Գարիկ Պապոյեան

Գարիկ Պապոյեան
Ծնած է 20 Սեպտեմբեր 1984(1984-09-20) (39 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Հայաստան
Ուսումնավայր Հայ-ռուսական համալսարան?
Մասնագիտութիւն հեռուստահաղորդավար, դերասան, երաժիշտ, Հեռատեսիլի դերասան
Աշխատավայր Հայաստանի Զինուած Ուժեր
Շանթ հեռուստաընկերություն?
Արմենիա TV?
Դար 21?

Գարիկ Պապոյեան (ծնած 20 Սեպտեմբեր, 1984) Հայ դերասան, երգիչ, յայտագրի ներկայացուցիչ, գրող, եւ կատակերգակ մըն է:[1][2]

Կենսագրական[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պապոյեանը ծնած է 20 Սեպտեմբեր,1984 թուականին, Գիւմրիի մէջ, Հայաստան: Ան իր երկրորդական ուսումը ստացած է Երեւանի Թիւ 196 Երկրորդական դպրոցէն: 2001 թուականին ան յաճախեց Ռուսական-Հայաստանեան Համալսարանէն, Զբոսաշրջութեան ու Ծանուցումի Բաժանմունքէն, ուրկէ աւարտեց 2008 թուականին: 2003 թուականէն 2005 թուական ան Հայաստանի բանակին մէջ զարայած է:

Ասպարեզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2007-2010 թուականներուն անդամ դարձաւ նաճցուած 32 Atam կազմին, Vitamin Club-էն ներշնչուած: 2014 թուականին ան գրեց «Not Alone» երգը Արամ Mp3- համար, ով ներկայացուց Հայաստանը 2014 թուականի Եւրատեսիլի Երգի Մրցոյթին Տենմարքի մէջ, եւ հանդիսացաւ չորրորդ:[3][4] 2016 թուականին ան հիմնեց Garik & Sona երգի խումբը Սոնա Ռուբէնեանի հետ, հրապարակելով շատ մը երգեր, ինչպէս «Լուսին», «Էսօր Ուրբաթ է», «Նինօ», եւ ուրիշներ:[5][5] Պապոյեան հիմնադիրն է «Rock Generation» Հայաստանեան շարժման:[6]

Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2012 թուականի Օգոստոսին ան ամուսնացաւ X-Factor-ի «Mars On» ծրագրէն Մարիանի հետ: Զոյգը ունի երկու զաւակ:

Ֆիլմեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆիլմ
Տարի Վերնագիր Դեր
2014 Super Mother Մենուա
2015 Showing of Love Ռաֆֆօ
2017 Super Mother 2 Մենուա
Հեռատեսիլ
Տարի Վերնագիր Դեր Նոթ
2007-2010 32 Adam Club (32 ատամ ակումբ) տարբեր դերեր
2010 Vitamin Club (Վիտամին ակումբ) տարբեր դերեր
2016 Stone Cage Հնդիկ 1 դրուագ
Իբր ինք
Year Title Notes
2016 - 2017 Կասկածելի Երեկոյ Վարող, Ռոպերթ Մարտիրոսեանի հետ
2010 Հայ Սուպերսթար Ժիւրիի անդամ
2010 Կանխիկ Հումոր Ժիւրիի անդամ
2010 X Factor Ժիւրիի անդամ
2010 No Problem (Հարց չկա) Վարող, Արամ Mp3-ի հետ
2009-2010 3 walls (3 պատ) Վարող
2017 Լաւ Երեկոյ Վարող, Արամ Mp3-ի հետ

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆ (Armenian)»։ avproduction.am։ 2016։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-03-05-ին։ արտագրուած է՝ 2021-03-04 – via avproduction 
  2. «Garik Papoyan: "I want Dorians to go to Eurovision…"» (en-US)։ արտագրուած է՝ 2016-07-11 
  3. «Original Lyrics | Aram MP3 - Not Alone - Armenia 2014 | Eurovision.TV»։ www.eurovision.tv։ արտագրուած է՝ 2016-07-11 
  4. «Aram MP3 to sing "Not Alone" for Armenia» (en-GB)։ արտագրուած է՝ 2016-07-11 
  5. 5,0 5,1 ««Գարուն ա». Կոմիտաս՝ Գարիկ Պապոյանի եւ Սոնա Ռուբենյանի մշակմամբ (Տեսանյութ)»։ Aysor.am։ May 7, 2020։ արտագրուած է՝ December 16, 2020 
  6. «Առավոտ – Լուրեր Հայաստանից»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից (Armenian)։ արտագրուած է՝ 2016-07-11