Աւետիս Կիտանեան
| Աւետիս Կիտանեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 21 Նոյեմբեր 1966 |
| Քաղաքացիութիւն | լիբանանցի |
| Ազգութիւն | հայ |
| Ուսումնավայր | Լիբանանեան Համալսարան |
| Կարողութիւն |
Լիբանանի զբօսաշրջութեան նախարար |
| Մասնագիտութիւն | Բնագիտութիւն |
| Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
| Ամուսին | Մարի Քոկաքեան |
| Երեխաներ | 2 |
Աւետիս Կիտանեան (արաբերէն՝ أواديس كيدانيان, ծն.՝ 21 Նոյեմբեր 1966[1]), Լիբանանի զբօսաշրջութեան նախկին նախարար:[2] Ան նաեւ անդամ է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վաղ կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւետիս Կիտանեան ծնած է 21 Նոյեմբեր 1966-ին: Երկրորդական ուսումը ստացած է Հայ Կաթողիկէ Մեսրոպեան վարժարանին մէջ, որմէ ետք Լիբանանեան Համալսարանին մէջ բնագիտութիւն ուսանած է:[1]
Կուսակցական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կիտանեան անդամ է Հ.Յ.Դաշնակցութեան, ուր ան շատ գործեր ստանձնած է: Ընտրուած է Զաւարեան Ուսանողնական Միութեան պատասխանատու եւ կուսակցութիւնը ներկայացուցած է լիբանանեան կուսակցութիւններու, ինչպէս նաեւ՝ բազմաթիւ համագումարներու: Մասնակցած է Ղազախիստանի եւ Քամպոտիայի մէջ կայացած քաղաքական կուսակցութիւններու միջազգային համագումարներուն:[1]
1998-ին, առաջին անգամ ըլլալով, ընտրուած է ՀՅԴ Լիբանանի կեդրոնական կոմիտէի անդամ: 2001-էն 2005, ան ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի վերակացուն էր։ 2009-էն ի վեր, ան Վանայ Ձայն ռատիոկայանի տնօրէնն է: 2015-ին ընտրուած է ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի փոխ ներկայացուցիչ:[1]
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամուսնացած է Անի Քոկաքեանի հետ եւ ունի 2 զաւակ:[3]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Աւետիս Կիտանեանի կենսագրութիւնը
- ↑ «Lebanon Ministry of Tourism Website»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-09-06-ին։ արտագրուած է՝ 2017-09-22
- ↑ Avedis Guidanian's biography on National News Agency of Lebanon