Բարունակ Աճէմեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Բարունակ Աճէմեան
Ծնած է 1875
Ծննդավայր Պրուսա, ԹուրքիաԿատեգորիա:Պրուսա ծնածներ
Վախճանած է 29 Օգոստոս 1915(1915-08-29)
Վախճանի վայր Բանդրմա, Բալըքեսիր, ԹուրքիաԿատեգորիա:Պանտրմա մահացածներ
Մահւան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիուն հայ
Կրթութիուն Կոստանդնուպոլսոյ Օսմանեան դեղագործական վարժարան
Մասնագիտութիուն բժիշկ, դեղագործ
Ռազմական ծառայութիուն Օսմանյան բանակ

Կատեգորիա:Անձինք Կատեգորիա:Բժիշկներ այբբենական կարգով

Բարունակ Աճէմեան (1875, Պրուսա, Օսմանեան կայսրութիւն - 29 Օգոստոս, 1915, Պանտրմա, Օսմանեան կայսրութիւն), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բարունակ Աճէմեան ծնած է 1875 թուականին Պրուսա քաղաքին մէջ։ 1896 թուականին աւարտած է Կոստանդնուպոլսոյ Օսմանեան դեղագործական վարժարանը, Պրուսայի Սեթ պաշը թաղամասին մէջ բացած է սեփական դեղատուն։ Պանտրմա քաղաքի մէջ եւս զբաղած է դեղագործութեամբ։ 1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ որպէս՝ զինուորական դեղագործ ծառայած։ 1915 թուականի Օգոստոսի 29-ին, 45 տարեկանին, զինք կախաղան է բարձրացուցած են՝ Պանտրմայի մէջ։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Հայ բժշկութեան տուած զոհերը», ցուցակագրուած վաւերական փաստերով», Կ. Պոլիս, 1919:
  • Գերսամ Ահարոնեան «Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965)», Պէյրութ, 1965:
  • Թէոդիկ «Յուշարձան նահատակ մտաւորականութեան», Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985:
  • Հայրապետեան Վանիկ «Էջեր Հայաստանի դեղագործութեան պատմութիւնից», Երեւան, 1990:
  • Յարման Արսէն «Հայերը օսմանեան առողջապահութեան ծառայութեան մեջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի» (թուրքերէն), Սթամպուլ, 2001: