Ելենա Թոնունց
| Ելենա Թոնունց | |
|---|---|
| Ծնած է | 17 Յուլիս 1954[1] (71 տարեկան) |
| Ծննդավայր | Մակատան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Մոսկուայի Պետական Համալսարանի Երկրաբանական Բաժանմունք, Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան և Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ |
| Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ և դերասանուհի |
Ելենա Կոնստանդին Թոնունց (17 Յուլիս 1954[1], Մակատան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), խորհրդային ռուս բեմավար, շարժանկար պատրաստող, դերասանուհի։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանկութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ելենա Թոնունցը ծնած է 1954 թուականին Մագատանի մէջ։ Հայրը ծովային նաւատորմի սպայ էր, որ Ելենայի մէջ սերմանած էր մարզանքի հանդէպ սէրը։ Մինչեւ հինգերորդ դասարանը աղջնակը լրջօրէն կը զբաղէր գեղարուեստական մարմնամարզութեամբ։ Բացի այդ, երկար ժամեր կ'անցընէր պալէթի արուեստանոցին մէջ։[2]
Ելենան յաջողութեամբ կը համատեղէր մարզանքն ու պալէթը ուսման հետ։ Կը սորվէր գերազանց յառաջդիմութեամբ, պարբերաբար առաջին տեղերը կը զբաղեցնէր թուաբանութեան, բնագիտութեան ու քիմիագիտութեան նիւթերուն մէջ։ Այդ պատճառով նախքան մասնագիտութիւն ընտրելը, առաջին հերթին մտածեց արհեստից բուհեր ընդունուելու մասին։[2]
Չկայացած Երկրաբան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ելենան տեղափոխուեցաւ Մոսկուա եւ շուտով ընդունուեցաւ Պետական համալսարանի երկրաբանական դպրոց։[3] Սակայն ուսման ընթացքին հասկցաւ, որ երկրաբանութիւնը իրը չէ։ 1976 թուականին աւարտեց համալսարանը։ Այդ տարիներուն երիտասարդ մասնագէտները կ'ուղարկէին տարբեր հաստատութիւններ եւ ընկերութիւններ, ուր վերջիններս պէտք է աշխատէին 3 տարի։ Ելենային ուղարկեցին Քրասնոյարսկի երկրամասի Տիւնոքորսկի քաղաք՝ նիւթական հումքի համամիութենական հաստատութիւն։ Կեանքի պայմանները ծանր էին այնտեղ․ բարաքը բաց դաշտի վրայ էր, հաստատութիւն պէտք է հասնէր ոտքով։ Ելենան որոշեց չերթալ աշխատանքի։[2]
Աղջկան սկսան փնտռել։ Ան, գրանցելով Կորքին իր բարեկամներուն մօտ, մնաց ապրելու Մոսկուա, տեղաւորուեցաւ աշխատանքի որպէս հաւաքարար եւ պատրաստուեցաւ թատերական բուհ ընդունուելու։[2]
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դերասանուհի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ելենա Թոնունցը ընդունուեցաւ Ռուսաստանի թատերարուեստի համալսարան (ГИТИС)՝ Կոնստանդին Միխայլովի դասարան։[3] Առաջին եռամսեակին արդէն խաղաց առաջին դերը՝ Փաւել Արսենովի «Զգացմունքներու Խռովք» ֆիլմին մէջ։ Մինչեւ 1981 թուականը՝ համալսարանը աւարտելը, նկարահանուեցաւ ֆանթասթիք «Օրիոնի հանգոյցը» (Էա) ֆիլմին մէջ, «Նկարիչի կնոջ դիմանկարը» երաժշտական թատերգութեան մէջ (Վարիա), «Դիմականդէս» երաժշտական գոմետիայի մէջ (Նինայի Հիւրը)։[2]
Դերասանուհիի առաջին մեծ յաջողութիւնը Կալիի դերն էր՝ բեմավարներ Վիքթոր Մակարովի եւ Ալեքսանդր Փոլիննիկովի «Պահպանէք Կանանց» երաժշտական կատակերգութեան մէջ։ Դերասանուհիի խաղընկերներն էին Մարինա Շիմանսքայան, Անտրէյ Կրատովը, Իկոր Սկլեարը, Ալգկս Արլաուսկասը, իսկ այս ուրախ պատմութեան բոլոր գործողութիւնները կ'ընթանային Եուրի Անտոնովի երգերով։ Դերասանուհին խոստովանած է, որ նկարահանման ժամանակ իր ֆիզիկական պատրաստուածութիւնը շատ օգնած է իրեն։[2]
