Գարիկ Իսրայէլեան
Գարիկ Իսրայէլեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 1963 |
Ծննդեան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Գործունէութեան ոլորտ | աստղաբնագիտութիւն[1] |
Գործատու | Instituto de Astrofísica de Canarias? |
Կրթութիւն | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ? |
Անդամակցութիւն | Միջազգային աստղագիտական միութիւն |
Գարիկ Իսրայէլեան (1963, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ աստղագէտ, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարեան կղզիներու աստղագէտներու հիմնարկի աշխատակից, բնագիտական եւ թուաբանութեան գիտութիւններու մասնագէտ:
Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Գարիկ Իսրայէլեան ծնած է 1963-ին Երեւանի մէջ։ Մայրը եղած է հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի, հայրը մասնակցած է Հայրենական մեծ պատերազմին, իսկ պատերազմէն ետք աւարտած է Մոսկուայի կուսակցական դպրոցը եւ ինքզինք նուիրած է կուսակցական աշխատանքներուն:
Գարիկ Իսրայէլեան, 1987-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բնագիտական հիմնարկը: Սորված եւ աշխատել է Հայաստանի մէջ, Նիտերլանդներու, Աւստրալիոյ, Պելճիքայի մէջ, իսկ այնուհետեւ աշխատանքը շարունաած է Քանարեան կղզիներու ասղագէտներու կեդրոնին մէջ:
2011-ին Գարիկ Իսրայէլեանի նախաձեռնութեամբ Կանարեան կղզիներուն մէջ կայացած է «STARMUS» միջազգային առաջին փառատոնը, որ նուիրուած եղաղ է Իւրի Գագարինի՝ տիեզերք կատարած թռիչքի 50-ամեակին։ Փառատոնին մասնակցած են տիեզերագնացներ Ալեքսէյ Լեոնովը, Վալենթինա Տերեշկովան, Վիքթոր Գորբատկոն, Սերգէյ Կրիկալյովը, Նիլ Արմսթրոնկը, Բազզ Օլդրինը եւ այլ յայտնի մարդիկ։ «STARMUS» միջազգային երկրորդ փառատոնը կայացած է 2014-ին եւ կրած է «Սկիզբը. ժամանակակից տիեզերքի ձևաւորումը» խորագիրը։ «STARMUS» միջազգային երրորդ փառատոնը տեղի ունեցած է 27 յունիս 2016-էն 2 յուլիս 2016։ Այս անգամ փառատոնը նուիրուած էր Անգիոյ բնագէտ-տեսաբան, տիեզերագէտ Սթիվեն Հոքինգին։ Փառատոնի ժամանակ Գարիկ Իսրայէլեանի անունով աստեղատիպ կոչուած է։ Փառատոնին մասնակցած են երաժիշտներ Բրաեան Մէյը, Սառա Պրայթմանը, Բրաեան Ինոն, «Անաթեմա» ռոք խումբը եւ ուրիշներ։
Մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Վիքթոր Յամբարձումեանի անուան միջազգային գիտական մրցանակ (2010)
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ կայանալիք “STARMUS-2016″ միջազգային փառատոնը նվիրված կլինի Սթիվեն Հոքինգին
- Գարիկ Իսրաելյանի անունով աստերոիդ է կոչվել
- ↑ (unspecified title)