Արտակ Վարդանեան (քաղաքական գործիչ)
Արտակ Վարդանեան | |
Կրթութիւն՝ | Մոսկուայի պետական համալսարան |
---|---|
Մասնագիտութիւն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդեան օր | 24 Նոյեմբեր 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Արտակ Ալբերտ Վարդանեան (24 Նոյեմբեր 1966, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ տնտեսագէտ, պետական եւ քաղաքական գործիչ։ ՀՀ փոխադրամիջոցի եւ կապի նախարար (1999-2000)[1]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտակ Վարդանեան ծնած է 24 Նոյեմբեր1966-ին, Երեւան։
1983-1988 ուսանած է Մոսկուայի պետական համալսարանը՝ ստանալով տնտեսագէտի որակաւորում։
1988-1989 Երեւանի պետական համալսարանին մէջ եղած է տարրալուծարանի օգնական, յետագային դասաւանդած է նոյն համալսարանէն ներս։
1989-1990 թուականներին եղած է Հայաստանի առեւտրաարդիւնաբերական պալատի գլխաւոր մասնագէտ, 1990-1993 ՝ «Հայարդշին» արտադրական միաւորման բաժնի վարիչ։
1993-1998 աշխատած է բելառուսա-զուիցարական «Բջջային հաղորդակցութիւններ» ձեռնարկութեան ղեկավար մարմինին մէջ, իսկ աւելի ուշ` որպէս տնօրէն (Մինսկ)։
1998-1999 եղած է Հայաստանի փոստի եւ հեռահաղորդակցութեան նախարար, 1999-էն եղած է ԱՊՀ տնտեսական խորհուրդին առընթեր տնտեսական հարցերու յանձնաժողովի Հայաստանի լիազօր ներկայացուցիչը[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ, MINISTRY OF HIGH-TECH INDUSTRY OF THE REPUBLIC OF ARMENIA,МИНИСТЕРСТВО ВЫСОКОТЕХНОЛОГИЧЕСКОЙ ПРОМЫШЛЕННОСТИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ»։ Նախկին նախարարներ | hti.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2021-08-29[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ «Варданян Артак Альбертович — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ արտագրուած է՝ 2021-08-29