Եղիազար Մեսիայեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Եղիազար Մեսիայեան
Ծնած է 1874
Ծննդավայր Սե­բաս­տիա, Օսմանեան կայսրութիւն
Վախճանած է 1915
Վախճանի վայր Սե­բաս­տիա
Ազգութիուն Հայ
Կրօնք Քրիստոնէութիւն
Կրթութիուն Օս­մա­նեան դե­ղա­գոր­ծա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտութիուն Բժիշկ
Պաշտոն Զինուորական դեղագործ

Եղիազար Մեսիայեան (1896, Սեբաստիա, Օսմանեան կայսրութիւն - 1915, Սեբաստիա), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1874 թուականին Սեբաստիոյ նահանգի կեդրոն՝ Սե­բաս­տիա քաղաքին մէջ։ 1896 թուականին աւարտած է Կ.Պոլ­սոյ Օսմանեան դեղագործական վարժարանը։

Գործունէութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Եղած է դեղագործ։ Սեբաստիոյ մէջ ունեցած է սեփական դեղատուն։ 1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զօրակոչուած է Օս­մա­նեան բա­նակ, որպէս՝ զինուորական դեղագործ։

Սպանութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սպանուած է 1915 թուականին Սեբաստիոյ մէջ՝ 41 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ.Պոլիս, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965 թթ.), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
  • Հայրապետեան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործութեան պատմութիւնից, Երեւան, 1990։
  • Յարման Արսէն, Հայերը Օսմանեյան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
  • Խաչատրեան Լուսինէ եւ Բաբլումեան Արփինէ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանութեան զոհերի (1915-1923 թթ.), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երեւան, 2004։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։