Գարոլ Ռապատի
Գարոլ Ռապատի | |
---|---|
Ծնած է | 14 Դեկտեմբեր 1977 |
Ծննդավայր | Ամման, Յորդանան |
Ուսումնավայր | Embry–Riddle Aeronautical University? |
Մասնագիտութիւն | օդաչու |
Գարոլ Ռապատի (Carol Rabadi, 14 Դեկտեմբեր 1977, Ամման, Յորդանան), յորդանանցի օդաչու, Royal Jordanian ընկերութեան աշխատակից: 2009-ին եղած է արաբ կիներու առաջին թռիչքային անձնակազմին առաջնորդը: Գարոլը օդային գծի հրահանգիչ է, Simulator-ի հրահանգիչ եւ A320 ինքնաթիռի օդուղին ստուգող առաջնորդ:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գարոլ Ռապատին ինքնաթիռի բնագաւառի աշխատանքը սկսելու մասին մտածած է մանկութեան տարտիներուն, երբ Կիպրոս-Յորդանան թռիչքի ժամանակ նստած է օժանդակ օդաչուի աթոռին[1]: Օդային գիտութիւններու BA-ի աստիճան ստացած է Ֆլորիտայի Տյէթօն Պիչ քաղաքի Էմպրի Ռիտլ օդային համալսարանէն։ Աւարտելէն երկու ամիս ետք` 1999-ին, միացած է Royal Jordanian ընկերութեան[1][2]: 2009-ին Յորդանանի պատմութեան մէջ դարձած է երկրորդ կին օդաչուն (Յորդանանի առաջին կին օդաչուն Տաղրիտ Աքաշէհն էր, 1985-ին)[3]:
Սկզբնական շրջանին, ինչպէս ընկերութեան այլ ուսանող օդաչուները, Ռապատի երկու տարի աշխատած է օդային ընկերութեան օժանդակող անձնակազմին հետ: Ան շուրջ վեց տարի աշխատած է իբրեւեւ երկրորդ օդաչու` թռիչքներ կատարելով Airbus A320 ընտանեկան եւ A340 օդանաւերով: Ան միաժամանակ կրնար իբրեւեւ օդաչու հանդէս գալ Embraer E-Jet ընտանեկան օդանաւով[1]: Աւելի քան 100 ուղեւորի հետ առաջին թռիչքը իրականացուցած է Հոկտեմբեր 2009-ին` վերադառնալով Աթէնքէն[4]: Այս թռիչքը Royal Jordanian ընկերութիւնը առաջին անգամ կ՛իրականացնէր միայն կին անձնակազմով, որուն յաջորդած են նմանատիպ բազմաթիւ թռիչքներ: Ռապատին անդամակցած է ԿԻն Օդաչուներու «99» Միջազգային Կազմակերպութեան[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 «Girl Power – JORDAN’S FEMALE PILOT REVOLUTION»։ Aviator։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2018-10-22
- ↑ «Female Pilots are Living the Dream»։ Dubai Air Show։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-12-01-ին։ արտագրուած է՝ 2018-10-22
- ↑ Wright Mike (March 2014)։ «The Dawn of Women in Aviation»։ Global Aviator 6 (3)։ էջ 10
- ↑ «Arab women take to the skies in landmark move»։ Al Arabiya
- ↑ «Arabian Section 99’s female pilots enjoy Abu Dhabi tour»։ Saudi Gazette