Բալա Մելիքեան

Jump to navigation Jump to search
Բալա Մելիքեան
Ծնած է 31 Հոկտեմբեր 1888(1888-10-31)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 22 Մայիս 1935(1935-05-22) (46 տարեկանին)
Ազգութիւն հայ
Մասնագիտութիւն երաժիշտ

Բալա Գրիգորի Մելիքեան (31 Հոկտեմբեր 1888(1888-10-31), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ22 Մայիս 1935(1935-05-22)), հայ թառահար:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բալա Մելիքեան յատուկ երաժշտական կրթութիւն չէ ստացեր, իր երաժշտական ճաշակն ու ունակութիւնները ձեւաւորուրե եւ զարգացեր են Շուշիի ժողովրդա-երաժշտական միջավայրին մէջ, հօր՝ այդ ժամանակ արդէն նշանաւոր թառահար Գրիգոր Մելիքովի (1859-1929 թուականներ) ազդեցութեամբ։ Տասնինը տարեկանին Բալա Մելիքեանը արդէն ճանչցուած թառահար էր և իր գործունէութեամբ կապուած էր նաեւ Պաքուի, Թիֆլիսի ու Երեւանի երաժշտական կեդրոններուն։ Վիրթուոզ թառահար, մուղամներու անզուգական կատարող Մելիքեանը իր կազմակերպած գործիքային համոյթներու համերգներով հանդէս եկած է (որպէս մենակատար և նուագակցող) նաև Մոսկուայի ու Լենինկրատի մէջ:

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական սովետական հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  CC-BY-SA-icon-80x15.png