Եթովպիական օրացոյցը
Եթովպիական օրացոյցը, հիմնուած է ղպտիներու (քոփթ) օրացոյցին վրայ, որ շատ տարբեր է սովորական օրացոյցէն:
Աշխարհի մեծ մասը որդեգրած է Գրիգորեան օրացոյցը, որ կը բաղկանայ 365 օրէ, կամ 366 օր` նահանջ տարիին:
Եթովպիական օրացոյցը կազմուած է 13 ամիսէ. այդ 13 ամիսներէն 12 ամիսները ունին 30 օր, իսկ տարուան վերջաւորութեան 13-րդ ամիսը, որ կը կոչուի բաժանարար ամիս, կը տեւէ 5 օր, կամ 6 օր` նահանջ տարուան ընթացքին: Եթովպիական Նոր տարին կը սկսի սեպտեմբեր ամսուն, եւ ամէն չորս տարին անգամ մը մէկ օր կ'աւելցուի[1]:
Ամիսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամհարերէն | Ղպտիերէն | Ամսուան սկիզբ | Ամսուան սկիզբ նահանջ տարուան ընթացքին |
---|---|---|---|
መስከረም (Mäskäräm) | Tut | 11 Սեպտեմբեր | 12 Սեպտեմբեր |
ጥቅምት (Teqemt) | Babah | 11 Հոկտեմբեր | 12 Հոկտեմբեր |
ኅዳር (Hedar) | Hatur | 10 Նոյեմբեր | 11 Նոյեմբեր |
ታኅሣሥ (Tahsas) | Kiyahk | 10 Դեկտեմբեր | 11 Դեկտեմբեր |
ጥር (T’er) | Tubah | 9 Յունուար | 10 Յունուար |
የካቲት (Yäkatit) | Amshir | 8 Փետրուար | 9 Փետրուար |
መጋቢት (Mägabit) | Baramhat | 10 Մարտ | 10 Մարտ |
ሚያዝያ (Miyazya) | Baramundah | 9 Ապրիլ | 9 Ապրիլ |
ግንቦት (Genbot) | Bashans | 9 Մայիս | 9 Մայիս |
ሰኔ (Säne) | Ba’unah | 8 Յունիս | 8 Յունիս |
ሐምሌ (Hamle) | Abib | 8 Յուլիս | 8 Յուլիս |
ነሐሴ (Nähase) | Misra | 7 Օգոստոս | 7 Օգոստոս |
ጳጉሜ (Pagumän) | Nasi | 6 Սեպտեմբեր | 6 Սեպտեմբեր |
Ամսաթիւերը տրուած են Գրիգորեան օրացոյցով Ի.- ԻԱ. դարերուն համար։
Այս Գրիգորեան ամսաթիւերը վաւերական են միայն Մարտ 1900-էն մինչեւ Փետրուար 2100: Ասիկա պայմանաւորուած է անով, որ 1900 եւ 2100 թուականները նահանջ տարիներ չեն Գրիգորեան օրացոյցին մէջ, մինչդեռ անոնք եթովպիական օրացոյցին մէջ են, ինչ որ կը նշանակէ, թէ 1900 թուականէն առաջ եւ 2100 թուականէն ետք ամսաթիւերը կը փոխուին[2]: