Գոհար Վարդանեան
Գոհար Վարդանեան | |
---|---|
| |
Ծնած է | 25 Յունուար 1926 |
Ծննդավայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 25 Նոյեմբեր 2019 (93 տարեկանին) |
Մահուան վայր | Մոսկուա, Ռուսիա |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Ռուսիա |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | հետախույզ |
Ամուսին | Գևորգ Վարդանյան? |
Գոհար Վարդանեան (25 Յունուար 1926, Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 25 Նոյեմբեր 2019, Մոսկուա, Ռուսիա[1][2]), խորհրդային ականաւոր հետախոյզ, խորհրդային ամենայայտնի հետախոյզներէն Գէորգ Վարդանեանի այրին։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գոհար Վարդանեան ծնած է 1926 թուականին, Հայաստան։ 30-ականներուն անոր ընտանիքը տեղափոխուած է Իրան[1]: 16 տարեկանին Գոհար միացած է իր ապագայ ամուսին՝ Գէորգ Վարդանեանի, հակաֆաշիստական խումբին՝ Թեհրանի մէջ:
1943-ին Գէորգ Վարդանեանի խումբը ապահոված էր անվտանգութիւնը Թեհրանի յայտնի համաժողովի ժամանակ ու խափանած Իոսիֆ Ստալինի, Ֆրանքլին Ռուզվելթի եւ Ուինսթըն Չըրչիլի դէմ գերմանական հետախուզական ծառայութեան նախապատրաստած մահափորձը[2][3]:
Թեհրանի մէջ տեղի ունեցած իրադարձութիւնները միայն մէկ դրուագն է Վարդանեաններու հարուստ կենսագրութենէն: Ինչպէս փորձագէտները կ’ըսեն, հետախոյզ ամուսիններու աշխատանքի արդիւնքներն այնքան նշանակալի են, որ անոնք երբեք պիտի չգաղտնազերծուին:
1951-ին Վարդանեան զոյգը տեղափոխուած էր Խորհրդային Միութիւն՝ Երեւան, ուր անոնք սորված են Վալերի Բրիւսովի անուան օտար լեզուներու հիմնարկէն ներս:
1956-էն անոնք աշխատած են որպէս հետախոյզներ տասնեակէ աւելի երկիրներու մէջ:
1986-ին զոյգը վերադարձած էր Խորհրդային Միութիւն:
Շքանշաններ եւ մետալներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գոհար Վարդանեանի վաստակը նշուած Է Կարմիր դրօշի, 2-րդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններով եւ բազմաթիւ մետալներով:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 «Հետախոյզ Գոհար Վարդանեան»։ www.1tv.am (Արեւելահայերէն)։ արտագրուած է՝ 2020-10-20
- ↑ 2,0 2,1 «Կեանքից հեռացել է հետաախոյզ, ԵՊԼՀ շրջանաւարտ Գոհար Վարդանեանը»։ brusov.am։ արտագրուած է՝ 2020-10-20
- ↑ «Russian spy who 'changed the course of history', dies aged 93»։ www.abc.net.au (en-AU)։ 2019-11-28։ արտագրուած է՝ 2020-10-20