Ելենա Թոնունցը աշխուժօրէն կը նկարահանուէր շարժապատկերի մէջ։ Հանդիսատեսը յիշեց անոր Շահերիզատէի կերպարէն «Շահերիզատէի Եւս Մէկ Գիշերը․․․», «Շահերիզատէի Նոր Հեքիաթները» եւ «Շահերիզատէի Վերջին Գիշերը» ֆիլմերուն մէջ։ Աննկատ չանցան նաեւ անոր դերերը «Գտիր Երջանկութեան Համար Պայտ» (Աննա Անտրիեշ եւ Աննուշկա) շարժապատկերի վիպակին մէջ, «Շանս» ֆանթասթիք կատակերգութեան մէջ (Վանտա Սավիչը երիտասարդ տարիքին), «Այլմոլորակայինը» (Իկորի աշխատակիցը), «Երբ արձագանգը Ետ Կու Գայ» (Լեյլա Պատալովա) թատերգութեան մէջ։[2]
Բեմավարուհի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ելենան ընդունուեցաւ ՎԳԻԿ-ի բեմավարութեան դպրոց՝ Եուրի Օզերովի արհեստանոց։[3] Ուսանելու տարիներուն՝ 1990 թուականին, իր գրած ֆիլմի պատրաստութեան հիման վրայ նկարահանեց առաջին՝ «Անգամ մը երեկոյեան» կարճ ֆիլմը։ Ֆիլմը բարձր գնահատուեցաւ մասնագէտներու կողմէ՝ ստանալով բազմաթիւ մրցանակներ եւ պարգեւներ Ֆրանսայի եւ Գերմանիոյ ուսանողական փառատօներուն։[2]
1992 թուականին աւարտեց ՎԳԻԿ-ը, իսկ 1994 թուականին պաստառ բարձրացաւ անոր երկրորդ ֆիլմը՝ «Ես քեզ ոչ մէկ տեղ չեմ ձգեր»։[2]
Կեանքի վերջին տարիներուն պարբերաբար ոչ մեծ դերերով կը նկարահանուէր շարժապատկերի մէջ։[2]
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դերերը Շարժապատկերի Մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմ | Դերերը Շաժապատկերի Մէջ |
|---|---|---|
| 2014 | Որդին | |
| 2013 | Արհեստագործները | Ռատեցկիի կինը |
| 2013 | Մոսկուա․ 3 կայարան
|
հարեւանուհի |
| 2011 | Տերմինալ | բնակարանի տանտիրուհի |
| 2011 | Իմ երկրորդ կէսը | Ելենա Նիկոլայեւնա |
| 2011 | Լիուպա․ Լիուպով | Վալենթինա Իւանովնա |
| 2011 | Ժամանակ երկուքի համար | Եկատերինա |
| 2010 | Путейцы-2 | դրուագ |
| 2010 | Հրաշալի տղամարդիկ | Նիկի նախկին սիրելին |
| 2010 | Գարաժները
|
ուսուցչուհի |
| 2010 | Վարենկա․ Ուրախութեան եւ դժբախտութեան ժամանակ | դրուագ |
| 2009 | Паутина-3
|
դրուագ |
| 2008 | Այդ ձմեռուայ հացը | |
| 2001 | Բեւեռային աստղի տակ | |
| 1993 | Վերադարձը | |
| 1992 | Շահի ադամանդները | Լենա |
| 1990 | Ես պատերազմ կը յայտարարեմ ձեզ | Թամարա |
| 1989 | Ստալինկրատ | դրուագ |
| 1988 | Մասնաւոր այց գերմանական դարմանատուն | |
| 1988 | Երբ արձագանգը ետ կու գայ | Լեյլա Պատալովա |
| 1987 | Շահերիզատէի վերջին գիշերը | Շահերիզատա |
| 1986 | Շահերիզատայի նոր հեքիաթները | Շահերիզատա |
| 1985 | Тевье-молочник | Պեյլկա |
| 1985 | Տոն Ժուանի գայթակղութիւնը | Տոլորես |
| 1984 | Շանս | Վանտա Սավիչ |
| 1984 | Եօթը տարերք | բժիշկ |
| 1984 | Այլմոլորակայինը | Իկորի աշխատակցուհին |
| 1984 | Շահերիզատէի եւս մէկ գիշերը | Շահերիզատէ |
| 1983 | Երջանկութեան համար գտիր պայտ | Աննա Անտրիեշ եւ Աննուշկա |
| 1983 | Լեթարգիա | դրուագ |
| 1983 | Յոյսի գարուն | Նինա |
| 1983 | Ափ | դրուագ |
| 1982 | Մարիա մայրը | դրուագ |
| 1981 | Նկարիչի կնոջ դիմանկարը | Վարիա |
| 1981 | Դիմակահանդէս | հիւր |
| 1981 | Պահպանեցէք կանանց | Կալիա |
| 1980 | Օրիոնի հանգոյցը | Էա |
| 1979 | Սիրելիներէն մի բաժանուիք | դրուագ |
| 1977 | Զգացմունքներու խռովք | դրուագ |
Բեմավարութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմ |
|---|---|
| 1994 | Ես քեզ ոչ մէկ տեղ չեմ ձգեր |
| 1990 | Մէկ անգամ երեկոյեան |
Ֆիլմի Պաստրաստութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմ |
|---|---|
| 1994 | Ես քեզ ոչ մէկ տեղ չեմ ձգեր |
| 1990 | Մէկ անգամ երեկոյեան |
Արտադրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տարեթիւ | Ֆիլմ |
|---|---|
| 1994 | Ես քեզ ոչ մէկ տեղ չեմ ձգեր |