Բովուրխանա վանք
Արտաքին տեսք
Բովուրխանա վանք | |
---|---|
Հիմնական տեղեկութիւններ | |
Ճարտարապետական նկարագրութիւն | |
Առանձնայատկութիւններ |
Բովուրխանա վանք, հայ առաքելական միջնադարեան վանական համալիր, Արցախ՝ Կարմիր գիւղ (Ասկերանի շրջան)։
Մեծ հետաքրքրութիւն ներկայացնող ճարտարապետական համալիր է, բաղկացած է եկեղեցական, բնակելի, օժանդակ շէնքերէ եւ պարիսպներէ: Անիկա կառուցուած է խիտ անտառապատ, գեղատեսիլ լերան վրայ[1]:
Անուան ծագում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վանքին Բովուրխան անուանումը թոյլ կու տայ ենթադրել, որ անիկա յառաջացած է Վարանդա գաւառի իշխան Մելիք Պատիրի անունէն։ Վերջինս իշխած է 17-րդ դարու առաջին կէսին, մինչու 1646 թուական։ Վանքը հաստատուած է մելիքութեան իշխանանիստ Աւետարանոց գիւղէն հիւսիս, շուրջ 10 քմ հեռու։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Ասկերանի Կարմիր Գիւղի Հետքերով»։ Asbarez - Armenian (en-US)։ 2021-12-27։ արտագրուած է՝ 2022-02-03