Գէորգ Պաղտասարեան
Գէորգ Պաղտասարեան | |
---|---|
Ծնած է | 26 Յունուար 1936 |
Ծննդեան վայր | Ծաղկահովիտ, Հայաստան |
Մահացած է | 5 Նոյեմբեր 2023[1] (87 տարեկանին) |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Գործունէութեան ոլորտ | analytical mechanics? |
Գործատու | Երեւանի Պետական Համալսարան |
Կրթութիւն | Երեւանի Պետական Համալսարան |
Ազգութիւն | Հայ |
Պարգեւներ եւ մրցանակներ | Հայաստանի Հանրապետութեան գիտութեան վաստակաւոր գործիչ ՀՀ վարչապետի յուշամետալ Հայաստանի Հանրապետութեան Նախագահի մրցանակ |
Գէորգ Երուանդի Պաղտասարեան (26 յունուար1936, Ծաղկահովիտ, Արագածոտնի մարզ), մեքենագործ։ Բնագիտաթուաբանական գիտութիւններու տոքթոր (1978), մասնագէտ (1983), ՀՀ ԳԱԱ ակադեմիոյ անդամ (1994), թղթակից անդամ (1990), ՀՀ գիտութեան վաստակաւոր գործիչ[2]:
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1958-ին Երեւանի պետական համալսարանի բնագիտաթուաբանական բաժինը աւարտած է։ 1958-1964 թթ. ՀԽՍՀ ԳԱ մեքենագիտութեան հիմնարկի գիտաշխատող եղած է, 1964-1979 թթ.` առաջատար գիտաշխատող, 1978-1998 թթ.` մագնիսաառաձգականութեան բաժինի վարիչ, 1978-1979 թթ.` հիմնարկի տնօրէն, 1988-2001 թթ.` ԵՊՀ թուաբանական ոճի եւ ոճելաւորման ամպիոնի վարիչ, 1992-1994 թթ.` կիրառական թուաբանութեան հիմնարկի ատենապետ, 1994-1998 թթ.` Խաչատուր Աբովեանի անուան ՀՊՄՀ վերատեսուչ, 1998-2002 թթ.` ՀՀ բարձրագոյն որակաւորման հանձնաժողովի նախագահ, 2002-2007 թթ.` ԵՊՀ վերատեսուչ խորհրդական։ 2007-էն ԵՊՀ թուաբանական ոքի եւ ոճելաւորման ամպիոնի մասնագէտ է։ Աւելի քան 200 գիտական աշխատութիւններու հեղինակ է։ Անոր ղեկավարութեամբ ու խորհրդատուութեամբ շուրջ երկու տասնեակ թեկնածուական եւ տոքթորական ատենախօսութիւններ պաշտպանուած են[3]:
Ռուսիոյ Դաշնութեան տեսական եւ կիրառական մեքենագիտութեան ազգային կոմիտէի արտասահմանեան անդամ է։
Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Աշխատանքները շերտաւոր անիզօտրոպ սալերու եւ թաղանթներու կը վերաբերի ոչ գծային ստիպողական ճիշդ չափերով եւ թեւաբախղում տատանումներու հետազօտմանը։ Հաղորդիչ բարակ մարմիններու մագնիսաառաձգական տեսութիւն կառուցած է, պիեզոմագնիս միջավայրերու մէջ մագնիսաձայնային ալիքներու տարածման տեսական հիմքերը մշակած է[4]:
Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ՀՊՄՀ «Խաչատուր Աբովեան», մետալ, 2010
- Հայաստանի Հանրապետութեան գիտութեան վաստակաւոր գործիչ (2010)[5]:
- ՀՀ վարչապետի յուշամետալ (2012)։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ ՄԱՀԱՑԵԼ Է ԳԵՒՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
- ↑ ՀՀ ԳԱԱ, Իսկական անդամներ (Ակադեմկոսներ), Բաղդասարյան Գևորգ
- ↑ Բաղդասարյան Գևորգ Երվանդի
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին[permanent dead link]
- All articles with dead external links
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- Articles with invalid date parameter in template
- Articles with permanently dead external links
- 26 Յունուարի ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Հայաստան ծնածներ
- 5 Նոյեմբերի մահեր
- 2023 մահեր
- Ուիքիտուեալներ:Վերջին մեկ տարվա մեջ մահացած անձինք
- ԵՊՀ շրջանաւարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Հայ Մեքենագէտներ
- ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոսներ (արւմտ.)
- ՀՀ գիտութեան Վաստակաւոր Գործիչներ
- ՀՀ ԲՈՀ Նախագահներ (արւմտ.)
- ԵՊՀ Շրջանաւարտներ (արւմտ.)
- Ֆիզիքա-թուաբանական Գիտութիւններու Տոքթորներ
- Հայ Մասնագէտներ