Եղիշէ Փափանեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Եղիշէ Փափանեան
Ծնած է 1875 կամ 1877
Ծննդավայր Կարին
Վախճանած է 1915
Վախճանի վայր Մելիտինէ
Մասնագիտութիուն Բժիշկ, դեղագործ
Պարգեւներ Ոս­կէ մե­տալ եւ պատուոյ նշան

Կատեգորիա:Անձինք Կատեգորիա:Բժիշկներ այբբենական կարգով

Փափանեան Եղիշէ (Փափանէսեան) (1875 (1877), Կարին1915, Մելիտինէ), դեղագործ, բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1875 (1877) թուականին, Կարնոյ նահանգի կեդրոն՝ Կարին քաղաքին մէջ։ Աւարտած է Կոնստանդնուպոլսոյ Օսմանեան կայսերական բժշկական վարժարանի դեղագործական բաժինը։ 1902 թուականին Կարնոյ մէջ սեփական դեղատուն բացած եւ դեղագործ աշխատած է։ Պատրաստած է «փուտ­րափա­փան» (Փափանեանի փոշի) հազի դեղը։ Իտա­լի­ոյ Փալերմօ քաղաքի համալսարանի բժշկական բաժինէն ոսկէ մետալ եւ պատուոյ նշան ստացած է։ Մելիտինէի մէջ սեփական դեղատուն ունեցած եւ դեղագործ աշխատած է։

1915 թուականին Մելիտինէի մէջ՝ թուրք խաժամուժը, զինք կացինահար ըրած է՝ 39 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։