Եուրի Վարդանեան
| Եուրի Վարդանեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 13 Յունիս 1956 |
| Ծննդավայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 1 Նոյեմբեր 2018[1] (62 տարեկանին) |
| Մահուան վայր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | ծանրամարտիկ |
| Կուսակցութիւն | Հայաստանի հանրապետական կուսակցութիւն |
| Երեխաներ | Նորայր Վարդանյան? |
Եուրի Վարդանեան (13 Յունիս 1956, Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 1 Նոյեմբեր 2018[1], Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2]), հանգստեան կոչուած հայ ( նախապէս՝ սովետական հայ) ծանրաբարձ։ Վարդանեան ոսկի մետալ շահեցաւ 1980 թուականի Ամառնային Ողիմպիականին, դառնալով աշխարհի առաջին ծանրաբարձը որ կ'իրագործէր ընդհանուրը 400 քիլոկրամի բարձրացում՝ 82.2 քիլոկրամ կարգին մէջ։ Իր ասպարէզի ընթացքին ան հաստատեց զանազան մրցանիշներ։ Ան մարզուեցաւ Լոգոմոթիվի մօտ, Լենինական (այժմ՝ Գիւմրի), Հայաստան։ Ան ստացաւ Խորհրդային Միութեան մարմնակրթութեան վաստակաւոր վարպետի կոչում 1977-ին եւ պարգեւատրուեցաւ Լենինի անուան շքանշանով 1985-ին։ 1994-ին անդամ ընտրուեցաւ Ծանրաբարձութեան միջազգային ֆետերասիոնի Հռչակի ակումբին։
2009-ին Վարդանեան եղաւ Հայաստանի հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի խորհրդական եւ Մարմնակրթութեան նախարար նշանակուեցաւ Մայիս 2013-ին։ Յունիսին ան խնդրայարուցօրէն նշանակուեցաւ Վրաստանի մօտ Հայաստանի դեսպան։
Կրթութիւն[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- . 1974-1980 թուականներուն ուսանած եւ աւարտած է Լենինականի Մ. Նալբանտեանի անուան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիքական դաստիարակութեան ֆակուլտետը՝ ֆիզիքական կուլտուրայի ուսուցիչի որակաւորմամբ։
- 1984-1987 թուականներուն ուսանած եւ աւարտած է Երեւանի Ժողովրդական տնտեսութեան ինստիտուտի «Ժողովրդական տնտեսութեան բլանավորում» ֆակուլտետը՝ տնտեսագէտի որակաւորմամբ։
Աշխատանքային գործունէութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1973-1974 թուականներ, Լենինականի վակոնային դեպոյի հրահանգիչ։
- 1986-1988 թուականներ, Լենինականի արհմիութիւններու մարզական ընկերութեան նախագահ։
- 1989-1991 թուականներ, Արհմիութիւններու հանրապետական սբորթընկերութեան նախագահ։
- 1991-1993 թուականներ, ԱՄՆ-ի ծանրամարտի հաւաքականի խորհրդատու-մարզիչ։
- 1994-1997 թուականներ, ԱՄՆ-ի պասքէթպոլի ազգային ասոցիացիայի «Չիքակօ Պուլզ» թիմի ֆիզիքական պատրաստուածութեան գծով մարզիչ։
- 1998-2002 թուականներ, Գիւմրիի հայրենակցական միութեան նախագահ։
- 2003-2008 թուականներ, Գալիֆորնիայի Հայերու միութեան նախագահ։
- 2009 թուականի Ապրիլ 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակուած է ՀՀ նախագահի խորհրդական։
- 2013 թուականի Մայիս 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատուած է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտօնէն։
- 2013 թուականի Մայիս 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակուած է ՀՀ սբորթի եւ երիտասարդութեան հարցերու նախարար՝ պաշտօնավարելով մինչեւ 2014 թուականի Մայիսի 3-ը։
- 2014 թուականի Յունիս 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակուած է Վրաստանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի), 2017 թուականին ՀՀ նախագահի հրամանագրով ազատուած է Վրաստանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնէն։
