Գրիգոր Եսայեան
Արտաքին տեսք
| Գրիգոր Եսայեան | |
|---|---|
| Ծնած է | 1883 |
| Ծննդավայր | Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 1915 |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | քրիստոնէութիւն |
| Մասնագիտութիւն | ուսուցիչ և գրագէտ |
Գրիգոր Եսայեան, (1883, Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն - 1915), ուսուցիչ եւ գրող։
Ընթացաւարտ եղած է Ետի Քէոյի որբանոցէն եւ Կալաթա Սարայի Լիսսէէն։ Ազգային դպրոցներու մէջ դասաւանդած է թուաբանութիւն եւ ֆրանսերէն։ Ռաղըպ փաշայի Էրէյլիի ածխահանքերուն պաշտօնեայ եղած է։ Պոլսահայ հանդէսներու մէջ Գրիգոր Նոր ծածականունով բանաստեղծութիւններ հրատարակած է։ Ռուբէն Զարդարեանի «Ցայգալոյս»-ը ու Լեւոն Շանթի «Հին Աստուածներ»-ը ֆրանսերէնի թարգմանած է։ Իր քերթուածներէն յիշատակելի է «Ջրանուշներ»։