիւն յայտնած է[16]:
- Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինը ցաւակցած է տուժող ընտանիքի անդամներուն եւ ժողովուրդին համար[17]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «"Around 20" dead in "domestic terror incident" at gay bar»։ CBS News (en-US)։ արտագրուած է՝ 2016-06-12
- ↑ 2,0 2,1 2,2 Barbara Liston։ «Fifty people killed in massacre at Florida gay nightclub: police»։ Reuters։ արտագրուած է՝ June 12, 2016
- ↑ Lizette Alvarez & Steve Kenny (June 12, 2016)։ «50 Shot Dead at Gay Nightclub in Florida; Possible Terror Link»։ New York Times։ արտագրուած է՝ June 12, 2016
- ↑ Steph Solis & John Bacon (June 12, 2016)։ «50 dead in nightclub, worst mass shooting in U.S. history»։ USA Today։ արտագրուած է՝ June 12, 2016
- ↑ 5,0 5,1 Lizette Alvarez, Steve Kenny & Richard Pռrez-Peրa (June 12, 2016)։ «Shooting at Orlando Nightclub Kills 50, Police Say»։ New York Times։ արտագրուած է՝ June 12, 2016
- ↑ Ashley Fantz, Faith Karimi & Eliott C. McLaughlin (June 12, 2016)։ «Police: 50 killed in Florida nightclub terror attack»։ CNN
- ↑ Zappone Chris (June 12, 2016)։ «Orlando, Florida gay nightclub shooting: multiple victims»։ Sydney Morning Herald։ արտագրուած է՝ June 12, 2016
- ↑ Kate Lyons (June 12, 2016)։ «Orlando Pulse club attack: gunman behind shooting that killed 50 'named as Omar Mateen'»։ The Guardian (New York)։ արտագրուած է՝ June 12, 2016
- ↑ Caroline McClatchey & Yaroslav Lukov։ «Orlando nightclub shooting: Live reporting» (en-GB)։ BBC News։ արտագրուած է՝ June 12, 2016
- ↑ Lyons Kate (June 12, 2016)։ «Orlando nightclub shooting: police confirm 'mass casualties' and gunman dead»։ The Guardian։ արտագրուած է՝ June 12, 2016
- ↑ «Shooting at gay nightclub in Orlando results in 'mass casualties'»։ Orlando Sentinel։ June 12, 2016
- ↑ «CBS News: Gunman In Orlando Nightclub Shooting That Left Nearly 20 Dead Identified As Omar Mateen»։ Associated Press / CBS New York (անգլերեն)։ CBS New York։ 12 June 2016։ արտագրուած է՝ 12 June 2016
- ↑ «Стрелком в Орландо оказался американец афганского происхождения» (ռուսերեն)։ Интерфакс։ արտագրուած է՝ 2016-06-12
- ↑ «Orlando Nightclub Attack: What We Know»։ The Atlantic։ June 12, 2016։ արտագրուած է՝ June 12, 2016
- ↑ «President Obama on the Tragic Shooting in Orlando» (անգլերեն)։ the WHITE HOUSE։ 2016-06-12։ արտագրուած է՝ 2016-06-12
- ↑ THE ASSOCIATED PRESS (2016-06-12)։ «Reaction to Florida Nightclub Mass Shooting» (անգլերեն)։ abcnews
- ↑ Sputnik News on Putin's condolences towards Florida shooting