Ասպարէզ[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1970 թուականէն իր հօրեղբօր՝ Սերգէյ Վարդանեանի ղեկավարութեամբ, Եուրի Վարդանեանը լրջօրէն կը սկսի զբաղիլ ծանրամարտով։ 1975-1976 թուականներուն դարձած է աշխարհի եւ Եւրոպայի պատանեկան չեմպիոն 75 քկ քաշային կարգին մէջ։ 1977 թուականէն ԽՍՀՄ ազգային հաւաքականի անդամ էր։ Սակայն իր առաջին մեծ նուաճումին Եուրի Վարդանեանը հասաւ Մոսկուայի ողիմպիական խաղերու (1980) ժամանակ։ Հանդէս գալով 82,5 քկ քաշային կարգին մէջ, ան նուաճեց ոսկի մետալ եւ սահմանեց 5 աշխարհի ռեկորդ՝ միջին քաշային կարգին մէջ, երկամարտի արդիւնքով, բարձրացնելով 400 քկ։
Յաջորդող տարիներու ընթացքին Եուրի Վարդանեան կը շարունակէր մնալ իր քաշային կարգին մէջ անգերազանցելի։ 1985 թուականին Եուրի Վարդանեանը յաղթեց իր վերջին աշխարհի առաջնութիւնը։ Նոյն թուականին ան ընտրուած է Հայկական ԽՍՀ-ի գերագոյն խորհուրդի անդամ եւ սկսած է զբաղիլ քաղաքական գործունէութեամբ։
Ան կը մարզէ իր տղան՝ Նորայր Վարդանեանը, որ 2008 թուականին դարձաւ ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 քկ քաշային կարգին մէջ։
Պարգեւներ եւ կոչումներ[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երեւանի տնտեսա-իրաւաբանական ինստիտուտի փրոֆեսոր է, Երեւանի ֆիզիքական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատուաւոր փրոֆեսոր։ Պարգեւատրուած է Լենինի, Աշխատանքային կարմիր դրօշի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով։ Եղած է ՀԽՍՀ Գերագոյն Սովետի 10-րդ եւ 11-րդ գումարման երեսփոխան։ ԽՍՀՄ սբորթի վաստակաւոր վարպետ է, աշխարհի 43 մրցանիշներու հեղինակ, Եւրոպայի 8-ակի եւ աշխարհի 9-ակի չեմպիոն, ողիմպիական խաղերու չեմպիոն։ Կրտսեր լեյտենանտ է։ 2008 թուականին արժանացած է Գիւմրիի պատուաւոր քաղաքացիի կոչման։
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Արտաքին հղումներ[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հետաքրքիր տեղեկութիւններ Եուրի Վարդանեանի մասին
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Legendary Armenian weightlifter Yuri Vardanyan passes away in US
- ↑ Թերթ.am Անուանի ծանրաբարձ Եուրի Վարդանեան ԱՄՆ-ուն մէջ մահացած է Archived 2020-05-25 at the Wayback Machine.
- ↑ (հայերեն) Յուրի Վարդանյան, 2025-09-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%85%D5%B8%D6%82%D6%80%D5%AB_%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10456990, վերցված է 2025-11-06
- ↑ (հայերեն) Յուրի Վարդանյան, 2025-09-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%85%D5%B8%D6%82%D6%80%D5%AB_%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10456990, վերցված է 2025-11-06
- ↑ (հայերեն) Յուրի Վարդանյան, 2025-09-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%85%D5%B8%D6%82%D6%80%D5%AB_%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10456990, վերցված է 2025-11-06
- ↑ (հայերեն) Յուրի Վարդանյան, 2025-09-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%85%D5%B8%D6%82%D6%80%D5%AB_%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10456990, վերցված է 2025-11-06
- ↑ (հայերեն) Յուրի Վարդանյան, 2025-09-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%85%D5%B8%D6%82%D6%80%D5%AB_%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10456990, վերցված է 2025-11-06
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկական Սովետական հանրագիտարան, 1980, Հայկական Սովետական հանրագիտարանի գիտահրատարակչական խորհուրդ, Հայկական ՍՍՀ Գիտութիւններու Ակադեմիա։