Դերենիկ Մարտիրոսեան

Դերենիկ Մարտիրոսեան
Ծնած է 3 Փետրուար 1943(1943-02-03)
Ծննդավայր Վաղարշապատ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Մահացած է 12 Ապրիլ 2021(2021-04-12)[1] (78 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան
Մասնագիտութիւն դերասան

Դերենիկ Մարտիրոսեան (3 Փետրուար 1943(1943-02-03), Վաղարշապատ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 12 Ապրիլ 2021(2021-04-12)[1], Երեւան, Հայաստան), Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արուեստագէտ, դերասան, բեմադրիչ ռւ հեղինակ։

Կենսագրական գիծեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դերենիկ Մարտիրոսեան ծնած է Էջմիածին։ 1973 թուականին աւարտած է Հայկական պետական մանկավարժական կաճառը:

1958-1968 թուականներուն եղած է Էջմիածնի ժողովրդական թատրոնի, Երեւանի «Հարաչեայ Ղափլանեան» պետական տրամաթիքական թատրոնի, 1969 թուականէն ի վեր՝ Երեւանի տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար, բեմադրիչ։

Էջմիածնի ժողովրդական թատրոնէն ներս խաղացած է շարք մը ներկայացումներու մէջ՝ «Գնացք» (Միտյա), «Ռազմայեղափոխական խորհուրդ» (Ժիգան), «Ձորի նահապետ Գոճա» (Մաթիա), «Ես, իմ հարսնացուն եւ...» (Ժան), «Մեռնող ֆլորա» (Տատասկ, Հայկական թատերական ընկերութեան մրցանակ), «Երկու տիրոջ ծառան» (Սիլվիօ), «Հազարան բլբուլ» (Խարի)։

1964-1968 թուականներուն Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիոյ Էջմիածին տպարանէն ներս պաշտօնավարած էր՝ իբրեւ գրաշար։

1997 թուականէն դասաւանդած թ Երեւանի Թատրոնի եւ շարժանկարի պետական կաճառէն ներս:

Մարտիրոսեան եղած է Երեւանի «Յովհաննէս Թումանեան» պետական տիկնիկային թատրոնի յառաջատար դերասան, բեմադրիչ, հեղինակ[2]։

Պարգռւներ եւ մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան ոսկէ մետալ,
  • ՀԹԳՄ «Արտաւազդ» մրցանակ,
  • Երեւան քաղաքի ոսկէ զինանշան,
  • Հայաստանի վաստակաւոր արուեստագէտ, 2006,
  • Մովսէս Խորենացիի մետալ, 2016[3]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը
  2. «ՈՉ ԵՒՍ Է ԴԵՐԵՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-04 
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2016-09-29