Բամբա
Բնական շրջան | |
---|---|
Բամբա | |
Բամբան․ տարածուած է Պրազիլի հարաւի ծայչամասը, Արժանթինի հիւսիս-արեւմտեան շրջանը եւ ամբողջ Ուրուկուէյի երկիրը | |
Երկիր |
Արժանթին Պրազիլ Ուրուկուէյ |
Տարածութիւն | 1․200․000 քլ² քմ² |
ԲԾՄ | 160±1 մեթր |
Բնակչութիւն | 43 909 235 մարդ |
Բամբա (Pampa՝ բնիկ քեչուա լեզուի բառ որ դաշտ կը նշանակէ). Հարաւային Ամերիկայի բարեբեր ու անծայրածիր արօտավայրեր։ Բանբան ընդարձակուած է Արժանթինի Պուէնոս Այրէս, Լա Բամբա, Սանթա ֆէ, Էնթրէ Ռիոս եւ Քորտոպա շրջաններուն եւ Պրազիլիոյ հարաւային Ռիօ Կրանտէ տօ Սուլ նահանգին մէջ, ինչպէս նաեւ Ուրուկուէյի ամբողջ տարածքին։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բամբային տարածութիւնն է 1․200․000 քլ²։ Գրեթէ ամբողջութիւն մը կազմած այդ անսահման արօտավայրերը բնական շրջան մըն են․ ընհատուած են միայն Պահիա Պլանքա եւ Թանտիլ քաղաքներուն մօտ գտնուող բլուրներէն՝ 1500 եւ 500 մեթր բարձրութեամբ։
Բուսականութիւն եւ տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յաճախակի հրդեհներուն պատճառով, բամբային մէջ կը բարգաւաճին փոքր բոյսերը։ «Բամբային խոտ»ը (Cortaderia selloana) բամբային իւրայատկութիւնն է եւ կ՛ընդգրկէ մշտատեւ դալարիք եւ խոտ։ Տեղէ տեղ խոտի տեսակները կը տարբերին ստացուած ջուրի քանակութեան պատճառով։
«Բնութեան համաշխարհային հիմնադրամ»ը (WWF) բամբան երեք կենսաշրջաններու կը բաժնէ․-
- Ուրուկույէյի արօտադաշտ․ տարածուած է Բարանա գետին արեւելքը, Ուրուկուէյի մեծ մասին մէջ, Արժանթինի Էնթրէ Ռիոս եւ Քորիենթես նահանգներուն մէջ եւ Պրազիլի հարաւը գտնուող Ռիօ Կրանտէ տօ Սուլ նահանգին մէջ․
- Խոնաւ բամբան․ տարածուած է Պուէյնոս Այրես նահանգին արեւելեան մասին մէջ եւ Էնթրէ Ռիոս նահանգին հարաւը․
- Կիսաչոր բամբան․ տարածուած է Պուէյնոս Այրես նահանգին արեւմուտքը եւ Սանթա Ֆէ, Քորտոպա եւ Լա Բամբա մերձաւոր շրջանները։
Բանբան Հարաւային Ամերիկայի հացահատիկի, եգիպտացորենի եւ անասնապահական պարէնի արտադրութեան մեծագոյն շրջանն է։ 2000-էն ետք, բամբային մէջ զարգացաւ այգեգործութիւնը․ կ՛արտադրուի «Պուէյնոս Այրեսի գինիները» կամ «Մետանոս» կոչուած գինին։ Այդ մշակումները կ՛ողողուին երբ զօրաւոր անձրեւ կը տեղայ։
Կլիմա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բամբայի կլիման ընդհանուրին մէջ մեղմ է։ Սակայն թեթեւ փոփոխութիւններու ենթակայ է՝ ըստ շրջանի․-
- Խոնաւ ենթարեւադարձային կլիմա, հիւսիսային շրջաններուն մէջ,
- Ցուրտ եւ կիսաչոր՝ հարաւային եւ արեւմտեան շրջաններուն մէջ,
- Ովկիանեան՝ հարաւ-արեւելեան մասին։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բամբային բնակչութեան թիւը 43 909 235 է։
Արժանթին
- Պուէյնոս Այրես՝ 17 196 396
- Քորտոպա՝ 3 683 937
- Սանթա ֆէ՝ 3 481 514
- Պուէյնոս Այրես, քաղաքը՝ 3 068 043
- Էնթրէ Ռիոս՝ 1 360 443
- Լա Բամբա՝ 352 378
Պրազիլ
- Ռիօ Կրանտէ տօ Սուլ 11 247 972
Ուրուկուէյ
- Բոլոր նահանգներուն՝ 3 518 552
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բամբա | |
Երկիր |
Արժանթին Պրազիլ Ուրուկուէյ |
---|---|
ԲԾՄ | 160±1 մեթր |
-
Բամբա արօտավայրերՊուէյնոս Այրես շրջան
-
խոնաւ բամբա շրջանէն տեսարան մը
-
Բամբայի հացահատիկի մշակման գօտիէն տեսարան մը
-
Բամբայի եղնիկ
-
Բամբայի աղուէս
-
Ակուարան․ բամբայի կարմիր գայլը
-
արմադիլ
-
Պրազիլիական խոճկոր
-
Ջայլամ
-
Հարաւային ճչահաւ
-
Կարմրագլուխ հնդկահաւ
-
Բամբայի տարմահաւ
-
սպիտակադէմ քաջահաւ
-
Ճերմակակտուց փարփար
-
Խորդկտուց
-
Սպիտակաթեւ լորամայր
-
կոր-կտցաւոր թռչուն
-
Ծակաբնակ բու
-
Եւրոպական նապաստակ
-
վայրի վարազ
-
Հասարակ ճնճղուկ