Գառնիկ Սարգիսեան (երգիչ)

Գառնիկ Սարգիսեան
Ծնած է 1953
Ծննդավայր Հալէպ
Քաղաքացիութիւն ԱՄՆ
Մասնագիտութիւն երգիչ

Գառնիկ Սարգիսեան, ամերիկահայ երգիչ, Հայկական սփիւռքի մէջ առաջին հերթին յայտնի է իր հայկական հայրենասիրական երգերով, ՀՅԴ անդամ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Հալէպի մէջ։ Տեղափոխուած է ԱՄՆ։

1982 թուականին դատապարտուած է եղած Ֆիլատելֆիոյ թուրքական հիւպատոսութեան պայթման դաւադրութեան մէջ մասնակցութեան համար[1]։ Ըստ դատական որոշման, երբ Գառնիկ Սարգիսեանը կը բնակուեր Քալիֆորնիա նահանգի Անահեյմ քաղաքի մէջ անոր գործակիցներն էին Վիգեն Եաղուբեանը (Կլենտեյլ), Վիգեն Սարգիսեանը (Սանթա Մոնիքա), Տիգրան Բերբերեանը (Կլենտեյլ) եւ Սթիվեն Դադայեանը (Քանոկա Փարք, Քալիֆորնիա)։ Զանոնք կը մեղադրէին Հ.Ց.Ա.Մ.-ի անդամ ըլլալու համար[2]։

Սարգիսեանի ազատազրկումը տեւեց շատ կարճ։ Բանտէն ազատուելէ ետք Գառնիկ Սարգիսեանը վերսկսաւ իր երաժշտական գործունէութիւնը եւ դարձաւ յայտնի երգիչ հայկական սփիւռքի մէջ։

Ալպոմներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Mayrigis (Մայրիկիս, 1977)
  • Ho Hi Ta (Հ․Յ․Դ․, 1977)
  • Hayotz Mardigner (Հայոց Մարտիկներ, 1985)
  • Live In Los Angeles (1988)
  • Lisbon Five (Լիզպոն Հինգը, 1989)
  • Gharapaghi Engadznerin (Ղարաբաղի Ընկածներին, 1993)
  • Meghavore Tashnagtsutyun (Մեղաւոր է Դաշնակցութիւն, 1995)
  • Ezkush Kordzir Hayasdanum (Զգոյշ Գործիր Հայաստանում, 1996)
  • Ver Gats Joghovourt (Վեր Կաց Ժողովուրդ,1997)
  • Live In Concert (1998)
  • Heghapoghagan (Յեղափոխական, 1999)
  • Abril 24 (Ապրիլ 24, 1999)
  • Zinial Baykar (Զինեալ Պայքար, 1999)
  • Housher (Հուշեր, 2009)
  • Heghapokhashounch Yerkarvesdi Janabars (Յեղափոխաշունչ Երգարուեստի Ճանապարհս, 2014)

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]