Եուսուֆ Քարշ
| Եուսուֆ Քարշ | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 23 Դեկտեմբեր 1908[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մարտին, Թուրքիա[4] |
| Մահացած է | 13 Յուլիս 2002[1][2][3][…] (93 տարեկանին) |
| Մահուան վայր | Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Տեսակ | դիմապատկեր |
| Մասնագիտութիւն | լուսանկարիչ և արուեստագէտ |
| Անդամութիւն | Քանատայի Գեղարուեստի թագաւորական ակադեմիա |
| Կայքէջ | karsh.org(անգլերէն) |
|
Ստորագրութիւն | |
Եուսուֆ Քարշ (23 Դեկտեմբեր 1908[1][2][3][…], Մարտին, Թուրքիա[4] - 13 Յուլիս 2002[1][2][3][…], Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ) յայտնի լուսանկարիչ։ Լուսանկարուած անձերու շարքին կան՝ Էլիզապէթ Բ․-ը, Քասթրոն, Խրուշչովը, Պեռնարտ Շոն եւ Համինկուէյը։ Յատկապէս յայտնի է անոր Ուինսթըն Չըրչիլի լուսանկարները։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եուսուֆը (Յովսէփ Քարշեան) ծնած է Մարտին քաղաքին մէջ, Օսմանեան կայսրութեան հարաւ-արեւելեան շրջանին էջ[6]։ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ 14 տարեկան տղայ եղած է, ընտանիքը ենթարկուած է հալածանքի, իսկ քոյրը սովէն մահացած էր։ 1922 թուականին ընտանիքով փախած են Հալէպ։ Շուտով ծնողները Եուսուֆին ուղարկեցին Քանատա՝ քեռի Նաղաշի մօտ, որ լուսանկարիչ էր, մօտ ապրելու ու նոր կեանք սկսելու համար[7]։ Այստեղ կը ստանայ կրթութիւնը եւ կ՛աշխատի Նաղաշի արուեստանոցին մէջ։ Նաղաշը տեսնելով Եուսուֆի լուսանկարչական տաղանդը, անոր կ՛ուղարկէ Պոսթըն լուսանկարիչ Ճոն Կարոյի մօտ սորվելու։
4 տարի անց կը վերադառնայ Քանատա եւ կը ստեղծէ իր արուեստանոցը Օթթաուայի կեդրոնը։ Շուտով անոր աշխատանքները կը գրաւեն բազմաթիւ յայտնի մարդոց, սակայն ան աւելի յայտնի կը դառնայ, երբ կը նկարէ Ուինսթոն Չերչիլիը՝ անոր Օթթաուա այցի ժամանակ։ 100 ամենանկատելի մարդոցմէ՝ ըստ International Who’s Who (2000) Եուսուֆը լուսանկարած է 51-ին։
Անգլիացի լրագրող մը գրած է բրիտանական թերթին մէջ, որ «երբ յայտնի մարդիկ կը սկսին անմահութեան մտածողութիւնը, անոնք կը կանչեն Օթթաուայի Քարշը»։
Եուսուֆ Քարշի Մատենագիտութիւնը[9]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ճակատագրի դէմքեր. դիմանկարներ՝ Քարշի կողմէ (1946), Faces of destiny; portraits by Karsh
- Քանատա. ինչպէս տեսնուած է Եուսուֆ Քարշի լուսանկարչական գործիքով եւ նկարագրուած Ճոն Ֆիշըրի խօսքերով (1960). Canada: as seen by the camera of Yousuf Karsh and described in words by John Fisher
- Ասիկա Սուրբ Երկիրն է. ուխտագնացութիւն՝ խօսքերով եւ պատկերներով (1960). This is the Holy Land: A Pilgrimage in Words and Pictures
- Ասիկա Հռոմն է. ուխտագնացութիւն՝ խօսքերով եւ պատկերներով (1960). This is Rome: A Pilgrimage in Words and Pictures
- Մեծութեան որոնումներով. Եուսուֆ Քարշի խորհրդածութիւնները (1962). In search of greatness; reflections of Yousuf Karsh
- Ասոնք են Խորհուրդները (1962). These are the Sacraments
- Ասիկա Սուրբ Պատարագն է (1965). This is the Mass
- Քարշի թղթածրարը (1967). Karsh portfolio
- Դիմանկարներ՝ Քարշի կողմէ (1968). Portraits by Karsh
- Մեր ժամանակի դէմքերը (1971). Faces of Our Time
- Քարշի դիմանկարները (1976). Karsh portraits
- Քարշի քանատացիները (1978). Karsh Canadians
- Քարշ. յիսուն տարուան յետահայեաց ակնարկ (1983). Karsh: a fifty-year retrospective
- Քարշ. դիմանկարի արուեստը (1989). Karsh: l'art du portrait
- Քարշ. ամերիկեան լեգենդներ (1992). Karsh: American legends
- Դիմանկար լոյսի եւ ստուերի մէջ. Եուսուֆ Քարշի կեանքը (2007). Portrait in Light and Shadow: the Life of Yousuf Karsh
- Քարշ 100. Կենսագրութիւն՝ պատկերներով (2004). Karsh 100: A Biography in Images
Պատկերասրահ[10]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Տունքան[permanent dead link] Քեմպըլ Սքոթ
- Լորտ[permanent dead link] Ուիլիըմ Էյթքէն
- Փորթիա[permanent dead link] Ուայթ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Yousuf Karsh
- 1 2 3 4 Yousuf Karsh — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #120273764 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ https://www.workwithdata.com/person/yousuf-karsh-1908
- ↑ By THE NEW YORK TIMES July 14, 2002. Yousuf Karsh, 93, Who Photographed Famous and Infamous of 20th Century, Dies
- ↑ «A Brief Biography»։ Yousuf Karsh (Անգլերէն)։ արտագրուած է՝ 2020-11-23
- ↑ «Եուսուֆ Քարշ (Յովսէփ Քարշեան, 1908-2002). Մեծանուն Դէմքեր Անմահացնող Աշխարհահռչակ Հայ Լուսանկարիչը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2015-08-01։ արտագրուած է՝ 2020-11-23
- ↑ (հայերեն) Յուսուֆ Քարշ, 2025-03-04, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%85%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%86_%D5%94%D5%A1%D6%80%D5%B7&oldid=10244782, վերցված է 2026-01-16
- ↑ (հայերեն) Յուսուֆ Քարշ, 2025-03-04, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%85%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%86_%D5%94%D5%A1%D6%80%D5%B7&oldid=10244782, վերցված է 2026-01-16
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Եուսուֆ Քարշ էջը Ուիքիպահեստին մէջ |
- Եուսուֆ Քարշի պաշտօնական կայք։(անգլերէն)
- Եուսուֆ Քարշ ճակատագրի դէմքերը Archived 2016-03-24 at the Wayback Machine. (ռուս.)
- Եուսուֆ Քարշը burburinho.com կայքի մէջ
- Բարձրարուեստ լուսանկարչութիւն Եուսուֆ Քարշ Archived 2007-02-19 at the Wayback Machine. (անգլերէն)
- Եուսուֆ Քարշը photorevolt.com կայքի մէջ Archived 2016-04-09 at the Wayback Machine.
